Կասեցվել է «ԻԳԻԹ»-ի թթվասերի արտադրամասի գործունեությունը․ հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ խախտումներ Նախ՝ պատերազմի ավարտ, հետո՝ ստուգումներ․ Թեհրանի պայմանը միջուկային օբյեկտների համար Աշխարհի առաջատար համալսարաններում սովորողների զորակոչի տարիքային շեմը կփոխվի. նախագիծ ԱՄՆ-ի երրորդ ավիակիրն արդեն Մերձավոր Արևելքում է․ ինչ է հայտնի տեղակայման մասին Ո՞վ է ասում, որ բնական մահ է սա. ես իրավունք ունեմ այդ կասկածը հայտնելու. Նահապետյան «Թշնամանք չկա»․ Ռիհաննան պատասխանել է աղմկահարույց վեճի մասին լուրերին Հորմուզում նոր հարված․ նավթատարի շարժիչային հատվածում հրդեհ է բռնկվել Հրազդանում 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել է մոտ 1,8 կիլոգրամ կանեփանման զանգված (տեսանյութ) Ձեռք ձեռքի՝ Հոլիվուդում․ Ջեների ու Շալամեի նոր համատեղ հայտնվելը ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողի գործն ուղարկվել է դատարան Կարմիր գծեր էր անցել, իսկ Հ1-ը լավ արեց, որ չմոնտաժեց. Բորիս Մուրազին՝ եթերային միջադեպի մասին Ղարաբաղից տեղահանվածների բնակապահովման ծրագրի հավաստագրերի ժամկետը երկարաձգվել է ևս 6 ամսով 

Ես ոչ մի ցուցմունք չեմ տվել, իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են. Ռուբեն Վարդանյանի ուղերձը

Իրավունք

Բաքվի բանտում ապօրինի պահվող քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի ուղերձը (փոխանցվել է ընտանիքին հեռախոսազանգի ընթացքում)

16 հունվարի, 2025թ.

Ցանկանում եմ դիմել միջազգային հանրությանը, մարդկանց, որոնք անտարբեր չեն այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է մեր տարածաշրջանում և երկարատև ու իրական խաղաղություն են ուզում:

Ես՝ Ռուբեն Վարդանյանս, 2023 թ. սեպտեմբերի 27-ից արդեն ավելի քան 470 օր գտնվում եմ Ադրբեջանի Հանրապետության պետական անվտանգության ծառայության մեկուսարանում: Այդ օրերից 340-ը ես անցկացրել եմ մենախցում, 23-ը՝ պատժախցում: Դատավարությունից առաջ ցանկանում եմ հետևյալ հայտարարությունը փոխանցել: Եթե դուք կարդում եք սա, նշանակում է, ես սպառել եմ այստեղ կատարվողի մասին ճշմարտությունը ձեզ հասցնելու բոլոր այլ միջոցները:

Հունվարի 17-ին, ժամը 15:00-ին նշանակված է իմ գործով դատական նիստը: Ինձ ասվել է, որ ինձ առաջադրված է 42 մեղադրանք, որոնցից մի քանիսով նախատեսվում է ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում:

Բայց մինչև հիմա ինձ հնարավորություն չի տրվել ծանոթանալու պաշտոնական մեղադրական եզրակացությանը: Ինձ և իմ փաստաբանին ընդամենը թույլ են տվել թերթել 422 հատորանոց քրեական գործը ադրբեջաներենով, որին ես չեմ տիրապետում, և դրա համար հատկացվել է բավականին կարճ ժամանակահատված՝ 2024թ. դեկտեմբերի 9-ից մինչև 2025 թ. հունվարի 8-ը:

Հոդվածների ցանկը, որոնցով ինձ մեղադրանքներ են առաջադրված, ռուսերենով ես ստացել եմ միայն 2025թ. հունվարի 8-ին:

Միևնույն ժամանակ ճնշում է գործադրվել իմ, իմ փաստաբանի և թարգմանչի վրա, որպեսզի ստիպեն մեզ ստորագրել փաստաթղթեր հետին թվով, այդ թվում՝ չկայացած հարցաքննությունների կեղծ արձանագրություններ:

Պաշտոնապես հայտարարում եմ հետևյալը. Իմ ձերբակալման առաջին օրվանից ի վեր ես ոչ մի ցուցմունք չեմ տվել, բացառությամբ առաջին հարցաքննության, որի ժամանակ ուղղակի ասել եմ իմ անուն-ազգանունը: Եվս մեկ անգամ ընդգծում եմ. իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են: Այդ փաստաթղթերն իրականում գոյություն չունեն: Իմ փաստաբանին և թարգմանչին ստիպել են իրենց ստորագրությունները դնել այդ փաստաթղթերի տակ:

Ես նորից եմ հայտարարում ու պնդում իմ բացարձակ անմեղության, իմ հայրենակիցների անմեղության մասին և պահանջում եմ անհապաղ դադարեցնել մեր նկատմամբ այս քաղաքականացված գործը:

