44-ամյա Վախթանգը Լյուքսեմբուրգի իրավապահների կողմից հետախուզվում էր եկամուտների լվացման համար. գտել են Բագրատաշենում
Իրավունք
Հունվարի 11-ին Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել Վրաստանի քաղաքացի 44-ամյա Վախթանգ Ս.-ն:
Ոստիկանությունից հայտնում են, որ նա 2020 թ. դեկտեմբերի 14-ից Լյուքսեմբուրգի իրավապահների կողմից հետախուզվում էր գողությունների և հանցագործություններից ստացված եկամուտների լվացման մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)