Որ առողջական խնդիրները կարող են հանգեցնել մազերի էլեկտրականացմանը. մասնագետը պարզաբանում է
ԱյլԲժիշկ Օլգա Իվանովան Gazeta.Ru-ին տված հարցազրույցում խոսել է մազերի էլեկտրականացման մասին։ Նրա կարծիքով՝ այս ֆիզիկական երևույթը կարող է առողջական խնդիրների ազդանշան լինել։
«Մազերի կորուստը, չոր մազերը և էլեկտրականացումը կարող են ազդանշան լինել վահանաձև գեղձի և մակերիկամների հետ կապված խնդիրների մասին: Այս դեպքում կարևոր է ժամանակին հանգիստը, տաքացնող և հանգստացնող պրոցեդուրաները՝ նշված օրգանների վրա սթրեսը նվազեցնելու համար, և, իհարկե, կոմպետենտ մասնագետ, ով կարձագանքի օրգանիզմի փոփոխություններին»,- պարզաբանել է Իվանովան։
Ավելի վաղ Վալենտինա Գլուշկովան կիսվել էր ձմռանը մազերի էլեկտրականացումը կանխելու եղանակների մասին։