Ալիևը խոստովանել է, որ եռակողմ հայտարարության մեջ խոսք չկա «Զանգեզուրի միջանցքի» մասին
ԱշխարհԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում խոստովանել է, որ եռակողմ հայտարարության մեջ խոսք չկա այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին։
«Այո, Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության մեջ «Զանգեզուրի միջանցք» հասկացություն չկա, ես այն ավելի ուշ մտցրի քաղաքական լեքսիկոն, բայց այնտեղ ասվում է, որ պետք է կապ ապահովել Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի միջև», - ասել է Ալիևը։