Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարը հրաժարական է տվել Զիդանի հասցեին հնչեցրած քննադատություններից հետո
Սպորտ
Նոել Լե Գրեն լքել է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՖՖՖ) ղեկավարի պաշտոնը։ Այս մասին հայտնում է RMC Sport-ը։
Լե Գրեն լքել է զբաղեցրած պաշտոնը, քանի որ հետաքննություն է սկսվել՝ կապված գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հասցեին հնչեցրած քննադատության հետ: Ֆեդերացիայի նախագահի պարտականությունները կկատարի Ֆիլիպ Դիալոն։
Ավելի վաղ Զիդանին աջակցել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ով հայտարարել էր, որ հիասթափված է համաշխարհային սպորտի լեգենդի դեմ արված հայտարարություններից։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում