Արցախից Հայաստանի օպերատորներին զանգել չի լինում «ՂՏելեկոմի» մալուխի վնասման հետևանքով․ 24News
Հասարակություն
Արցախում «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության մալուխի վնասման հետևանքով չի ստացվում Հայաստան զանգահարել։ Այս մասին 24News-ին հայտեցին ընկերությունից։
«Ղարաբաղ Տելեկոմ»-ից նաև հայտնեցին, որ հետվճարային բջջային ինտերնետը գործում է, սակայն ծանրաբեռնվածության պատճառով մեծ դժվարությամբ։ Ֆիքսված ինտերնետի խափանման պատճառով մեծ թվով բաժանորդներ օգտագործում են հետվճարային բջջային ինտերնետ։
Ավելի վաղ Արցախի տեղեկատվական շտաբից 24News-ին հայտնել էին, որ ադրբեջանցիները կտրել են Արցախում «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության ֆիքսված ինտերնետ կապի մալուխը Բերձորի (Լաչինի) միջանցքի այն հատվածում, որը փակել և որտեղ ակցիա են իրականացնում ադրբեջանցի չակերտավոր «էկոակտիվիստները»։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)