Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ» Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչում Կառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետում Հայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ին Կապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումը Արդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ Մեսսի Թուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. Ֆիդան ԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ Եվկուրով Կիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համար Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ում Հայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել է 

Ինչ գործունեությամբ է աչքի ընկել Շվեյցարիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը

Վերլուծական

Շարունակելով ընթերցողների ուշադրությանը ներկայացնել արտերկրում հավատարմագրված ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանների գործունեությունը՝ այսօր կանդրադառնանք Շվայցարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանի գործունեությանը:  Վերջինս բավական ուշագրավ կենսագրություն ունի: 2000 – 2004թթ. աշխատել է որպես Սիրիայում ՀՀ դեսպանության կցորդ (Դամասկոս), 2004 – 2006թթ.` ՀՀ ԱԳՆ ՍՎՄԱ վարչության ռազմաքաղաքական համագործակցության բաժնի 3-րդ քարտուղար, 2006 - 2009թթ.` ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության 2-րդ քարտուղար (Վիեննա, Ավստրիա), 2009 – 2010թթ.` ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության Եվրոպայի խորհրդի բաժնի 1-ին քարտուղար, 2010 – 2012թթ.` ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության ԵԱՀԿ բաժնի վարիչ, 2012 – 2014թթ.` ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության խորհրդական, դեսպանի տեղակալ (Վաշինգտոն), 2014 – 2019թթ.՝ ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական, 2019թ. ապրիլին  նշանակվել է Ժնևի Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ (նստավայրը` Ժնև), 2019թ. հունիսին նշանակվել է Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Ժնև): 

Արտերկրում հավատարմագրված Հայաստանի ցանկացած դեսպանի հաջողության թիվ մեկ գրավականը տեղի հայ համայնքի, հայկական կազմակերպությունների, էթնիկ լոբբիստական կառույցների և ավանդական կուսակցությունների հետ տարվող աշխատանքներն ու անխափան համագործակցությունն է։ Համայնքը թեպետ սակավաթիվ է, սակայն խիստ կազմակերպված, հատկապես` ֆրանսախոս մասում և սերտորեն համագործակցում է ՀՀ դեսպանության հետ: Տարվա ընթացքում համատեղ կազմակերպվում են միջոցառումներ: Համայնքը նաև տեխնիկական աջակցություն է ցուցաբերում ՀՀ դեսպանությանը կարևոր միջոցառումների, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնյաների Ժնև ժամանման ժամանակ: Ցեղասպանության ճանաչման և դրան առնչվող բոլոր հարցերում կարևորագույն շարժիչ ուժ են հանդիսանում Շվեյցարիայում հայ համայնքը և կազմակերպությունները: Դաշնային մակարդակով ցեղասպանության ճանաչման գործընթացի հաջողությունը արդյունք էր համայնքի բոլոր կազմակերպությունների միասնական գործունեության, համատեղ կազմակերպված տարբեր ակցիաների և միջոցառումների, որոնք միտված էին պատգամավորների հետ նպատակաուղղված աշխատանքներ կատարելուն` վերջիններիս դրական ձայները ապահովելու նպատակով: Ամբողջ շրջանում սերտ համագործակցություն է ընթացել դեսպանության հետ, որի արդյունքում, դերերի հստակ բաշխման միջոցով, ծրագրվել և իրագործվել է սփյուռքի և պետական մակարդակներով լծակների օգտագործումը: Այս հարցի առնչությամբ համայնքային կազմակերպություններից յուրահատուկ տեղ է զբաղեցնում «Շվեյցարիա-Հայաստան Ընկերակցություն» կազմակերպությունը: Այն ամենաակտիվ դերն է կատարում շվեյցարական ներքաղաքական դաշտ մուտք գործելու հարցում:

Ընդունող պետության գործադիր իշխանության հետ աշխատանքը ցանկացած դեսպանի համար կարևորագույն առաջնահերթություն է։ Այս առումով կարելի է առանձնացնել Հովհաննիսյանի հանդիպումը Ներքին տեղահանման մոնիտորինգի կենտրոնի (IDMC) տնօրեն Ալեքսանդրա Բիլակի հետ: Ինչպես նաև Շվեյցարիայի Դաշնային ժողովի (խորհրդարան) Կանտոնների խորհրդի (Վերին պալատ) նախագահ Ալեքս Կուպրեխտի և Շվեյցարիայի խորհրդարանի նախագահ Անդրեաս Աեբիի հետ։

