Վրաստանի դիրքորոշումն արժանի է հարգանքի․ Լավրով
ԱշխարհՎրաստանի դիրքորոշումը, որը չի միացել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին Արևմուտքի ճնշման ներքո, արժանի է հարգանքի, կարծում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք տեսնում ենք, թե որքան է Վրաստանը, ինչպես և գրեթե բոլոր երկրները, գտնվում Արևմուտքի ճնշման տակ, որը պահանջում է բաց, հրապարակավ միանալ Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցներին»,- չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։ .
Նրա խոսքով՝ «Վրաստանի կարողությունը՝ դիմակայելու Արևմուտքի ճնշմանը, որը բացահայտ պահանջում է միանալ հակառուսական պատժամիջոցներին, արժանի է հարգանքի»։