Չնայած մեր անմեղությանը և գործի քաղաքական դրդապատճառներին՝ շատ հավանական է, որ մեղադրողները կանտեսեն իմ հայտարարությունը և կսկսեն դատավարությունը: Այս պարագայում ես խնդրում և պահանջում եմ ձեզնից աջակցել իմ հետևյալ պահանջներին՝

1. Ինձ ու իմ փաստաբանին հնարավորություն տալ լիարժեք պատրաստվել պաշտպանության: Մասնավորապես, մեզ ժամանակ և հնարավորություն տալ ուշադիր ծանոթանալ գործի նյութերին ռուսերենով:

2. Վերացնել թույլ տրված խախտումներն ու կեղծիքները: Մասնավորապես, ճանաչել անընդունելի բոլոր կեղծ փաստաթղթերն ու հարցաքննությունների արձանագրությունները, որոնք երբեք չեն անցկացվել, քանի որ ես ոչ մի ցուցմունք չեմ տվել իմ ձերբակալման օրվանից ի վեր:

3. Իմ և մյուս բոլոր մեղադրյալների նկատմամբ դատավարությունն անցկացնել հրապարակային: Ես պնդում եմ, որ լինի առավելագույնս բաց դատաքննություն՝ միջազգային լրատվամիջոցների և հումանիտար կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

4. Միավորել իմ գործը մյուս մեղադրյալների գործերի հետ: Իմ՝ 422 հատորանոց գործի ավելի քան 400 հատորները ընդհանուր գործի էպիզոդներ են: Դրանից միայն 6-ն է վերաբերում իմ նկատմամբ առաջադրված կեղծ մեղադրանքներին: Իմ գործի առանձնացումը արհեստական և անհիմն որոշում է:

Ո՛չ չարություն, ո՛չ ատելություն ես չեմ զգում: Հակառակը, ես անկեղծորեն կարեկցում եմ բոլոր նրանց, ովքեր օրենք, բարոյական սկզբունքներ ու Ղուրանի պատվիրաններ են խախտում:

Ես վստահ եմ, որ իրական խաղաղությունը հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ հակամարտությունում ներգրավված երկրների առաջնորդները, իրենց հասարակությունների հավանությամբ, կկարողանան միասին ծաղիկներ խոնարհել այս պատերազմում բոլոր ընկածների շիրիմներին:

Ես խոստանում եմ անել ամեն հնարավորը, որ դա տեղի ունենա իմ կենդանության օրոք: Ինչպես ասել է մեծն Մահաթմա Գանդին, աշխարհն ինքնաոչնչացումից փրկելու միակ ճանապարհը առանց բռնության, ճշմարտության և սիրո սկզբունքներով ապրելն է: Մենք կարող ենք հասնել իրական խաղաղության բոլոր մարդկանց նկատմամբ կարեկցանքի միջոցով՝ անկախ նրանց մաշկի գույնից, ազգությունից կամ դավանանքից:

Շնորհակալ եմ բոլորին աջակցության համար: Բոլորին սիրում եմ և երախտապարտ եմ ՝ իմ նկատմամբ բարի վերաբերմունքի համար:

Իմացեք, որ ես ամուր եմ, դիմանում եմ և հավատում եմ, որ ճշմարտությունը հաղթելու է:

