«Միա»․ Արմինկան Հրաչ Մուրադյանի դստեր հետ լուսանկար է հրապարակել
ԼուսանկարներԵրգչուհի Արմինկան, ով այժմ բնակվում է Միացյալ Նահանգներում, լուսանկար է հրապարակել հաղորդավար Հրաչ Մուրադյանի դստեր հետ։
«Ինստագրամ» սոցիալական հարթակի իր էջում հրապարակված կադրում երգչուհին երեկոյան կերպարում լուսանկար է հրապարակել փոքրիկ գեղեցկուհու հետ։ Լուսանկարում Արմինկան կրում է գինեգույն երկար զգեստ եւ սեւ բարձրակրունկներ, վարսերն արձակված են։ Հաղորդավարի դուստրը կրում է սպիտակ գեղեցիկ զգեստ եւ նույն երանգի կոշիկներ։
«Միա»,- լուսանկարը կարճ մակագրել է երգչուհին։