Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչում Կառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետում Հայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ին Կապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումը Արդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ Մեսսի Թուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. Ֆիդան ԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ Եվկուրով Կիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համար Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ում Հայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել է Գերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարում 

Ինչ գործունեությամբ է աչքի ընկել Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը

Վերլուծական

Շարունակելով ընթերցողների ուշադրությանը ներկայացնել արտերկրում հավատարմագրված ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանների գործունեությունը՝ այսօր կանդրադառնանք Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանի գործունեությանը:  Վերջինիս կենսագրությունը բավական ուշագրավ է՝

1992-1995թթ. Էջմիածնի Ներսիսյան վարժարան, թուրքագիտության ուսուցիչ,
1995-1996թթ. ՀՀ նախագահի աշխատակազմի վերլուծական բաժին, փորձագետ,
1996-1998թթ. ՀՀ նախագահի գլխավոր խորհրդականի աշխատակազմ, 1-ին կարգի մասնագետ, ապա՝ առաջատար մասնագետ,
1998-1998թթ. ՀՀ նախագահի աշխատակազմի վերլուծական ծառայություն, առաջատար մասնագետ,
1998-2002թթ. ՀՀ նախագահի մամուլի քարտուղարի գրասենյակ, գլխավոր մասնագետ,
2002- 2018թթ. ՀՀ նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչություն, գլխավոր մասնագետ, խորհրդատու, վարչության պետ,
2018-2020թթ. ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ։2020թ. հունիսի 1-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել է Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հռոմ):

Արտերկրում հավատարմագրված Հայաստանի ցանկացած դեսպանի հաջողության թիվ մեկ գրավականը տեղի հայ համայնքի, հայկական կազմակերպությունների, էթնիկ լոբբիստական կառույցների և ավանդական կուսակցությունների հետ տարվող աշխատանքներն ու անխափան համագործակցությունն է: Դեսպանատուն - համայնք համագործակցության շրջանակներում պետք է առանձնացնել հետևյալ դրվագները; Բոլոնյայի համալսարանի և ISMEO ասոցիացիայի նախաձեռնությամբ Ռավեննայում և Բոլոնյայում կազմակերպված «Հայաստան՝ բազմահազարամյա ժողովուրդ» միջազգային համաժողովի առիթով ս․թ․ փետրվարի 17-ին Բոլոնյայի համալսարանի Մեծ դահլիճի նախասրահում տեղի ունեցավ «Հայկական հետքերը Բոլոնյայի համալսարանական գրադարանում» խորագրով ցուցահանդեսը Աննա Շիրինյանի և Պաոլո Տինտիի գիտական ​​համակարգմամբ: Ռավեննա կատարած աշխատանքային այցի ընթացքում դեսպան Համբարձումյանը այցելել էր Ռավեննայի Սան Վիտալե բազիլիկ եկեղեցի, որտեղ գտնվում է Իտալիայի հայազգի էկզարք /փոխարքա/ Սահակի (625-643թթ․) դամբարանը։ 

Ընդունող պետության գործադիր իշխանության հետ աշխատանքը ցանկացած դեսպանի համար կարևորագույն առաջնահերթություն է։ Փետրվարի 14-ին դեսպան Ծովինար Համբարձումյանը հանդիպել էր Իտալիայի Սենատի արտաքին հարաբերությունների և պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ, «Առաջ Իտալիա» կուսակցության ներկայացուցիչ Ստեֆանիա Կրաքսիի հետ։  Համբարձումյանը Իտալիայի ներկայացուցիչների պալատում հանդիպում է ունեցել նաև  «Հինգ աստղ» շարժման ներկայացուցիչներ, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներ Ֆեդերիկա Օնորիի և Արնալդո Լոմուտիի հետ, ինչպես նաև՝ «Հինգ աստղ» շարժման ներկայացուցիչ, Բյուջեի, գանձապետական և ծրագրավորման հանձնաժողովի փոխնախագահ Ջանմաուրո դելլ՛Օլիոյի հետ։  Ծովինար Համբարձումյանը ՀՀ դեսպանությունում հյուրընկալեց Վենետոյի մարզի Ազոլո քաղաքի քաղաքապետ Մաուրո Միլյորինիին, որը հանդիսանում է նաև Cittaslow International ցանցի նախագահը, ինչպես նաև՝ նույն կազմակերպության գլխավոր քարտուղար Պիեր Ջորջո Օլիվետիին։ Քննարկվեցին համագործակցության հեռանկարները Ազոլոյի և Ջերմուկի միջև՝ որպես քույր քաղաքներ, ինչպես նաև՝ հնարավոր համագործակցությունը Cittaslow International-ի շրջանակում։ Փետրվարի 4-ին դեսպան Ծովինար Համբարձումյանը Ֆլորենցիայի քաղաքապետ Դարիո Նարդելլայի հրավերով մասնակցեց արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին Ֆլորենցիա քաղաքի բանալիների հանձնման արարողությանը, որը տեղի ունեցավ պատմական Պալացցո Վեկիոյի սրահներից մեկում։  

Համբարձումյանը հանդիպում է ունեցել Իտալիայի Արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարի տեղակալ Եդմոնդո Չիրիելլիի հետ։
 
Քննարկվել են երկկողմ քաղաքական, մշակութային, տնտեսական հարաբերությունները։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային խնդիրներին, մասնավորապես՝ Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով ստեղծված իրավիճակին։ Բացի այդ, 2023 թվականի հունվարի 24-ին Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Ծովինար Համբարձումյանը Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի ունեցած լսումների ընթացքում հանդես եկավ ելույթով և պատասխանեց հանձնաժողովի անդամների հարցերին։

Իսկ ինչ իրավիճակ է հանրային դիվանագիտության դաշտում: Պետք է նշել, որ դեսպանատունը հատկապես Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումից հետո ակտիվորեն բարձրաձայնում է ադրբեջանական կողմի ցեղասպան գործողությունների մասին: Այդ նպատակով հրապարակվում են տարաբնույթ հոդվածներ, տարածվում են իտալացի քաղաքական գործիչների հայանպաստ հարցազրույցները:

Պետք է փաստենք, որ Լաչինի միջանցքի փակվելուց անմիջապես հետո և մինչ օրս այս հարցը գտնվում է դեսպանատան ուշադրության կենտրոնում: Դեսպանի կողմից ադրբեջանցիների ապօրինի գործողությունների մասին բարձրաձայնվում  է նաև պաշտոնական հանդիպումների ընթացքում: Դիցուք՝  Համբարձումյանը մասնակցել է խորհրդարանական լսումների Իտալիայի Հանրապետության Պատգամավորների պալատի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում և հանդես եկել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ լայնածավալ ելույթով, պատասխանել խորհրդարանականների հարցերին։
 
Դեսպանը նաև հանդես է գալիս հարցազրույցներով, որոնց ընթացքում բարձրաձայնում է 44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիայի և ահաբեկիչների ներգրավվածության մասին:
 
Դեսպան Համբարձումյանը նաև օպերատիվ կերպով արձագանքել էր Իտալիայում «Եվրատեսիլ» միջազգային մրցույթի ընթացքում հաղորդավարի կողմից թույլ տված ոչ կոռեկտ ձևակերպումներին՝ պաշտոնական նամակով պարզաբանումներ պահանջելով: Արդյունքում, հիշեցնենք, իտալացի հաղորդավարը բացատրել էր իր խոսքերը և հրապարակավ ներողություն խնդրել:
 
Շարունակելի..
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԿառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետումՀայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ինԿապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումըԱրդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ ՄեսսիԹուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. ՖիդանԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ ԵվկուրովԿիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համարԹրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ումՀայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել էԳերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարումՌուսաստանը համաձայն է Ռուբիոյի՝ Ուկրաինայում կարգավորման հեռանկարների գնահատականի հետ. Պեսկով Ոսկե մեդալ՝ ԱՊՀ երկրների Դելֆյան խաղերիցԵրևանում «BENTLEY»-ով հայտնաբերվել և ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ մեքենայի մեջ եղել է «Մակարով» տիպի ատրճանակԹրամփի վարչակազմը դադարեցրել է Microsoft-ի մասնակցությունը գրին քարտերի տրամադրման ծրագրին ՀՀ դեսպանն ու Ֆրանս-Հայկական առևտրաարդյունաբերական պալատի նախագահը քննարկել են արտահանման խթանումըFirebird AI-ն հերքել է ընկերության տվյալների կենտրոնի վերաբերյալ ՌԴ պաշտոնյայի պնդումներըՀԷՑ-ը պատրաստվում է ընդլայնել համագործակցությունը բանկային ոլորտի հետՄադուրոյին և նրա կնոջը մեղադրել են խոշտանգումներ իրականացնելու նպատակով դավադրության մեջՈստիկանության ստուգումների արդյունքում բաժին է ներկայացվել 77 անձԹրամփը խոստացել է մինչև նոյեմբերի 3-ը չհարձակվել Իրանի վրաՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ինԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԹուրք-վրացական սահմանի մոտ գտնվող մայրուղում սողանք է տեղի ունեցել․ մեկ մարդ է զոհվել, վնասվել է ութ բեռնատարԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիԳորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ) Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոնՈղբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվելՍիրիան կարող է զորք ուղարկել Եմեն, ՆԱՏՕ-ն՝ փակել Ռուսաստանի ելքը Բալթիկ ծովՀարավային Կորեան Ուկրաինայից հետ է կանչել դեսպանին՝ ռազմագերիների շուրջ սկանդալի պատճառովԸնդդիմությունը նոր հարցման մեջ Իսրայելում ընտրություններից առաջ շրջանցել է Նեթանյահուի դաշինքին Էս ամենը ողբերգական հետևանք կարող էր ունենալ․ Փաշինյանի շանտաժն իր արդյունքը տալիս է․ՎարդանյանԴատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքըՊուտինը մեկնել է Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին Բացահայտվել է հանքարդյունահանման ապօրինի դեպքԵրևանն ու Լայպցիգը հռչակվել են քույր քաղաքներՀայաստանի տաղավարը՝ ԱՊՀ պետությունների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնին (տեսանյութ) Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՄեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության ձգտել Չարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարԴանիան առանց մարդկանց համաձայնության դիպֆեյքերի տարածման դեմ օրենք է մշակում Լիտվան կառաջարկի ԵՄ-ին արգելել ռուսական հացահատիկի տարանցումըԻրանը մտադիր է քննարկել էներգետիկ համագործակցությունը ԱՊՀ գագաթնաժողովումՓաշինյանը կհանդիպի Ալիևին և Պուտինին. ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի ևս մեկ բնակավայրի գրավման մասինԱՄՆ-ի առաջարկը Թեհրանի սեղանին է․ Արաղչին մանրամասներ է հայտնել Ուկրաինական կարգավորման գործընթացը փակուղու մեջ է․ ՌուբիոԿաշպիրովսկու մարմինը կարող են Ուկրաինա հասցնել ԵՄ երկրների տարածքով. Shot
Ամենադիտված