Ռուբեն Վարդանյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կասեցվել է «ԻԳԻԹ»-ի թթվասերի արտադրամասի գործունեությունը․ հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ խախտումներ Նախ՝ պատերազմի ավարտ, հետո՝ ստուգումներ․ Թեհրանի պայմանը միջուկային օբյեկտների համարՄերցն այլևս չի կարող ինքնաթիռ վարելԱշխարհի առաջատար համալսարաններում սովորողների զորակոչի տարիքային շեմը կփոխվի. նախագիծԱՄՆ-ի երրորդ ավիակիրն արդեն Մերձավոր Արևելքում է․ ինչ է հայտնի տեղակայման մասին Ո՞վ է ասում, որ բնական մահ է սա. ես իրավունք ունեմ այդ կասկածը հայտնելու. ՆահապետյանՊեսկովը մեկնաբանել է Էստոնիայի կողմից Ռուսաստանի հետ սահմանը փակելու որոշումը«Թշնամանք չկա»․ Ռիհաննան պատասխանել է աղմկահարույց վեճի մասին լուրերինՀորմուզում նոր հարված․ նավթատարի շարժիչային հատվածում հրդեհ է բռնկվելՇենժենում՝ ԱԽՏՀ գագաթնաժողովի անցկացման տարածքում, ուժեղացվել են անվտանգության միջոցառումներըՀրազդանում 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել է մոտ 1,8 կիլոգրամ կանեփանման զանգված (տեսանյութ) Ձեռք ձեռքի՝ Հոլիվուդում․ Ջեների ու Շալամեի նոր համատեղ հայտնվելըՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողի գործն ուղարկվել է դատարանԵՄ խորհուրդը հաստատել է Ուկրաինային 8 միլիարդ եվրոյի նոր տրանշի հատկացումըԿարմիր գծեր էր անցել, իսկ Հ1-ը լավ արեց, որ չմոնտաժեց. Բորիս Մուրազին՝ եթերային միջադեպի մասինՂարաբաղից տեղահանվածների բնակապահովման ծրագրի հավաստագրերի ժամկետը երկարաձգվել է ևս 6 ամսով 8 առաջադրումից հետո՝ առաջին «Օսկարը»․ Գլեն Քլոուզի հուզիչ երեկոնՎրաստանը հայտարարել է, որ ԵՄ-ն չի գործում ինքնիշխանորենԱշխատանքային խորհրդակցություն Կոտայքի մարզպետի աշխատակազմում6 ամիս արցունք, 20 նոր երգ․ Ջենիֆեր Լոպեսի անկեղծ խոստովանությունըԿրթությունը՝ վստահության հարթակ. Թամարա Վարդանյանը՝ Հայ-ռուսական II գիտակրթական համաժողովի պանելային քննարկման մոդերատորԱմերիկյան կործանիչը աղետի ազդանշան է տվել ԱՄԷ-ի տարածքի վրայովԴեփը վերադարձավ գագաթ․ «Էբենեզերը» մեկնարկեց 42 միլիոն դոլարովՊատերազմի ֆինանսական ցանցը․ Կիևը հրապարակել է 11 ռուսական բանկի տվյալներԲելառուսի և Լատվիայի սահմանին փախստականի դի է հայտնաբերվել Այ փսլնքոտներ, եկել մե՞զ եք ասում՝ ով է ռուսամետը, ով՝ արևմտամետը․ Արամ Մանուկյան52 200 ընտանիք՝ առանց հոսանքի․ նոր հարված Օդեսայի էներգետիկ ենթակառուցվածքին Լևոն Զուրաբյանը սկանդալային գաղտնիք բացեց, թե երբ է Նիկոլ Փաշինյանը հեռացվել ՀԱԿ շարքերիցՀրդեհներ չորս արտադրական օբյեկտում․ Ազովում արտակարգ իրավիճակի ռեժիմ է սահմանվելԼիտվան առաջարկներ է ներկայացրել Միացյալ Նահանգներին՝ ամերիկյան ռազմական բազայի տեղակայման վերաբերյալ 2018-ին իմ երեխային SMS էիք անում, ասում՝ արի մորդ դագաղը մորգից տար. Նաիրա ԶոհրաբյանԹրամփ–Պուտին–Սի հանդիպումից առաջ․ ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել միջուկային զինաթափմանը Մասիս Մելքոնյանը իշխանության հետույքը շփոթել էր «սուրբ կովի» հետ. Նաիրա ԶոհրաբյանՂրիմի կամրջի երթևեկությունը սահմանափակվել է․ Ակսյոնովը հայտնել է հարվածի մասինԵրեք տերություն՝ ընդհանուր պատասխանատվություն․ Պեկինի ուղերձը խաղաղության մասինAnthropic-ի բաժնետոմսերի պահանջարկը գրեթե 7 անգամ գերազանցել է առաջարկը Ավինյանը հակադարձում է Հակոբյանին, դատավորների դեմ գործեր են հարուցվել․ նոր զարգացումներՄասկ. Ապագայում մարդկությունը գրեթե ամբողջ էներգիան կստանա ԱրեգակիցԲռնությունն ու վիրավորանքը չեն կարող արդարացվել թեժ քննարկմամբ. ՀՌՀԲիթքոյնը՝ 65 հազար դոլարից ցածր․ շուկան կորցրել է 217 միլիարդ դոլարՀնդկաստանի ռազմաօդային ուժերը կստանան իրենց կործանիչները՝ MiG-ներին փոխարինելու համար Խցանումների շուրջ բանավեճ՝ իշխանության ներսում․ միջազգային լարվածություն, սպառնալիքներ ու սրացումներՊաղպաղակներում խախտումներ են հայտնաբերվելՉինաստանում մանրածախ առևտրի աճը դանդաղել է մինչև 0,4%Կալասը հույս ունի ազդել Ռուսաստանի հետ բանակցությունների վրա Վերջին երեք ամսում կալանավորների թիվն ավելացել է ավելի քան 100 մարդով. ՉալաբյանԱնակնկալ անկում․ Ճապոնիայի տնտեսությունը չարդարացրեց աճի սպասումները Եթե Արսեն Գևորգյանը կալանավայրում չլիներ, համոզված եմ՝ այդ մահը չէր լինի. ՂազինյանԱրթուր Վաղարշյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի փոխնախագահի պաշտոնում2 միլիոն բարել նավթով տանկեր է խորտակվել Հորմուզում․ Իրանի պնդումը
Ամենադիտված