Ինչու է սեքսից հետո ցավում գլուխը
ԱյլՆյարդաբան և սոմնոլոգ Ելենա Ցարևան պատմել է սեքսից հետո գլխացավի պատճառների մասին։ Այս մասին հայտնում է Sputnik ռադիոն։
Նա նշել է, որ սեքսից հետո գլխացավի տարբեր պատճառներ կան։ Այնուամենայնիվ, դրանցից ամենատարածվածը սենյակում մաքուր օդի բացակայությունն է: Բանն այն է, որ սեքսի ժամանակ սենյակում ածխաթթու գազի կոնցենտրացիան բարձրանում է, ուստի մասնագետը խորհուրդ է տվել սիրով զբաղվելուց հետո օդափոխել սենյակը։
Նա խորհուրդ է տվել օդափոխել սենյակը քնելուց առաջ, նույնիսկ եթե դրանից առաջ այնտեղ սեքսով չեն զբաղվել: Նրա խոսքով՝ դա կարելի է անել քնելուց և՛ կես ժամ, և՛ հինգ րոպե առաջ։ Այստեղ պետք է գործեք ձեր սեփական հարմարավետությունից ելնելով: