Ավտովթար Վայոց Ձորի մարզում․ Opel Astra-ն, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է ձորում․ կան վիրավորներ
Արտակարգ Պատահար
Երեկ՝ հունվարի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի բնակիչ 31-ամյա Կարեն Խ․-ն իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքնայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 125 կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի ձախ, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել ձորում։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Կարեն Խ․-ն և նրա ուղևոր՝ Վայոց Ձորի մարզի բնակիչ 27-ամյա Տիգրան Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում