Ալ-Նասրի մրցակիցը ցանկանում է թիմ հրավիրել Մեսսիին
Սպորտ
Լիոնել Մեսսին կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայի առաջնությունում։
Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, «Ալ-Հիլալը» ցանկանում է պայմանագիր կնքել ՊՍԺ-ի հարձակվողի հետ և պատրաստ է տարեկան 300 մլն դոլար աշխատավարձ առաջարկել: Այս գումարի զգալի մասը հատկացվելու է պետական գանձարանից,-հայտնում է armsport-ը։
Արգենտինացու պայմանագիրն իր ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև այս մրցաշրջանի ավարտը։ ՊՍԺ-ն բանակցություններ է վարում այն երկարաձգելու շուրջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Կրիշտիանու Ռոնալդուն տեղափոխվել էր «Ալ-Նասր», որը հանդիսանում է «Ալ-Հիլալի» գլխավոր մրցակիցը։
Սաուդյան Արաբիան հույս ունի, որ նման մեծության երկու խաղացողների հետ պայմանագիր կնքելը զգալիորեն կմեծացնի լիգայի նկատմամբ հետաքրքրությունը, իսկ դա, իր հերթին, կմեծացնի 2030 թվականի աշխարհի առաջնությունն ընդունելու հավանականությունը։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում