Դիզայներ Թոմ Ֆորդը 51 միլիոն դոլարով շքեղ առանձնատուն է գնել
ԱյլԱմերիկացի դիզայներ Թոմ Ֆորդը Ֆլորիդայի Փալմ Բիչ քաղաքում շքեղ առանձնատուն է գնել։ Նա մի քանի տասնյակ միլիոն դոլար է տվել օբյեկտի համար, հայտնում է Mansion Global-ը։
Դիզայները տունը գնել է ձեռնարկատեր Ռոբ Հայվարթից և վճարել 51 միլիոն դոլար: Գործարարը օբյեկտի սեփականատերն է 2021 թվականից, երբ դրա վրա ծախսել է 35,7 միլիոն դոլար։
Առանձնատան տարածքը հասնում է ավելի քան 925 քառակուսի մետրի։ Շենքը նախագծված է ժամանակակից մինիմալիստական ոճով։ Առանձնահատկություններից մեկն էլ տանիքի արևային մարտկոցներն են։ Հողամասն ունի լողավազան, իսկ տարածքում տնկված է բազմաթիվ բույսեր։ Տան ինտերիերի մանրամասները մնում են անհայտ։