ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Քեմերոնը ժամանել է Ադրբեջան
ԱՄՆԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի Կովկասյան հարցերի և տարածաշրջանային հակամարտությունների գրասենյակի տնօրեն Մարկ Քեմերոնն այցով Ադրբեջանում է։
ԱՄՆ դեսպանատնից APA-ին հայտնել են, որ Բաքվում գտնվելու ընթացքում նա կմասնակցի պաշտոնական հանդիպումներին դեսպանատան թիմի հետ, ելույթ կունենա «Ամերիկայի անկյուն» միջոցառմանը, կհանդիպի տարբեր պաշտոնյաների, ինչպես նաև ԱՄՆ կառավարության տնտեսական, քաղաքական և այլ գործընկերների հետ։
Մարկ Քեմերոնն աշխատել է ինչպես Վրաստանում, այնպես էլ Թուրքիայի Ադանա ու Անկարա քաղաքներում։
«Իր հանդիպումների ժամանակ նա կնշի, որ Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգ, կայուն, ժողովրդավարական, բարգավաճ և խաղաղ ապագայի խթանմանը: Նա ընդգծելու է, որ ուղիղ երկխոսությունը կողմերի միջև հարցերի լուծման և կայուն խաղաղության հասնելու բանալին է»,- ասվում է հաղորդագրության մեջ։