Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ» Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչում Կառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետում Հայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ին Կապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումը Արդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ Մեսսի Թուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. Ֆիդան ԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ Եվկուրով Կիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համար Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ում Հայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել է 

Գուրգեն Արսենյանը չի դավաճանում իր «սկզբունքներին». պատգամավորի՝ Արցախի մասին արված հայտարարությունները տարիներ առաջ և այսօր

Վերլուծական

2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Իմ քայլը» նախընտրական ցուցակի պատվավոր տեղերում էր հայտնվել պատմության մոռացությունից վերջերս դուրս եկած Միացյալ աշխատավորական կուսակցության (ՄԱԿ) ղեկավար Գուրգեն Արսենյանը: Վերջինս իր պատգամավորական գործունեության ընթացքում աչքի է ընկնում ոչ այնքան ի նպաստ հանրության մշակած նախագծերով, որքան ռեզոնանսային հայտարարություններով։

Վերջին «մտքի գոհարը» հնչեց ընդամենը վերջերս․ Արսենյանը ոչ ավել, ոչ պակաս հայտարարել է, որ Արցախի հարցը լուծվել է ռազմական ճանապարհով, մնացածը տեխնիկական պրոցես է: Իսկ այն թեզը որ արցախցիները չեն կարողանալու կողք-կողքի ապրել ադրբեջանցիների հետ, ըստ Արսենյանի, սին է և Հայաստանի ներքաղաքական կյանքը պղտորելու թեմա է:

Ինչպես նշեցինք՝ սա Արսենյանի առաջին նման տարակուսանք առաջացնող հայտարարությունը չէ: 44-օրյա պատերազմի հիմնական պատճառ Արսենյանը համարում է ոչ թե ՀՀ իշխանությունների անհաշվենկատ քայլերը, այլ Խաչատուրով գազ տուր արտահայտությունը, որով, ըստ նորաթուխ ՔՊ-ական պատգամավորի, հասարակությանը տարան պատերազմի: Թե ովքեր՝ Արսենյանը, սակայն, չի մատնանշում:

Ինը ամիս առաջ ելույթ ունենալով ԱԺ ամբիոնից՝ Արսենյանը ոչ ավել, ոչ պակաս պահանջում էր Փաշինյանից սթափեցնել Արցախի իշխանություններին, որոնք, ըստ Արսենյանի, իրենց իրավունք էին վերապահել ինքնուրույն քայլեր կատարել:

Դրանից ընդամենը մեկ ամիս անց նույն Արսենյանը կրկին ԱԺ ամբիոնից խրատներ էր հնչեցնում նրանց, ովքեր համարձակվում են պնդել, թե թուրքերի հետ բարեկամություն անելն այնքան էլ հեշտ չի լինելու, որքան փորձում են ներկայացնել օրվա իշխանությունները։

Արսենյանը իր թրքասիրության մեջ այնքան հեռու է գնացել, որ ԱԺ ամբիոնից, ի պաշտպանություն Անկարայի, հերքում է քրդերի ցեղասպանության փաստը։

Թվում է թե նման հայտարարություններով Արսենյանը ընդամենը փորձում է շահել Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի սիրտը, սակայն, մի փոքր ավելի խորքային ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Գուրգեն Արսենյանը մշտապես էլ աչքի է ընկել նման բովանդակ հայտարարություններով և ելույթներով:

Դիցուք՝ այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանի իր հռչակած ֆուտբոլային դիվանագիտության շրջանակներում Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլլին հրավիրեց Հայաստան, Արսենյանը այդ քայլը ողջունողների շարքում էր: «Ցանկացած իրադարձություն, որը հնարավորություն է տալիս հայ-թուրքական երկկողմ հարաբերություններում իջեցնել լարվածության եւ բարձրացնել հնարավոր համագործակցության աստիճանը, ես միայն ողջունում եմ»,- նման կարծիք էր այդ օրերին հայտնում ՄԱԿ ղեկավար Արսենյանը:

Անգամ 2014-ին, երբ Արսենյանի ՄԱԿ-ը ԲՀԿ հետ միավորվել էր և վերջինս պատգամավոր էր ընտրվել ԲՀԿ ցուցակով՝ նա իր ելույթներում կամ փորձել է շրջանցել Արցախի թեման, կամ արել էր պնդումներ, որոնք այսօր արածներից առանձնապես բովանդակային առումով չեն տարբերվում: Սակայն, դրանք տարբերվում են ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարություններից: Վերջինս, հիշեցնենք, ընդամենը օրեր առաջ էր հայտարարություն տարածել, որում նշում էր, որ Հայաստանն ու Արցախը այս դժվարին պատմական իրավիճակից դուրս են գալու միասին՝ խելամիտ քայլերի, սառը հաշվարկված գործողությունների ու դաշնակիցների միջոցով։ Ծառուկյանը նաև մեկ  անգամ վերահաստատել էր իր պատրաստակամությունը՝ ուժերի ներածին չափով օգտակար լինելու Արցախին: Ինչպես տեսնում ենք՝ թեև Գուրգեն Արսենյանը բավական երկար ճանապարհ է անցել ԲՀԿ-ի հետ, այնուամենայնիվ նրա և ԲՀԿ առաջնորդի, ինչպես նաև կուսակցության հայացքները Արցախի հարցում տրամագծորեն տարբերվում էին և տարբերվում են:

2016-ի ապրիլյան պատերազմից հետո Արսենյանը իր ելույթներում շեշտը դնում էր միայն ՊՆ և ՊԲ-ում բացահայտված խնդիրների վրա, որոնք Սերժ Սարգսյանը և Արցախի այն ժամանակվա իշխանությունները չէին շտապում լուծել: Իսկ թե ինչու էր Արսենյանն այդ խնդիրները լուծել չցանկացող Սերժ Սարգսյանի ձեռքից մեդալ վերցնում, այս հարցը, անշուշտ, այլ հարթության մեջ է և նույնպես պարզաբանման կարիք ունի:

Արսենյանը նույն դիսկուրսն էր պաշտպանում նաև 2017-ին։

Գուցե Արսենյանի այսպիսի «գաղափարական կայունությունն» ու «սկզբունքայնությունն» են պատճառը, որ վերջինս մշտապես ցիտվում է ադրբեջանական և թուրքական մամուլի կողմից, մինչդեռ վերջինիս գործունեությունը պետք է ուղղված լիներ Հայաստանի և Արցախի շահերի պաշտպանությանը, առնվազն այդ առաքելությունը ի կատար ածելու համար է վերջինս գտնվում Խորհրդարանում: Սակայն, Արսենյանի քաղաքական և հատկապես խորհրդարանական գործունեությունը տպավորություն են ստեղծում, որ վերջինիս համար շատ ավելի կարևոր է ԱԺ ամբիոնից Արգենտինայի ֆուտբոլի հավաքականին շնորհավորելը և թանկարժեք կտավների վրա հարկեր սահմանող նախագիծը քննադատելը, քան օրինակ՝ Լաչինի միջանցքի մեկ ամսի տևող շրջափակմանը անդրադառնալը...

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ»Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԿառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետումՀայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ինԿապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումըԱրդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ ՄեսսիԹուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. ՖիդանԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ ԵվկուրովԿիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համարԹրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ումՀայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել էԳերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարումՌուսաստանը համաձայն է Ռուբիոյի՝ Ուկրաինայում կարգավորման հեռանկարների գնահատականի հետ. Պեսկով Ոսկե մեդալ՝ ԱՊՀ երկրների Դելֆյան խաղերիցԵրևանում «BENTLEY»-ով հայտնաբերվել և ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ մեքենայի մեջ եղել է «Մակարով» տիպի ատրճանակԹրամփի վարչակազմը դադարեցրել է Microsoft-ի մասնակցությունը գրին քարտերի տրամադրման ծրագրին ՀՀ դեսպանն ու Ֆրանս-Հայկական առևտրաարդյունաբերական պալատի նախագահը քննարկել են արտահանման խթանումըFirebird AI-ն հերքել է ընկերության տվյալների կենտրոնի վերաբերյալ ՌԴ պաշտոնյայի պնդումներըՀԷՑ-ը պատրաստվում է ընդլայնել համագործակցությունը բանկային ոլորտի հետՄադուրոյին և նրա կնոջը մեղադրել են խոշտանգումներ իրականացնելու նպատակով դավադրության մեջՈստիկանության ստուգումների արդյունքում բաժին է ներկայացվել 77 անձԹրամփը խոստացել է մինչև նոյեմբերի 3-ը չհարձակվել Իրանի վրաՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ինԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԹուրք-վրացական սահմանի մոտ գտնվող մայրուղում սողանք է տեղի ունեցել․ մեկ մարդ է զոհվել, վնասվել է ութ բեռնատարԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիԳորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ) Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոնՈղբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվելՍիրիան կարող է զորք ուղարկել Եմեն, ՆԱՏՕ-ն՝ փակել Ռուսաստանի ելքը Բալթիկ ծովՀարավային Կորեան Ուկրաինայից հետ է կանչել դեսպանին՝ ռազմագերիների շուրջ սկանդալի պատճառովԸնդդիմությունը նոր հարցման մեջ Իսրայելում ընտրություններից առաջ շրջանցել է Նեթանյահուի դաշինքին Էս ամենը ողբերգական հետևանք կարող էր ունենալ․ Փաշինյանի շանտաժն իր արդյունքը տալիս է․ՎարդանյանԴատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքըՊուտինը մեկնել է Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին Բացահայտվել է հանքարդյունահանման ապօրինի դեպքԵրևանն ու Լայպցիգը հռչակվել են քույր քաղաքներՀայաստանի տաղավարը՝ ԱՊՀ պետությունների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնին (տեսանյութ) Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՄեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության ձգտել Չարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարԴանիան առանց մարդկանց համաձայնության դիպֆեյքերի տարածման դեմ օրենք է մշակում Լիտվան կառաջարկի ԵՄ-ին արգելել ռուսական հացահատիկի տարանցումըԻրանը մտադիր է քննարկել էներգետիկ համագործակցությունը ԱՊՀ գագաթնաժողովումՓաշինյանը կհանդիպի Ալիևին և Պուտինին. ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի ևս մեկ բնակավայրի գրավման մասինԱՄՆ-ի առաջարկը Թեհրանի սեղանին է․ Արաղչին մանրամասներ է հայտնել Ուկրաինական կարգավորման գործընթացը փակուղու մեջ է․ Ռուբիո
Ամենադիտված