Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն ընդգրկվել է «Տուր ձեռքդ» բարեգործական նախագծում
Հասարակություն2023 թ. հունվարի 1-ին մեկնարկել է գեղանկարիչ Սամվել Հարությունյանի «Տուր ձեռքդ» բարեգործական նախագիծը հօգուտ 5 հիմնադրամների և կազմակերպությունների, որոնց թվում է նաև Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը՝ տեղեկացնում են հիմնադրամից:
Նախագիծը ներկայացնում է արվեստանոցի 40 լավագույն կտավները, որոնց հրապարակված արժեքի 30 տոկոսը կտրամադրվի ընտրված բարեգործական կառույցներին՝ ըստ տվյալ գնորդի ցանկության և ընտրության։
Նախագծի շրջանակներում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին ուղղված միջոցները ծառայելու են Հայաստանում և Արցախում պատերազմի հետևանքով տուժած զինծառայողներին և նրանց ընտանիքներին․ շուրջ 4,460 զոհված և անհայտ բացակայող զինվորների ընտանիքների և ավելի քան զինհաշմանդամություն ստացած 620 զինծառայողների։