«Ժողովուրդ». ԱԱԾ-ից դատախազություն տեղափոխված պաշտոնյան պատահական մարդ չէ
Հայկական Մամուլ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Ուշագրավ տեղափոխություն եւ նշանակում՝ Գլխավոր դատախազությունում: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը ԱԱԾ-ից իր հավատարիմ գործընկերներին տեղափոխում է Գլխավոր դատախազություն: Նկատենք, որ վերջերս ԱԱԾ-ից դատախազություն տեղափոխված պաշտոնյան պատահական մարդ չէ:
Այսպիսով, ՀՔԾ-ում (ներկայումս վերափոխված Հակակոռուպցիոն կոմիտեում) «Մարտի 1»-ի քրեական գործով, «Սասնա Ծռերի» դեպքերով լրագրողներին հարցաքննած եւ քաղաքական իշխանության հրահանգով «Մարտի 1»-ի գործով «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողի հեռախոսային խոսակցությունները ապօրինի կերպով գաղտնալսած քննիչ Վազգեն Ավետիսյանն է տեղափոխվել, որը հեղափոխությունից հետո տեղափոխվել էր ԱԱԾ եւ նշանակվել ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետի տեղակալ:
Ասել է թե՝ քաղաքական հրահանգներով առաջնորդվող պաշտոնյան հիմա էլ ԱԱԾ-ից դուրս կգործի՝ օգտվելով դատախազի վերահսկողական գործառույթներից: Նա կլինի ՀՀ գլխավոր դատախազության՝ պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ»: