Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 3 բուժառու
ՀասարակությունԿարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան են տեղափոխվել անհապաղ բուժօգնության կարիք ունեցող 3 բուժառու։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«Այսօր Հայաստան են տեղափոխվել անհապաղ բուժօգնության կարիք ունեցող 3 պացիենտ՝ իրենց երկու ուղեկցողի և մեկ բուժքրոջ հետ միասին»,- ասաց Ամատունին։
Ամատունին նշեց, որ դեկտեմբերի 12-ից ի վեր Արցախից Հայաստան է տեղափոխվել 21 բուժառու։