ԱՄՆ-ն դադարեցրել է հունվարի 11-ի բոլոր ներքին չվերթները
ԱՄՆՀունվարի 11-ին Միացյալ Նահանգները դադարեցնում է բոլոր ներքին թռիչքները առնվազն մինչև ժամը 10:00-ը (Երևանի ժամանակով՝ ժամը 19:00)՝ երկրի Դաշնային ավիացիոն վարչությունում անսարքության պատճառով: Այս մասին հայտնում է NBC-ն։
«FAA-ն աշխատում է օդային առաքելությունների ծանուցման համակարգը վերականգնելու ուղղությամբ», - ասվում է կարգավորիչի Twitter-ի էջում: Նշվում է, որ ներկայումս փորձագետներն աշխատում են համակարգի վերագործարկման վրա։
Հունվարի սկզբին հաղորդվել էր, որ մառախուղի պատճառով՝ Ստամբուլում 100 չվերթ է չեղարկվել։
Հունվարի 11-ին Ղրղզստանի միջազգային օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը եղանակային պայմանների պատճառով։