Ինչ իրավիճակ է հանրային դիվանագիտության դաշտում: Պետք է նշել, որ դեսպան Հովհաննիսյանը բավական հաճախ է հանդես գալիս հարցազրույցներով: Դրանց շարքում կարելի է առանձնացնել դեսպանի հարցազրույցը շվեյցարական հանրային ռադիոյի իտալական ծառայության «Մոդեմ» ծրագրին։ Այդ հարցազրույցի ընթացքում դեսպանը նշել է, որ Ադրբեջանի նպատակն է նվաճել Լեռնային Ղարաբաղը և ենթարկել այն էթնիկ զտման։ Պետք է առանձնացնել նաև դեսպանի հարցազրույցը  «Corriere dell’ Italianita» պարբերականին:

Ակտիվ է նաև դեսպանատան պաշտոնական ֆեյսբուքյան էջը, որտեղ պարբերաբար բարձրաձայնվում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հարցը։

Շարունակելի..

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ»Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԿառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետումՀայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ինԿապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումըԱրդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ ՄեսսիԹուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. ՖիդանԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ ԵվկուրովԿիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համարԹրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ումՀայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել էԳերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարումՌուսաստանը համաձայն է Ռուբիոյի՝ Ուկրաինայում կարգավորման հեռանկարների գնահատականի հետ. Պեսկով Ոսկե մեդալ՝ ԱՊՀ երկրների Դելֆյան խաղերիցԵրևանում «BENTLEY»-ով հայտնաբերվել և ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ մեքենայի մեջ եղել է «Մակարով» տիպի ատրճանակԹրամփի վարչակազմը դադարեցրել է Microsoft-ի մասնակցությունը գրին քարտերի տրամադրման ծրագրին ՀՀ դեսպանն ու Ֆրանս-Հայկական առևտրաարդյունաբերական պալատի նախագահը քննարկել են արտահանման խթանումըFirebird AI-ն հերքել է ընկերության տվյալների կենտրոնի վերաբերյալ ՌԴ պաշտոնյայի պնդումներըՀԷՑ-ը պատրաստվում է ընդլայնել համագործակցությունը բանկային ոլորտի հետՄադուրոյին և նրա կնոջը մեղադրել են խոշտանգումներ իրականացնելու նպատակով դավադրության մեջՈստիկանության ստուգումների արդյունքում բաժին է ներկայացվել 77 անձԹրամփը խոստացել է մինչև նոյեմբերի 3-ը չհարձակվել Իրանի վրաՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ինԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԹուրք-վրացական սահմանի մոտ գտնվող մայրուղում սողանք է տեղի ունեցել․ մեկ մարդ է զոհվել, վնասվել է ութ բեռնատարԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիԳորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ) Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոնՈղբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվելՍիրիան կարող է զորք ուղարկել Եմեն, ՆԱՏՕ-ն՝ փակել Ռուսաստանի ելքը Բալթիկ ծովՀարավային Կորեան Ուկրաինայից հետ է կանչել դեսպանին՝ ռազմագերիների շուրջ սկանդալի պատճառովԸնդդիմությունը նոր հարցման մեջ Իսրայելում ընտրություններից առաջ շրջանցել է Նեթանյահուի դաշինքին Էս ամենը ողբերգական հետևանք կարող էր ունենալ․ Փաշինյանի շանտաժն իր արդյունքը տալիս է․ՎարդանյանԴատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքըՊուտինը մեկնել է Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին Բացահայտվել է հանքարդյունահանման ապօրինի դեպքԵրևանն ու Լայպցիգը հռչակվել են քույր քաղաքներՀայաստանի տաղավարը՝ ԱՊՀ պետությունների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնին (տեսանյութ) Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՄեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության ձգտել Չարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարԴանիան առանց մարդկանց համաձայնության դիպֆեյքերի տարածման դեմ օրենք է մշակում Լիտվան կառաջարկի ԵՄ-ին արգելել ռուսական հացահատիկի տարանցումըԻրանը մտադիր է քննարկել էներգետիկ համագործակցությունը ԱՊՀ գագաթնաժողովումՓաշինյանը կհանդիպի Ալիևին և Պուտինին. ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի ևս մեկ բնակավայրի գրավման մասինԱՄՆ-ի առաջարկը Թեհրանի սեղանին է․ Արաղչին մանրամասներ է հայտնել Ուկրաինական կարգավորման գործընթացը փակուղու մեջ է․ Ռուբիո
Ամենադիտված