Իրանի դատարանը 5 տարվա ազատազրկման է դատապարտել նախկին նախագահի դստերը
Իրանի դատարանը 5 տարվա ազատազրկման է դատապարտել Իրանի նախկին նախագահ Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի դստերը, ով կալանավորվել էր երկրում վերջին զանգվածային ցույցերին աջակցելու համար, հայտնել է նրա փաստաբան Նեդա Շամսը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Տիկին Ֆաեզե Հաշեմին ժամանակավորապես դատապարտվել է 5 տարվա ազատազրկման՝ իր վերջին գործին առաջադրված մեղադրանքով... Դատավճիռը մեկնաբանելը, հաշվի առնելով դրա անորոշությունը, ճիշտ չէ»,- գրել է Շամսն իր Twitter-ում։
Իրանի դատական համակարգում «ժամանակավոր վճիռը» ենթադրում է բողոքարկման հնարավորություն։
Փաստաբանը հավելել է, որ իր պաշտպանյալը դեռ անազատության մեջ է, նրա դեմ եւս մի քանի գործ է հարուցվել։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում