Հայաստանը Forbes-ի կողմից ճանաչվել է 2023 թվականի լավագույն տուրիստական ուղղություններից մեկը
ՀայաստանՀեղինակավոր Forbes ամսագիրը կազմել է 2023 թվականին ճանապարհորդությունների համար ամենահետաքրքիր ուղղությունների ցանկը։
Հայաստանը Forbes-ի կողմից ճանաչվել է 2023 թվականի լավագույն տուրիստական ուղղություններից մեկը։
Ըստ Forbes ամսագրի Հայաստանը գեղեցիկ երկիր է՝ հարուստ պատմությամբ և մշակույթով։ Այն հիանալի բնապատկերների տուն է, ներառյալ Կովկասյան լեռները և Սևանա լիճը, ինչպես նաև բազմաթիվ հնագույն ճարտարապետական հրաշքներ, ինչպիսիք են Գառնիի տաճարը և Հաղպատի վանքը:
Ամսագիրը գրում է, որ Հայաստանը հայտնի է նաև իր համեղ խոհանոցով: Հոդվածագիրը համեղ սնվել սիրողներին խորհուրդ է տալիս անպայման փորձել հայկական խաշը, տոլման, մանթին և, իհարկե, տնական թթու վարունգը։