Նշվել են բերանի տհաճ հոտի պատճառները
ԱյլԲերանի տհաճ հոտն առաջանում է բերանի և ստամոքսի մեջ ապրող բակտերիաների պատճառով, ասում է գաստրոէնտերոլոգ Անդրեյ Յակուշևը։ Բժիշկը «Lenta.ru»-ի հետ զրույցումնշել է հալիտոզի պատճառները։
Յակուշևի խոսքով՝ բերանի տհաճ հոտի ի հայտ գալով շատերը սխալմամբ դիմում են գաստրոէնտերոլոգներին։ Սակայն հալիտոզն ավելի հաճախ կապված է ոչ թե մարսողական համակարգի հիվանդությունների հետ, որոնք բուժում են այս մասնագետները, այլ բերանի խոռոչում բազմացող բակտերիաների։ Նրանք քայքայում են ամինաթթուները, ինչի արդյունքում առաջանում են գարշահոտ ցնդող միացություններ՝ հիմնականում ծծմբաջրածին և մեթիլմերկապտպուրան։
Հալիտոզից խուսափելու համար Յակուշևը խորհուրդ է տալիս ավելի լավ լվանալ ատամները, օգտագործել ատամնաթել, հեռացնել փառը լեզվից և օգտագործել ողողող միջոցներ:
Իհարկե, պաթոլոգիան նույնպես լինում է հալիտոզի պատճառ: Բայց նույնիսկ այստեղ հիմնական պատճառը բակտերիաներն են: Ամենից հաճախ սա ԼՕՌ օրգանների պաթոլոգիա է՝ սինուսիտ, տոնզիլիտ: Այս հիվանդությունների դեպքում բորբոքում է առաջանում սինուսներում, այնտեղ շատ բակտերիաներ կան, և դրանք արտանետում են գազեր, որոնք ունեն նեխած հոտ: