Պետրոսյանը կատակով է արձագանքել ուկրաինական պատժամիջոցներին
ԱյլԽորհրդային և ռուսաստանցի կատակերգու դերասան Եվգենի Պետրոսյանը կատակով է արձագանքել Ուկրաինայի պատժամիջոցների ցուցակում իրեն ընդգրկելուն։ Այս առիթով նա հումոր է հրապարակել Instagram-ի իր էջում։
Ի պատասխան իր դեմ անձնական պատժամիջոցների սահմանման՝ կատակերգուն սոցցանցում մտացածին երկխոսություն է տեղադրել, որում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեղեկացվել է անձնակազմի և տեխնիկայի մեծ կորուստների մասին և հարցրել է՝ ինչ անել։
«Պետրոսյանի դեմ պատժամիջոցներ սահմանեք»,- հումորիստի անեկդոտում պատասխանել է Զելենսկին։