Հետազոտությունը ցույց է տվել, որ հոգեկան խանգարումներ ունեցողները դառը սուրճ են նախընտրում
ԺամանցԻնսբրուկի գիտնականների կողմից Appetite ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ հոգեկան խանգարումներ ու սադիստական հակումներ ունեցող մարդիկ դառը սուրճ են նախընտրում, գրում է Independent-ը։
Հետազոտան հեղինակները հարցազրույց են անցկացրել ավելի քան 1000 մեծահասակների շրջանում, որոնց խնդրել են նկարագրել իրենց ուտելու սովորությունները: Այնուհետև մասնակիցները լրացրել են անհատականության մի շարք թեստեր, որոնք գնահատում են հակասոցիալական անհատականության գծերը, ինչպիսիք են սադիզմը, նարցիսիզմը և հոգեպատիան:
Հետազոտությունը ցույց է տվել, որ դառը ըմպելիքի նախապատվությունը կապված է հոգեբուժական վարքի հետ: Բացի այդ, մարդիկ, ովքեր բողկի և նեխուրի հանդեպ կախվածություն ունեն, նույնպես ավելի հավանական է, որ դրսևորեն հակասոցիալական հատկություններ:
Թեմայի վերաբերյալ նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ քաղցրը մարդկանց ստիպում է միմյանց օգնելու և ավելի սոցիալական լինելու հակումներ դրսևորել: