Սերբիայի նախագահը հայտարարել է, որ Ղրիմն ու Դոնբասը պատկանում են Ուկրաինային
ԱշխարհՍերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Bloomberg-ին տված հարցազրույցում չի աջակցել Վլադիմիր Պուտինի տարածքային հավակնություններն Ուկրաինայի նկատմամբ և կանխատեսել, որ «ամենավատը դեռ առջևում է»։
Չնայած այն հանգամանքին, որ Սերբիան շարունակում է դեմ լինել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառմանը, Վուչիչի խոսքով՝ ինքը երկար ժամանակ է՝ չի խոսել իր ռուս գործընկերոջ հետ։
«Մենք ի սկզբանե ասել ենք, որ չենք կարող և չենք կարողանա աջակցել Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժմանը։ Մեզ համար Ղրիմը Ուկրաինա է։ Դոնբասը Ուկրաինա է։ Այդպես էլ կմնա»,- հայտարարել է Սերբիայի ղեկավարը։