Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքում հայտնաբերվել է 407 ոչ սթափ վարորդ (տեսանյութ) Թմրանյութ օգտագործած վարորդը հայտնաբերվել է գողացված մեքենայով Երեխաների աչքի առաջ կրակոցներ արձակելուց հետո՝ Ջիգանի ծնողական իրավունքները կսահմանափակվեն Ուկրաինան սպառե՞լ է իր խաղաքարտերը․ Մելանշոնը հրաժարվում է Ռուսաստանին թշնամի համարել (տեսանյութ) Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են «Իսկանդեր» հրթիռների համար մարտկոցներ արտադրող գործարանի վրա Ոստիկանությունը կանխել է Թբիլիսիի դպրոցներից մեկի վրա պլանավորված հարձակումը Միրզոյանը և Խերտ Յան Կոպմանը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի կյանքի կոչմանն ուղղված աշխատանքները Բանակի կրճատումը և Ուկրաինայի չեզոքությունը քննարկման ենթակա չեն. Զելենսկի Ռուսաստանի նկատմամբ ավելի քան 30 հազար պատժամիջոց է սահմանվել. Մեդվեդև Երգիչ Քրիս Բրաունը դատապարտվել է դաժան ծեծի համար Չնայած աննախադեպ ճնշումներին, համատարած հետապնդումներին՝ նշված համայնքներում ստացել ենք մեր քաղաքացիների զգալի աջակցությունը. Իշխան Սաղաթելյան Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը 

Խաղաղության և անվտանգության ստուգացուցակ Կովկասի համար. Րաֆֆի Հովհաննիսյան

Քաղաքական

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը հարցազրույց է տվել  NEWSWEEK ամսագրին։ Հարցազրույցն ամբողջությամբ ստորեւ.

«26 օր է, ինչ նեղլիկ ու ոլորապտույտ ճանապարհը, որը միացնում է Հայաստանը չճանաչված Արցախի Հանրապետության հետ (նաև անվանում են Լեռնային Ղարաբաղ կամ «Նագոռնի Կարաբախ»), փակված է պետական հովանի ունեցող ադբեջանցի ակտիվականների կողմից։ Ռուս խաղաղապահները, որոնք լիազորված են անխափան պահպանելու մարդասիրական միջանցքը, չեն միջամտում։ Եվրոպացի դիտորդներ չեն հայտնվում։ Սննդի և դեղորայքի մուտքը Արցախ արգելված է։ Հանրապետությունը ոչ միայն չճանաչված, նաև մեկուսացված է աշխարհից։

Լաչինի միջանցքը,- այդպես կոչվում է այն բանից հետո, երբ 1992-ին՝ որպես ՀՀ առաջին արտգործնախարար, բանակցեցի դրա բացման շուրջ,- միակ, վերջին ու անհետացող վայրն է, որի միջոցով Արցախի 150.000 հայերը, նրանցից  30.000-ը՝ երեխաներ, գոյատևում են 2023 թվականի այս անողոք ձմռան օրերին։

Մինչ Ռուսաստանը և Արևմուտքի շերտերը՝ յուրաքանչյուրն իր հերթին, կձիավարեն Ուկրաինայում և անդին՝ հետաձգման կամ ամփոփման համար, բնականաբար, ուշադրության նվազ պաշարներ են մնում այս վաղնջական հայկական երկրամասի համար, որը մեկ դար առաջ «բաժանիր, որ տիրես» եղանակով Ստալինը նվիրեց Խորհրդային Ադրբեջանին, ապաև վերականգնվեց հայ մեծամասնության կողմից՝ 1991 թվականին Հայաստանի և Ադրբեջանի անկախության հռչակմանը զուգահեռ։

2020թ. սեպտեմբերին Ադրբեջանը խախտեց միջազգային երկարատև զինադադարը և Թուրքիայի զինված ուժերի, Սիրիայից իսլամական պետության զինյալների, պակիստանցի վարձկանների և իսրայելական թռչող անօդաչու սարքերի օգնությամբ նախաձեռնեց անակնկալ ու արյունոտ մի զավթողական պատերազմ թե՛ Ղարաբաղի, թե՛ Հայաստանի դեմ։

Շարունակվելով մինչ օրս, ի հեճուկս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ 2020թ. նոյեմբերին կնքված հրադադարի, Բաքվի՝ «Հրո երկրի» (արդարև, Արցախի կուսական բնությունը տեղ-տեղ հրո ճարակ դարձավ արգելված քիմիական նյութով՝ սպիտակ ֆոսֆորով ռմբահարվելու հետեւանքով) զինված ագրեսիան պատճառեց ավելի քան 5000 հայ զոհեր, Հայաստանի և Ղարաբաղի ինքնիշխան տարածքների հարյուրավոր քառակուսի մղոնների բռնազավթում՝ ներառյալ տասնյակ քաղաքներ, գյուղեր, դպրոցներ, հիվանդանոցներ, եկեղեցիներ և մշակութային ժառանգության այլ արժեքներ, ինչպես նաև ցայսօր Բաքվում պահվող անթիվ ռազմագերիներ ու առևանգված քաղաքացիներ։

Ռուս խաղաղապահ զորախմբի ներկայությունը, մշտադիտարկման փորձնական եվրոպական առաքելությունը և մրցակից ռուսական ու արևմտյան թվացյալ խաղաղության ծրագրերն ապացուցեցին միայն դեպի առաջ ընդհանուր ճամփա դարբնելու սեփական անկարողությունը՝ մանավանդ հաշվի առնելով Ադրբեջանի՝ չափ ու սահման չունեցող առավելապաշտությունը և զգետնված, կապիտուլացված հայկական վարչախմբի թուլամորթությունը, որը պատրաստ է իր իշխանությունը պահելու համար հանձնել ամեն ինչ:

Թեկուզև անհավանական՝ հակասությունների մեջ, բայց պատասխանատու միջազգային հանրությունը միգուցե կարողանա հաղթահարել իր իսկ գերխտացումը՝ լինի դա մարտավարական, թե տեկտոնիկ, և դիտարկել հետևյալ քայլերը.

-         Առաջարկել և գործադրել Լեռնային Ղարաբաղի համար ՄԱԿ-ի մանդատը՝ ապահովելու նրա ազատությունը, ազգային ինքնությունն ու ինքնորոշումը, և նրան փրկելու առերեւութորեն մոտալուտ ցեղասպանությունից։

-         Դատարանի առջև կանգնեցնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ հայ և այլազգի ժողովուրդների դեմ ապացուցված պատերազմական ոճիրների, ինչպես նաև մարդկության դեմ հանցագործությունների համար։

-         Դադարեցնել Հայաստանի դեմոկրատ դարձած մանր բռնապետ Նիկոլ Փաշինյանի արհեստական շնչառությունը և բացել այս բազմաչարչար երկրում քաղաքացիական իրավունքների, օրենքի իշխանության և մարդկային հույսի մի ճշմարիտ դարաշրջան։

-         Հարգել Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և երաշխավորել բոլոր օտար ուժերի դուրսբերումը նրա տարածքից, Ադրբեջանից բոլոր ռազմագերիների վերադարձը և մշակութային ժառանգության վերականգնումը հարևան երկրներում։

-         Վերալիցքավորել ԵԱՀԿ Մինսկի խմբի օպերատիվ հովանավորությունը և եռակողմ համագործակցությունը, որը կենթադրեր առաջխաղացում՝ համաշխարհային ճգնաժամերի առավել լայն վերաքննման ճանապարհով:

-         Խրախուսել Թուրքիայի հաջորդ վարչակազմին (գործողը ցույց է տվել իր ակնհայտ անճարակությունն ու ուրացող չկամությունը)՝ ճանաչելու հայ ժողովրդի Ցեղասպանությունն ու Հայրենազրկումը, հատուցելու դրա համար, ապաև կանոնակարգելու հարաբերությունները Հայաստանի Հանրապետության հետ։

-         Իրանի հետ կյանքի կոչել աշխարհաքաղաքական խոսույթի մի նոր մակարդակ, մինչ իր վարչակազմը հաղորդակցության նույն վերափոխումը կկատարի անմիջապես և համապարփակ, իր իսկ հասարակության հետ։

Լեռնային Ղարաբաղն իր 150.000 քաղաքացիներով այժմ մահվան դռան մոտ է՝ աշխարհի անտարբեր հայացքի ներքո: Իրականում քաղաքակրթությունն ինքն է դարձյալ բարձրանում զոհաբերության խորանը։

Ինչպես 1453 թվականին էր՝ Կոնստանդնուպոլսի պաշարման ժամանակ, տարածաշրջանների, երկրամասերի և արժեքային համակարգերի ճակատագիրը ճոճվում է հավասարակշռության փխրուն նժարի վրա։

Պահը դարակազմիկ է»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքում հայտնաբերվել է 407 ոչ սթափ վարորդ (տեսանյութ) Թմրանյութ օգտագործած վարորդը հայտնաբերվել է գողացված մեքենայովԵրեխաների աչքի առաջ կրակոցներ արձակելուց հետո՝ Ջիգանի ծնողական իրավունքները կսահմանափակվեն Ուկրաինան սպառե՞լ է իր խաղաքարտերը․ Մելանշոնը հրաժարվում է Ռուսաստանին թշնամի համարել (տեսանյութ) Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են «Իսկանդեր» հրթիռների համար մարտկոցներ արտադրող գործարանի վրաՈստիկանությունը կանխել է Թբիլիսիի դպրոցներից մեկի վրա պլանավորված հարձակումը Միրզոյանը և Խերտ Յան Կոպմանը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի կյանքի կոչմանն ուղղված աշխատանքները Բանակի կրճատումը և Ուկրաինայի չեզոքությունը քննարկման ենթակա չեն. ԶելենսկիՌուսաստանի նկատմամբ ավելի քան 30 հազար պատժամիջոց է սահմանվել. Մեդվեդև Երգիչ Քրիս Բրաունը դատապարտվել է դաժան ծեծի համար Չնայած աննախադեպ ճնշումներին, համատարած հետապնդումներին՝ նշված համայնքներում ստացել ենք մեր քաղաքացիների զգալի աջակցությունը. Իշխան ՍաղաթելյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Շիրակի մարզպետի գրառումն ու գերմանացի նացիստների բառապաշարը հիշեցնող որոշ «իվանների» հիշատակումը տարակուսանքով ենք ընկալել. ՌԴ դեսպանություն «Ոսկե գնդակ»-2026․ պատմական մրցանակաբաշխություն՝ առաջին անգամ Ֆրանսիայից դուրս Իրանի փոխնախագահն աջակցել է գիտության նախարարին, որին Ադրբեջանը քննադատել էր Կալանավոր է փախել դատարանից. Ֆրանսիան միջուկայինով է ուզում զսպել ՌուսաստանինՀայաստանը պետք է ընդունի հակա-SLAPP օրենսդրություն․ Անահիտ ՄանասյանԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 12 հարցԱլեն Սիմոնյանը և Գերտ Յան Կուպմանը կարևորել են Հայաստան–ԵՄ հարաբերությունների հետևողական զարգացումըՎարչապետի գլխավորությամբ քննարկվել են հարկման համակարգերի վերաիմաստավորմանը վերաբերող հարցերNBC. Իլինոյսի տասնմեկ շրջաններ կքվեարկեն 51-րդ նահանգը ստեղծելու օգտինԱշտարակում 38-ամյա տղամարդը սպառնացել է բռնություն գործադրել շտապօգնության բժիշկների նկատմամբՀունվար-սեպտեմբերին ՀՀ պետական բյուջեն կատարվել է 27.8 մլրդ դրամ հավելուրդովTimes-ը հրապարակել է Ուկրաինայի համար հաշտության պայմաններըԵղոյանը չի բացառել կաթողիկոսին քննիչ հանձնաժողով հրավիրելու հնարավորությունըԲըրնհեմը բացառում է Մեծ Բրիտանիայում արտահերթ ընտրությունների հնարավորությունըԴատարանը թույլատրել է Արշակ Խաչատրյանին բուժման նպատակով դուրս գալ ՎաղարշապատիցERR․ Էստոնիան Նարվայի մոտակայքում ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժություններ է անցկացնումՃնշումներ՝ ԱՄՆ-ում հայերի նկատմամբ. Զբաղվեք սեփական երկրի խնդիրներով․ Ադրբեջանը՝ ԻրանինՎրաստանը հայտարարել է, որ 2024 թվականի խորհրդարանական ընտրությունները կմնան ԵՄ-ի համար ամոթալի օրԳլենդելում հայ ընտանիքի ձերբակալության մասին ահազանգեր, Ստեփանավանի ընտրական անակնկալըCNN. Նեթանյահուն չի կարողացել համոզել Թրամփին հարվածել Իրանին Իսրայելի ընտրություններից առաջՀաջիևը կրկին մեղադրանքներ է հնչեցրել հայերի հասցեին և ներողություն պահանջելԱրտակարգ պատահար․ Երևանում «Deepal»-ը վրաերթի է ենթարկել տատ ու թոռան, ապա բախվել երկու կայանված մեքենայիԼեհ-ուկրաինական սահմանին մեքենաների հերթեր են գոյացելՀայ դատի կենտրոնական գրասենյակը ներկայացրել է Ռուբեն Վարդանյանի գործի վերաբերյալ իրավական ժողովածուԻրանը ԵՄ-ից որևէ առաջարկ չի ստացել Մերձավոր Արևելքի իրավիճակի շուրջ բանակցությունների համարԱրմավիրի դատարանից կալանավոր է փախել․ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնումՔարով բարձված «ԶԻԼ»-ը բախվել է կովին․ անասունը սատկել է, բեռնատարը՝ կողաշրջվելԱրշակ Սրբազանը հետագա դատական նիստերին չի մասնակցի. դատարանը բավարարեց միջնորդությունըՖրանսիայում շաբաթավերջին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 1400 մարդՎիեննայի փառատոնի շուրջ սկանդալից հետո WOFA-ն նոր հրավեր կուղարկի Արցախի համույթներինBBC-ի փորձագետները քննարկել են «Ոսկե գնդակի» հավակնորդներին․ գլխավոր անունների թվում է ՅամալըԲնակարանային գողությունների թիվը նվազել է՝ հանցավոր խմբերի բացահայտման արդյունքում. ՍարգսյանՖրանսիան կշարունակի պարետային ժամ սահմանել խոշոր քաղաքներումԳյումրիում բնակելի տուն է այրվել․ քաղաքացուն տեղում բուժօգնություն է ցուցաբերվելՍևանից դուրս են բերվել ապօրինի խեցգետնորսիչներՀԵՑ-ը այս տարվա երրորդ եռամսյակի ավարտին երկու անգամ ավել հարկ է վճարել պետբյուջե․ Ռոմանոս ՊետրոսյանԶելենսկին հայտարարություն է արել Ռուսաստանի հետ տարածքների փոխանակման մասին«Քլիվլենդ Բրաունսը» հաղթանակով վերադարձել է AFC North-ի առաջատարի դիրք
Ամենադիտված