Կալանավոր է փախել դատարանից. Ֆրանսիան միջուկայինով է ուզում զսպել Ռուսաստանին Հայաստանը պետք է ընդունի հակա-SLAPP օրենսդրություն․ Անահիտ Մանասյան ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 12 հարց Ալեն Սիմոնյանը և Գերտ Յան Կուպմանը կարևորել են Հայաստան–ԵՄ հարաբերությունների հետևողական զարգացումը Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են հարկման համակարգերի վերաիմաստավորմանը վերաբերող հարցեր Աշտարակում 38-ամյա տղամարդը սպառնացել է բռնություն գործադրել շտապօգնության բժիշկների նկատմամբ Հունվար-սեպտեմբերին ՀՀ պետական բյուջեն կատարվել է 27.8 մլրդ դրամ հավելուրդով Եղոյանը չի բացառել կաթողիկոսին քննիչ հանձնաժողով հրավիրելու հնարավորությունը Դատարանը թույլատրել է Արշակ Խաչատրյանին բուժման նպատակով դուրս գալ Վաղարշապատից Ճնշումներ՝ ԱՄՆ-ում հայերի նկատմամբ. Զբաղվեք սեփական երկրի խնդիրներով․ Ադրբեջանը՝ Իրանին Գլենդելում հայ ընտանիքի ձերբակալության մասին ահազանգեր, Ստեփանավանի ընտրական անակնկալը Հաջիևը կրկին մեղադրանքներ է հնչեցրել հայերի հասցեին և ներողություն պահանջել 

Թբիլիսիից Երևան եկող ավտոճանապարհները գտնվում են փայլուն վիճակում. Փաշինյանի ելույթը՝ Հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստին

Հայաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստում հանդես է եկել ելույթով: Վարչապետն անդրադարձել է երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցությանը:

Ելույթում Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Մեծարգո՛ վարչապետ Ղարիբաշվիլի,
Հարգելի՛ գործընկերներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստի շրջանակներում կրկին ողջունում եմ վարչապետ Ղարիբաշվիլիին և նրա գլխավորած պատվիրակությանը։

Կասկածից վեր է, որ ընդհանուր արժեքների, քաղաքակրթական ու պատմական ընդհանրությունների վրա խարսխված հայ և վրաց ժողովուրդների բարեկամությունը մեր ակտիվ փոխգործակցության ամուր հիմքն է ու ապագայի հուսալի գրավականը, իսկ Վրաստանի հետ հարաբերությունների հետագա ընդլայնումն ու խորացումը Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր առաջնայնություններից է:

2022 թվականը կարելի է անվանել նախորդ շրջանի դժվարությունների և հետևանքների հաղթահարման տարի: Ցանկանում եմ գոհունակությամբ փաստել, որ հետևողական ջանքերի իրականացման շնորհիվ կարողացանք արձանագրել տնտեսական աճ և բազմաթիվ ոլորտներում մեր տնտեսությունները վերադարձել են բնականոն մակարդակի։

Գոհունակությամբ ցանկանում եմ նշել, որ այսօր մեր միջկառավարական հարաբերությունները գտնվում են որակապես նոր փուլում և դինամիկ զարգացում են արձանագրում ամենատարբեր ոլորտներում։ Խոսքերիս վառ վկայությունն են Հայաստանի և Վրաստանի ղեկավարների պարբերական պաշտոնական և ոչ պաշտոնական հանդիպումները, որոնց ընթացքում մենք հնարավորություն ենք ունենում անդրադառնալ երկկողմ հարաբերությունների ողջ օրակարգին։ Այդ ակտիվությունը պահպանվում է նաև բազմաթիվ այլ ոլորտներում, որտեղ ամենատարբեր մակարդակներով տեղի են ունենում երկկողմ ակտիվ շփումներ։

Այդուհանդերձ, մեր տնտեսական հարաբերությունների ընդլայնման և խորացման հարցում կա փոխադարձ հստակ ընկալում՝ բացահայտելու դեռևս չիրացված ներուժը և առավել արդյունավետորեն օգտագործելու դրանից բխող հնարավորությունները: Այդ առումով, միջկառավարական հանձնաժողովի այսօրվա նիստի օրակարգում զգալի տեղ է վերապահված փոխադարձ ներդրումների խթանմանը, գործարար կապերի ամրապնդմանը, փոքր և միջին բիզնեսի համար առավել նպաստավոր պայմանների ստեղծմանը, երկու երկրների ոլորտային գերատեսչությունների միջև փոխգործակցությանը և համատեղ տնտեսական ծրագրերի մշակմանն ուղղված հարցերին:

Կորոնավիրուսի համավարակի հետևանքով գրեթե բոլոր երկրներում տնտեսություններն էապես բացասական ազդեցություններ կրեցին, որից անմասն չմնացին մեր երկրները, ինչի հետևանքով 2020 և 2021 թվականներին 2019 թվականի համեմատ որոշակիորեն նվազեցին փոխադարձ առևտրի ցուցանիշները։ Սակայն 2022 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին առևտրաշրջանառության ծավալը, ՀՀ վիճակագրության հաշվարկներով, 2021 թվականի համեմատ ավելացել է գրեթե երկու անգամ՝ կազմելով 759 մլն ԱՄՆ դոլար։ Այստեղ Վրաստանի վիճակագրությունն ավելի բարձր ցուցանիշ է հրապարակում՝ 1 մլրդ, և ես համոզված եմ, որ դուք ավելի ճիշտ եք հաշվել, քան մենք: Շատ կարևոր է, որ մենք թվերը համեմատենք ոչ թե 2020, 2021 թվականի, այլ 2019-ի հետ, որտեղ ցուցանիշները եղել են շատ բարձր և ռեկորդային: Այս առումով՝ 2019թ. հունվար-նոյեմբերին Վրաստանի հետ առևտրաշրջանառության ծավալը կազմել է 481.7 մլն ԱՄՆ դոլար, իսկ 2022 թվականին 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 57.6%: Կարծում եմ, որ այս ցուցանիշը, հայտնի պատճառներով, ավելի կարևոր է, որովհետև մեզ համար էլ, ձեզ համար էլ 2019 թվականը եղել է շատ հաջող տարի՝ նախորդ տարիներից թերևս ամենահաջողվածը:

Եթե համեմատելու լինենք 2022թ. 11 ամիսների ցուցանիշները 2019թ. տարեկան ցուցանիշների (554.7 մլն) հետ, ապա նույնիսկ այս պարագայում 2022թ. 11 ամիսներին Վրաստանի հետ ապրանքաշրջանառությունը 2019թ. համեմատ աճել է 36.9%-ով: Այսինքն՝ 11 ամիսն արդեն 2019-ի ամբողջ ծավալը գերազանցել է, ինչի կապակցությամբ ուզում եմ մեզ բոլորիս շնորհավորել: Սա նշանակում է, որ այն, ինչ մենք խոսում ենք, պայմանավորվում ենք, նաև գործարար աշխարհն այդ ուղերձն ընկալում է, նաև մենք պայմաններ ենք ստեղծում, որպեսզի մեր հարաբերությունները դինամիկ զարգանան:

Համոզված եմ, որ հետագա տարիներին ևս արտաքին առևտրի ցուցանիշների դրական դինամիկան կպահպանվի՝ շնորհիվ մեր երկրների տնտեսությունների աճի և փոխգործակցության զարգացման։

Կցանկանայի գոհունակությամբ նշել մեր երկրներում տնտեսական աճի բարձր ցուցանիշների արձանագրումը: Թե՛ Հայաստանում, թե՛ Վրաստանում 2022 թվականին երկնիշ տնտեսական աճ է արձանագրվել: Կարծում եմ՝ նաև մեր փոխգործակցությունը և լավ հարաբերությունները շատ կարևոր դեր են ունեցել դրանում: Հայաստանում 2022 թվականի հունվար–սեպտեմբերին համախառն ներքին արդյունքի աճը կազմել է 12.6%։

Երկկողմ համագործակցության շրջանակներում տրանսպորտային ոլորտին տրված առաջնահերթությունն ու տրանսպորտային միջազգային մի շարք կառույցներում փոխգործակցությունը մեզ հնարավորություն են ընձեռում իրատեսական քայլեր ձեռնարկել ինչպես Հյուսիս-Հարավ, այնպես էլ Արևելք-Արևմուտք երթուղիների հանգուցային կապ ապահովող նախաձեռնություններում։ Սա ևս մեր քննարկումների ստրատեգիական հարթության հարցեր են, որոնց մասին մենք պետք է շարունակաբար աշխատենք:

Հայաստանի և Վրաստանի միջև կանոնավոր ուղևորափոխադրումներ են իրականացվում թե՛ ցամաքային, թե՛ օդային ուղիներով: Ինչ վերաբերում է բեռնափոխադրումներին, անհրաժեշտ է հավելյալ ջանքեր գործադրել և համատեղ շարունակական աշխատանքներ իրականացնել դրանց առավել դյուրին շարժն ապահովելու համար, այդ թվում՝ ժամանակակից տեխնոլոգիական լուծումների կիրառմամբ վերահսկողության միջոցով։ Այս համատեքստում, ցանկանում եմ ընդգծել նախորդ տարվա օգոստոսին հայ-վրացական միջպետական սահմանի Բագրատաշեն-Սադախլո անցակետի «Բարեկամություն» անվանումը կրող նոր կամրջի շահագործման կարևորությունը:

Հայաստանը նաև մեծ կարևորություն է տալիս երկաթուղային տրանսպորտային համագործակցությանը և մուլտիմոդալ փոխադրումների ընդլայնմանը, այդ թվում՝ ծովային փոխադրումների կազմակերպմանը։

Հայաստանի համար Վրաստանը, որպես տարանցիկ երկիր, մեծ դեր ունի նաև էներգառեսուրսների, կապի և հեռահաղորդակցության հուսալի և անվտանգ մատակարարման առումով: 2022 թվականին Հայաստանի Հանրապետությունից Վրաստան արտահանվել է 365 մլն կՎտժ էլեկտրաէներգիա, որն ավելին է, քան նախորդ 10 տարիներին միասին վերցրած Հայաստանից արտահանումը: Հույս ունենք, որ այս ոլորտում նախանշված դինամիկան մեզ կհաջողվի պահպանել:

Հաշվի առնելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի արդիականությունն ու դրանց օրեցօր աճող դերը կյանքի գրեթե բոլոր բնագավառներում՝ Հայաստանի և Վրաստանի միջև թվայնացման, հեռահաղորդակցության, բարձր տեխնոլոգիաների, ինչպես նաև կիբերանվտանգության ոլորտներում գործակցության զարգացումը դառնում է հրամայական:

Կրթության և գիտության ոլորտում ևս շարունակվում են Վրաստանի հետ ակտիվ շփումները։ Ուրախությամբ պետք է փաստեմ, որ նախորդ տարվանից սկսած՝ Հայաստանի արդեն երեք դպրոցներում դասավանդվում է վրացերեն, և այդ թիվը հաստատապես կավելանա։ Այդ թվի ավելացման համար մենք ակնկալում ենք մեր վրաց գործընկերների աջակցությունը Հայաստանի դպրոցներում վրացերենի դասավանդման մակարդակը բարձրացնելու համար և մենք ակնկալում ենք աջակցություն վրացերենի մասնագետների պատրաստման ու վերապատրաստման հարցում, որպեսզի կարողանանք պատշաճ ծավալով իրականացնել, որովհետև հիմնական խոչընդոտը, որ մենք այսօր ունենք, մասնագետների թվի սակավությունն է:

Միջգերատեսչական համագործակցության շրջանակում մշակվել է Վրաստանի՝ հայերենի ուսուցմամբ հանրային դպրոցների ուսուցիչների ատեստավորման ծրագիրը, որի մեկնարկը տրվել է 2022 թվականին: Նախատեսվում է ընդլայնել ծրագիրը, որը կներառի նաև ուսուցիչների վերապատրաստման դասընթացների կազմակերպումը:

Գոհունակությամբ ցանկանում եմ նշել, որ արդյունավետ աշխատանքներ են ընթանում Երևանի պետական համալսարանում վրացագիտության կենտրոնի ստեղծման և Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանում հայագիտական ամբիոնի զարգացման ուղղությամբ:

Այսօր հայ-վրացական համագործակցությունը մշակույթի ոլորտում թևակոխում է որակապես նոր շրջափուլ, որում միմյանց մշակույթները զուտ ընկալողի կարգավիճակից անցում է կատարվում համատեղության սկզբունքով մշակութային միասնական դաշտ ձևավորելու, միջազգային մշակութային-զբոսաշրջային շուկայում միասնաբար դիրքավորվելու հարթություն։ Անհրաժեշտ եմ համարում նաև ընդգծել Վրաստանի և Հայաստանի մշակութային խմբերի հյուրախաղեր կազմակերպելը, մշակութային գործիչների փոխայցելությունները, ցուցահանդեսներ և այլ միջոցառումներ կազմակերպելը: Նկատի ունեմ, որ վրաց մշակութային գործիչները, կոլեկտիվները հյուրախաղերով հանդես գան Հայաստանում և Հայաստանի կոլեկտիվները, արվեստագետները ներկայանան նաև Վրաստանում: Հույս ունեմ, որ մեր այս քննարկումների արդյունքում այդ պրոցեսը նույնպես կակտիվանա:

Մեր մշակութային համագործակցության կարևոր ուղղություններից է պատմամշակութային հուշարձանների պահպանությունը, և այդ համատեքստում մեզ անհրաժեշտ է ակտիվացնել մշակութային ժառանգության հարցերով պատասխանատու հաստատությունների միջև համագործակցությունը:

Խոսելով մշակութային փոխգործակցության մասին՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր վրացի գործընկերներին Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի հիմնանորոգման, ինչպես նաև թատերախմբի գործունեությանն աջակցելու համար:

Մեր երկու երկրներում զարգացման զգալի ներուժ ունի նաև զբոսաշրջության ոլորտը։ 2022 թվականին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է ավելի քան 1.6 մլն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով մոտ 90%-ով: Համոզված եմ, որ մեր երկու երկրների միջև փոխադարձ զբոսաշրջային այցելությունները ևս աճի ներուժ ունեն։ Նշեմ, որ նախնական տվյալներով՝ 2022 թվականին Վրաստանից Հայաստան այցելուների թիվը կազմել է շուրջ 190 հազար և այս թիվն ակնհայտորեն մեծանալու պոտենցիալ ունի:

Կարծում եմ, որ մեր երկրների միջև տարածաշրջանային զբոսաշրջային փաթեթներ ստեղծելու հարցում կա դեռևս չիրացված ներուժ, և այս ուղղությամբ համատեղ աշխատանքների իրականացումը նոր մակարդակի կհասցնի զբոսաշրջության ոլորտում համագործակցությունը։ Իմիջայլոց, ուզում եմ ասել, որ Վրաստան կատարած իմ առաջին այցի ընթացքում, երբ հանդիպում էինք Վրաստանի բիզնես հանրության ներկայացուցիչների հետ, առաջին հարցը, որ նրանք բարձրացնում էին, ասում էին, որ Թբիլիսիից Երևան եկող ճանապարհները շատ վատ վիճակում են, և ես նրանց խոսատացա, որ այդ հարցն անպայման կլուծենք: Հիմա ուրախ եմ արձանագրել, որ Թբիլիսիից Երևան եկող ավտոճանապարհները գտնվում են փայլուն վիճակում: Այնպես, որ հույս ունեմ, որ մեր զբոսաշրջային ընկերությունները, մեր պայմանավորվածության համաձայն, զբոսաշրջության ծավալները, ուղղությունները և համագործակցությունը կակտիվացնեն: Մանավանդ, կարծում եմ, որ մենք, այս առումով, կարևոր մի փաստաթուղթ ենք ստորագրում՝ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին համաձայանգիրը, ինչը նշանակում է, որ մեր քաղաքացիները և մենք էլ իրար հետ փոխադարձաբար արդեն կարող ենք այցելել առանց անձնագրի, ID քարտերով, ինչը նույնպես շատ կարևոր է և արտահայտում է մեր համագործակցությունը:

Եզրափակելով խոսքս՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել այս համագործակցության համար: Այս թվարկումը ինչի՞ մասին է: Մեծ հաշվով այս թվարկումը նրա մասին է, որ մեր երկկողմ հարաբերությունները միաշերտ չեն, ոչ էլ երկշերտ են, ոչ էլ եռաշերտ: Մեր հարաբերությունները բազմաշերտ են, և համոզված եմ, որ մեր քաղաքական բարձր մակարդակի հարաբերությունների այս որակը թույլ է տալու, որ այդ շերտերը գնալով շատանան՝ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության, ի բարօրություն Վրաստանի, ի բարօրություն տարածաշրջանի և մեր երկու երկրների ու ժողովուրդների դարավոր բարեկամության:

Կրկին ողջունում եմ և հաջողություններ մաղթում»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալանավոր է փախել դատարանից. Ֆրանսիան միջուկայինով է ուզում զսպել ՌուսաստանինՀայաստանը պետք է ընդունի հակա-SLAPP օրենսդրություն․ Անահիտ ՄանասյանԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 12 հարցԱլեն Սիմոնյանը և Գերտ Յան Կուպմանը կարևորել են Հայաստան–ԵՄ հարաբերությունների հետևողական զարգացումըՎարչապետի գլխավորությամբ քննարկվել են հարկման համակարգերի վերաիմաստավորմանը վերաբերող հարցերNBC. Իլինոյսի տասնմեկ շրջաններ կքվեարկեն 51-րդ նահանգը ստեղծելու օգտինԱշտարակում 38-ամյա տղամարդը սպառնացել է բռնություն գործադրել շտապօգնության բժիշկների նկատմամբՀունվար-սեպտեմբերին ՀՀ պետական բյուջեն կատարվել է 27.8 մլրդ դրամ հավելուրդովTimes-ը հրապարակել է Ուկրաինայի համար հաշտության պայմաններըԵղոյանը չի բացառել կաթողիկոսին քննիչ հանձնաժողով հրավիրելու հնարավորությունըԲըրնհեմը բացառում է Մեծ Բրիտանիայում արտահերթ ընտրությունների հնարավորությունըԴատարանը թույլատրել է Արշակ Խաչատրյանին բուժման նպատակով դուրս գալ ՎաղարշապատիցERR․ Էստոնիան Նարվայի մոտակայքում ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժություններ է անցկացնումՃնշումներ՝ ԱՄՆ-ում հայերի նկատմամբ. Զբաղվեք սեփական երկրի խնդիրներով․ Ադրբեջանը՝ ԻրանինՎրաստանը հայտարարել է, որ 2024 թվականի խորհրդարանական ընտրությունները կմնան ԵՄ-ի համար ամոթալի օրԳլենդելում հայ ընտանիքի ձերբակալության մասին ահազանգեր, Ստեփանավանի ընտրական անակնկալըCNN. Նեթանյահուն չի կարողացել համոզել Թրամփին հարվածել Իրանին Իսրայելի ընտրություններից առաջՀաջիևը կրկին մեղադրանքներ է հնչեցրել հայերի հասցեին և ներողություն պահանջելԱրտակարգ պատահար․ Երևանում «Deepal»-ը վրաերթի է ենթարկել տատ ու թոռան, ապա բախվել երկու կայանված մեքենայիԼեհ-ուկրաինական սահմանին մեքենաների հերթեր են գոյացելՀայ դատի կենտրոնական գրասենյակը ներկայացրել է Ռուբեն Վարդանյանի գործի վերաբերյալ իրավական ժողովածուԻրանը ԵՄ-ից որևէ առաջարկ չի ստացել Մերձավոր Արևելքի իրավիճակի շուրջ բանակցությունների համարԱրմավիրի դատարանից կալանավոր է փախել․ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնումՔարով բարձված «ԶԻԼ»-ը բախվել է կովին․ անասունը սատկել է, բեռնատարը՝ կողաշրջվելԱրշակ Սրբազանը հետագա դատական նիստերին չի մասնակցի. դատարանը բավարարեց միջնորդությունըՖրանսիայում շաբաթավերջին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 1400 մարդՎիեննայի փառատոնի շուրջ սկանդալից հետո WOFA-ն նոր հրավեր կուղարկի Արցախի համույթներինBBC-ի փորձագետները քննարկել են «Ոսկե գնդակի» հավակնորդներին․ գլխավոր անունների թվում է ՅամալըԲնակարանային գողությունների թիվը նվազել է՝ հանցավոր խմբերի բացահայտման արդյունքում. ՍարգսյանՖրանսիան կշարունակի պարետային ժամ սահմանել խոշոր քաղաքներումԳյումրիում բնակելի տուն է այրվել․ քաղաքացուն տեղում բուժօգնություն է ցուցաբերվելՍևանից դուրս են բերվել ապօրինի խեցգետնորսիչներՀԵՑ-ը այս տարվա երրորդ եռամսյակի ավարտին երկու անգամ ավել հարկ է վճարել պետբյուջե․ Ռոմանոս ՊետրոսյանԶելենսկին հայտարարություն է արել Ռուսաստանի հետ տարածքների փոխանակման մասին«Քլիվլենդ Բրաունսը» հաղթանակով վերադարձել է AFC North-ի առաջատարի դիրքԵկամուտների հայտարարագրերի լրացման գործընթացը պարզեցվել է, վերջնաժամկետը նոյեմբերի 1-ն է․ ՊԵԿTasnim. Իրանի նախագահը կմեկնի Ռուսաստան՝ գազ արտահանողների գագաթնաժողովին մասնակցելու համարԱրարատում ապօրինի ընդերքօգտագործման պատճառած 50 մլն դրամի վնասը վերականգնվել էԼեհաստանը F-16-ի օդաչուների պակաս ունիԵրևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 7 և 10-ամյա քույրերը վերակենդանացման բաժանմունքում ենՓաշինյանն ու Կուպմանը անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընթացիկ փուլինՇվեյցարիան պատրաստ է միջնորդել Ուկրաինայի հարցով խաղաղության երկխոսությունըԱրման Ծառուկյանը նվեր է ստացել «Բարսելոնայի» նախագահի կողմիցՀայաստան կժամանի Նիդերլանդների արտաքին գործերի նախարարըԸնտրակաշառքի դեպք է արձանագրվել, այն դեռ պետք է ստուգվի․ Արփինե ՍարգսյանԱՄՆ-ը կարող է սկսել Մերձավոր Արևելքում գտնվող դիվանագիտական ​​առաքելությունների տարհանումըԵկեղեցու ճգնաժամն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովը գործելու է մինչև 1,5 տարի«Պարմա» և «Տիտան» սուպերմարկետներում իրավախախտումներ են հայտնաբերվել. ՀԿՊԾԻշխանությունները այնպիսի ընդդիմություն են ուզում, որը պատրաստ է ամեն ինչ զիջել Ադրբեջանին․ԱբրահամյանՓհուքեթում ջրհեղեղը վնասել է տներ
Ամենադիտված