Աղավնին թմրանյութերով լի թիկնապայուսակը բանտ տանելիս բռնվել է
ԱյլԿանադական Աբբոթսֆորդ քաղաքի բանտի աշխատակիցները ուղղիչ հիմնարկի բակում աղավնու են բռնել, որը փորձում էր թմրանյութով թիկնապայուսակը տանել բանտ: Այս մասին հայտնում է CTV News-ը։
Կանադայի ուղղիչ սպաների միության Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի նախագահ Ջոն Ռենդլն ասել է, որ աղավնին կրում էր գործվածքից պատրաստված թիկնապայուսակ, որը պարունակում էր բյուրեղյա մետամֆետամին: Բանտի աշխատակիցները ծուղակն են գցել թռչունին և բռնել։
Բանտի ղեկավարի օգնական Դևինդեր Աուջլան հաստատել է արգելված ապրանքի հայտնաբերումը և ընդգծել, որ դեպքի առնչությամբ հետաքննություն է ընթանում։