Նիլ Գեյմանը հերքում է սեռական ոտնձգության մեղադրանքները
ԱյլՆիլ Գեյմանը հերքել է իր դեմ ուղղված բոլոր մեղադրանքները այն բանից հետո, երբ մի քանի կանայք նրան մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ, գրում է The Guardian-ը։
Հուլիսին Tortoise Media-ի հետաքննական փոդքասթը հաղորդում էր երկու կանանց կողմից Գեյմանի նկատմամբ սեռական ոտնձգությունների մեղադրանքների մասին:
Մի կին պնդում էր, որ Գեյմանը սեռական գործողություններ է կատարել իր հետ առանց իր համաձայնության, երբ նա 22 տարեկան էր և աշխատում էր որպես դայակ Նոր Զելանդիայում:
Այդ ժամանակ Գեյմանը կտրականապես հերքել էր իր մեղքը, ասելով, որ իր բոլոր սեռական հարաբերությունները եղել են համաձայնությամբ: