Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ» Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչում Կառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետում Հայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ին Կապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումը Արդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ Մեսսի Թուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. Ֆիդան ԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ Եվկուրով Կիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համար Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ում Հայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել է 

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի գործունեությունն ու արդյունավետությունը. ինչպես են պաշտպանվում ՀՀ-ի և Արցախի շահերը

Վերլուծական

Շարունակելով ընթերցողների ուշադրությանը ներկայացնել արտերկրում հավատարմագրված հայ դեսպանների և հյուպատոսների աշխատանքի արդյունավետությունը՝ այսօր կանդրադառնանք ԱՄՆ-ում ՀՀ 7-րդ դեսպան Լիլիթ Մակունցին:

Լիլիթ Մակունցը Վաշինգտոն է ուղևորվել 2021 թվականի օգոստոսի 2-ին: Մամուլը գրում էր, որ Մակունցի համար ագրեման ստանալու գործընթացը բավական երկար ժամանակ է խլել և այնքան էլ հարթ չի անցել: Նույն մամուլի պնդմամբ՝ «Իմ քայլը» խմբակցությունում այդքան էլ ոգևորված չէին այս որոշումով, քանի որ, շատերի կարծիքով, Մակունցին հաջողվել էր որպես խմբակցության ղեկավար շատ հարցերին լուծումներ գտնել:

Լիլիթ Մակունցը պաշտոնավարման առաջին 100 օրերի ընթացքում որևէ հարցազրույց չի տվել ամերիկյան որևէ մեդիա հարթակի, որևէ հոդված չի տպագրել ամերիկյան մամուլի էջերում և չի աշխատել ամերիկյան մամուլի հետ, ինչը պատերազմի արդյունքում պարտված երկրի դեսպանի համար պետք է առաջահերթություն լիներ՝ իրողությունները ամերիկյան հանրությանը ներկայացնելու համար։

Այժմ անդրադառնանք դեսպանի գործունեությանը: Ինչ կարևոր հանդիպումներ է ունեցել և ինչ առանցքային հարցերի շուրջ է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ զրույցներ ունեցել Լիլիթ Մակունցը: Նշանակումից անմիջապես հետո՝ օգոստոսի 18-ին, դեսպան Մակունցը հանդիպեց Ջոն Ալելոյի հետ և շնորհավորեց վերջինիս ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրենի պարտականությունները պաշտոնական երդմնակալության արարողության արդյունքում ստանձնելու կապակցությամբ։ Սեպտեմբերի 8-ին  Մակունցը հեռավար հանդիպում ունեցավ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ կոնգրեսական Ֆրենկ Փալլոնի հետ։  Սեպտեմբերի 20-ին  Լիլիթ Մակունցը հանդիպել էր ԱՄՆ պաշտպանության քարտուղարի՝ Միջազգային անվտանգության հարցերով տեղակալի պարտականությունները կատարող Լորա Քուփերի հետ: Կողմերն անդրադարձ էին կատարել երկու երկրների միջև պաշտպանական ոլորտում առկա համագործակցությանը, ռազմավարական երկխոսության շրջանակներում տվյալ համագործակցության խորացման հեռանկարներին:

Ընդհանուր առմամբ, պետք է ընդգծել, որ դեսպանը բավական հաճախ է հանդիպումներ ունենում կոնգրեսականների հետ, միևնույն ժամանակ փաստենք, որ խոսքը այն կոնգրեսականների մասին է, ովքեր տարիներ ի վեր աչքի են ընկել իրենց հայամետ դիրքորոշումներով և ակտիվորեն աշխատում են հայկական համայանքի և կառույցների հետ: Իսկ ահա նոր կոնգրեսականների ներգրավումը հայկական լոբբին առաջ մղելու գործում դեռևս կաղում է:

Վաշինգտոնում հավատարմագրված Հայաստանի ցանկացած դեսպանի հաջողության թիվ մեկ գրավականը տեղի հայ համայնքի, հայկական կազմակերպությունների, էթնիկ լոբբիստական կառույցների և ավանդական կուսակցությունների հետ տարվող աշխատանքներն ու անխափան համագործակցությունն է։ Այս աշխատանքի արդյունքում հնարավոր է լինում հայկական համայնքի միջոցով ազդեցություն ունենալ Կոնգրեսի, իսկ Կոնգրեսի միջոցով՝ նաև վարչակազմի քաղաքական որոշումների վրա։ Արդեն 2022-ի սկզբին մամուլը գրեց, որ որոշակի ճեղք է առաջացել դեսպան Մակունցի և հայ համայնքի միջև կոմունիկացիայում: Լարվածությունը կապված էր այն հանգամանքի հետ, որ ըստ համայնքային կառույցների դեսպանը այնքան էլ մեծ ուշադրություն չի դարձնում Հայաստանի և Արցախի հիմնարար լոբբինգի վրա: Դիցուք՝ կրկին ըստ մամուլի տեղեկությունների Մակունցը հանդիպում էր խնդրել տեղի համայնքային կառույցների ներկայացուցիչներից, որին վերջիններս, անշուշտ, համաձայնել են, սակայն հետագայում պարզվել է, որ դեսպանը ընդամենը հայկական կառույցների աջակցությունն էր խնդրում ինչ-որ ֆիլմի պրեմիերա կազմակերպելու նպատակով: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ում պրոֆեսիոնալ լոբբիստների ծառայությունից օգտվելուն, ապա տիկին Մակունցի պաշտոնավարման ընթացքում ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը որևէ պայմանագիր չի կնքել ԱՄՆ որևէ լոբբիստական կազմակերպության հետ։ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության և ամերիկյան լոբբիստական կազմակերպության միջև կնքված վերջին պայմանագրի ժամկետն ավարտվել է 2021թ. մարտի 31-ին։

Լիլիթ Մակունցը հանդիպումներ է ունեցել ժողովրդավարության խթանմանն աջակցող մի քանի կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Մասնավորապես՝ Ազգային ժողովրդավարության ինստիտուտի («NDI») տնօրեն Դերեք Միտչելի հետ։ Մեկ այլ հանդիպում է եղել Միջազգային հանրապետական ինստիտուտի («IRI») նախագահ Դանիել Թվինինգի և Եվրասիայի տարածաշրջանի տնօրեն Սթիվեն Նիքսի, ինչպես նաև Ժողովրդավարության ազգային հիմնադրամի («NED») նախագահ Դեյմոն Ուիլսոնի հետ Սույն կազմակերպությունները ակտիվ գործունեություն են իրականացնում Հայաստանի Հանրապետությունում։ Տիկին Մակունցը հասցրել է նաև հեռավար հանիպում ունենալ ԱՄՆ Խաղաղության կորպուսի տնօրենի պաշտոնակատար Քերոլ Սպանի հետ։ Հիշեցնենք, որ Լիլիթ Մակունցը 2016-2018թթ. աշխատել է Երևանի Խաղաղության կորպուսում։

Ուսումնասիրելով պաշտոնական տեղեկատվությունը՝ նկատելի է դառնում, որ սեպտեմբերյան ագրեսիայից հետո և այս օրերին, երբ Լաչինի միջանցքը շրջափակելու արդյունքում հումանիտար ճգնաժամ է հասունանում ողջ Արցախում, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունն այնքան էլ ակտիվ չէ, եթե անգամ կազմակերպվում են հանդիպումներ և ինչ-ինչ ֆորմատներով համագործակցություն է ընթանում հայկական կառույցների հետ՝ այդ մասին պաշտոնական որևէ տեղեկատվություն առկա չէ:

Շարունակելի...

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ»Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԿառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետումՀայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ինԿապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումըԱրդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ ՄեսսիԹուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. ՖիդանԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ ԵվկուրովԿիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համարԹրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ումՀայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել էԳերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարումՌուսաստանը համաձայն է Ռուբիոյի՝ Ուկրաինայում կարգավորման հեռանկարների գնահատականի հետ. Պեսկով Ոսկե մեդալ՝ ԱՊՀ երկրների Դելֆյան խաղերիցԵրևանում «BENTLEY»-ով հայտնաբերվել և ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ մեքենայի մեջ եղել է «Մակարով» տիպի ատրճանակԹրամփի վարչակազմը դադարեցրել է Microsoft-ի մասնակցությունը գրին քարտերի տրամադրման ծրագրին ՀՀ դեսպանն ու Ֆրանս-Հայկական առևտրաարդյունաբերական պալատի նախագահը քննարկել են արտահանման խթանումըFirebird AI-ն հերքել է ընկերության տվյալների կենտրոնի վերաբերյալ ՌԴ պաշտոնյայի պնդումներըՀԷՑ-ը պատրաստվում է ընդլայնել համագործակցությունը բանկային ոլորտի հետՄադուրոյին և նրա կնոջը մեղադրել են խոշտանգումներ իրականացնելու նպատակով դավադրության մեջՈստիկանության ստուգումների արդյունքում բաժին է ներկայացվել 77 անձԹրամփը խոստացել է մինչև նոյեմբերի 3-ը չհարձակվել Իրանի վրաՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ինԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԹուրք-վրացական սահմանի մոտ գտնվող մայրուղում սողանք է տեղի ունեցել․ մեկ մարդ է զոհվել, վնասվել է ութ բեռնատարԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիԳորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ) Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոնՈղբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվելՍիրիան կարող է զորք ուղարկել Եմեն, ՆԱՏՕ-ն՝ փակել Ռուսաստանի ելքը Բալթիկ ծովՀարավային Կորեան Ուկրաինայից հետ է կանչել դեսպանին՝ ռազմագերիների շուրջ սկանդալի պատճառովԸնդդիմությունը նոր հարցման մեջ Իսրայելում ընտրություններից առաջ շրջանցել է Նեթանյահուի դաշինքին Էս ամենը ողբերգական հետևանք կարող էր ունենալ․ Փաշինյանի շանտաժն իր արդյունքը տալիս է․ՎարդանյանԴատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքըՊուտինը մեկնել է Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին Բացահայտվել է հանքարդյունահանման ապօրինի դեպքԵրևանն ու Լայպցիգը հռչակվել են քույր քաղաքներՀայաստանի տաղավարը՝ ԱՊՀ պետությունների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնին (տեսանյութ) Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՄեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության ձգտել Չարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարԴանիան առանց մարդկանց համաձայնության դիպֆեյքերի տարածման դեմ օրենք է մշակում Լիտվան կառաջարկի ԵՄ-ին արգելել ռուսական հացահատիկի տարանցումըԻրանը մտադիր է քննարկել էներգետիկ համագործակցությունը ԱՊՀ գագաթնաժողովումՓաշինյանը կհանդիպի Ալիևին և Պուտինին. ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի ևս մեկ բնակավայրի գրավման մասինԱՄՆ-ի առաջարկը Թեհրանի սեղանին է․ Արաղչին մանրամասներ է հայտնել Ուկրաինական կարգավորման գործընթացը փակուղու մեջ է․ Ռուբիո
Ամենադիտված