Ուկրաինայի ՆԳ նախարարի պաշտոնակատար է նշանակվել Իգոր Կլիմենկոն
ԱշխարհԿառավարությունը ներքին գործերի նախարարի պաշտոնակատար է նշանակել Իգոր Կլիմենկոյին։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը։
«Կառավարությունը Իգոր Կլիմենկոյին նշանակել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի տեղակալ՝ Ազգային ոստիկանության ղեկավար։ Նա կկատարի ներքին գործերի նախարարի պարտականությունները»,-ասել է Շմիգալը։
Հիշեցնենք, որ Բրովարիում ավիավթարի հետեւանքով զոհվել են Ուկրաինայի ՆԳ նախարար Դենիս Մոնաստիրսկին, նրա առաջին տեղակալ Եվգենի Էնինը, ՆԳՆ պետքարտուղար Յուրի Լուբկովիչը, ինչպես նաեւ արտակարգ իրավիճակների ծառայության անձնակազմի երեք անդամներ:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի անվտանգության ծառայությանը հանձնարարել է Ազգային ոստիկանության եւ այլ մարմինների հետ միասին պարզել ուղղաթիռի վթարի բոլոր հանգամանքները: