Զելենսկու հետ բանակցությունների մասին խոսք լինել չի կարող. Լավրով
ԱշխարհՌուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ բանակցությունների մասին խոսք լինել չի կարող։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Զելենսկու հետ բանակցությունների մասին խոսք լինել չի կարող»,- ասել է նախարարը։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ պարզաբանել էր, որ Ուկրաինայի օրենսդրությունը Կիևին թույլ չի տալիս երկրում իրավիճակի խաղաղ կարգավորում՝ ներառյալ Ռուսաստանի հետ բանակցությունները։
Նախօրեին Ուկրաինայի նախագահի՝ Վոլոդիմիր Զելենսկու մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը թվարկել էր ռուսական կողմի հետ բանակցությունների հիմնական պայմանները։ Նրա խոսքով՝ Ուկրաինան պատրաստ է համաձայնել բանակցություններին «ագրեսոր երկրի հետ», եթե դրանք հիմնված լինեն «մի շարք հիմնարար, ունիվերսալ սկզբունքների վրա»։ Նա հավելել է, որ Կիևը մտադիր չէ ստորագրել ռուսական կողմի առաջ քաշած «վերջնագրերը»։