Կարլսենին մեղադրում են հակառակորդի հասցեին վիրավորական մեկնաբանությունների համար վճարելու մեջ
Սպորտ
Ամերիկացի գրոսմայստեր Հանս Նիմանը պատմել է, որ աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը վճարել է իր հասցեին վիրավորական մեկնաբանությունների համար։ Նրա խոսքերը մեջբերում է The Guardian-ը։
Այս մեղադրանքը պարունակվում է Կարլսենի դեմ փոփոխված հայցում, որը Նիմանը նախկինում ներկայացրել էր Միացյալ Նահանգների Միսսուրիի շրջանային դատարան։ Գրոսմայստերը պնդում է, որ Ավստրիայում Եվրոպայի թիմային առաջնության փակման արարողության ժամանակ տրիբունաներից «խարդախ Հանս» արտահայտությունը բղավելու համար նորվեգացին 300 եվրո է վճարել իր հայրենակից Արջան Տարիին։ «Դրանից քիչ հետո Նորվեգիայի շախմատի ամբողջ թիմը, այդ թվում՝ Կարլսենը, երևացել են ավստրիական քաղաքի բարերում և փողոցներում՝ վանկարկելով նույն արտահայտությունը», - ասվում է հայտարարության մեջ:
Անցյալ տարվա հոկտեմբերի 21-ին Նիմանը դատի է տվել Կարլսենին և պահանջել 100 միլիոն դոլարի փոխհատուցում իր հեղինակությանը, կարիերային և կյանքին հասցված վնասի համար։ Ավելի վաղ նորվեգացին մեղադրել էր ամերիկացուն «Grand Chess Tour»-ի շարքի փուլում իրենց խաղի ժամանակ խաբեության մեջ։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում