ՀԱՊԿ քարտուղարությունը Երևանից պաշտոնական ծանուցում չի ստացել զորավարժությունների չեղարկման մասին
Հայաստան«ՀԱՊԿ քարտուղարությունը Երևանից պաշտոնական ծանուցում չի ստացել «Անխորտակելի եղբայրություն-2023» զորավարժությունների չեղարկման մասին։
Զորավարժությունների Հայաստանում անցկացման անհրաժեշտությունը նախապես հաստատվել է Երևանում»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Միաժամանակ կազմակերպությունը ըմբռնումով է մոտենում Հայաստանում տիրող իրավիճակին, որը կարող է թույլ չտալ այս միջոցառման անցկացումը 2023 թվականին։
ՀԱՊԿ-ում հույս ունեն, որ զորավարժությունների չեղարկման պատճառով կոալիցիոն անվտանգությունը չի տուժի։