Տղամարդը 20 հազար դոլար է ծախսել գայլ դառնալու համար
ԱյլՀայտնի է դարձել, որ Ճապոնիայում տղամարդը գայլի վերածվելու համար ծախսել է գրեթե 20 հազար դոլար։ Նրա երազանքն իրականացել է ընկերություններից մեկից պատվիրված ռեալիստական հագուստի շնորհիվ։ Այս մասին գրում է dailymail.co.uk-ը։
Ճապոնացին պատմել է, որ մանկուց սիրել է կենդանիներին և երազել է գայլի ռեալիստական հանդերձանքի մասին, որպեսզի իրեն «վայրի կենդանի» զգա։
Պատվերն ընդունած ընկերությունը երկար ժամանակ ուսումնասիրել է գայլերի պատկերները, որպեսզի կարի ամենաիրատեսական հանդերձանքը։ Ընդհանուր առմամբ կոստյումի վրա աշխատանքներ են տարվել գրեթե 50 օր։
Այն փորձելուց հետո հաճախորդը գոհ է մնացել աշխատանքից։