ԱՄՆ Պետդեպարտամենտը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին կոչ է արել անհապաղ սկսել բանակցությունները
Արտաքին Քաղաքական
Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ սկսեն ելքեր փնտրել Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակից։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդը։
«Պետքարտուղարի օգնական Դոնֆրիդը հորդորել է Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին անհապաղ դիվանագիտական լուծում փնտրել՝ թույլատրելու համար ապրանքների տեղաշարժը Լաչինի միջանցքով», - ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի թվիթերյան էջում։
Դոնֆրիդը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին կոչ է արել հասնել «տևական խաղաղության»։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)