Լոնդոնը ողջունում է հայ–ադրբեջանական խաղաղության առաջընթացը ԱՄՆ ռազմածովային ուժերը Մերձավոր Արևելքում կենտրոնացրել են ավելի քան 20 ռազմանավ Նոր հարված Ղրիմի կամրջին․ երթևեկությունը կրկին կասեցվել է Երևանում մեքենաների թիվը կրճատելու մեխանիզմներ, խստացված տուգանքներ․ Ավինյանը մանրամասնում է Հարվածներ Կիևի երկու կամուրջներին․ երթևեկությունը դադարեցված է Այսօր Սևանա լիճ բաց է թողնվել Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 705 700 հատ մանրաձուկ Էստոնիան կոչ է անում Եվրոպայի մուտքն արգելել ռուսաստանցի մարտիկներին Ուկրաինայի բանակցություններում առաջընթաց կա, բայց դժվար որոշումներ են սպասվում․ Քուշներ 34 հազարով պակաս աշխատող․ Բրիտանիայում աշխատավարձերի աճն էլ է դանդաղել Սահմանադրությունը չեն փոխելու, մենք թույլ չենք տալու․ Սամվել Կարապետյան ԱՄՆ հետախուզությունը զգուշացնում է Վաշինգտոնում Իրանի հնարավոր աննախադեպ հարձակման մասին Patriot-ի նոր հրթիռներ՝ Ուկրաինային․ Բեռլինը հատկացնում է 300 միլիոն դոլար 

Ինչ գործունեությամբ է աչքի ընկնում ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը

Վերլուծական

Շարունակելով ընթերցողների ուշադրությանը ներկայացնել արտերկրում հավատարմագրված ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանների գործունեությունը՝ այսօր կանդրադառնանք Արաբական Միացյալ էմիրություններում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Գրիգորյանի գործունեությանը:  Վերջինիս կենսագրությունը բավական ուշագրավ է՝

1999-2001թթ․ Լիբանանի Հանրապետությունում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար

2001-2002թթ․ Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար

2002-2004թթ․ ՀՀ ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի երկրների վարչության արաբական երկրների և Իսրայելի բաժնի երկրորդ քարտուղար, բաժնի վարիչի պարտականությունները կատարող

2004-2005թթ․ ՀՀ ԱԳՆ Ամերիկայի վարչության Ամերիկայի և Կանադայի բաժնի առաջին քարտուղար

2005-2006թթ․ ՀՀ ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի երկրների վարչության արաբական երկրների և Իսրայելի բաժնի վարիչի պաշտոնակատար

2006-2009թթ․ Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ դեսպանության խորհրդական

2009-2011թթ․ ՀՀ ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի երկրների վարչության արաբական երկրների և Իսրայելի բաժնի վարիչի պաշտոնակատար

2011-2014թթ․ Հալեպում  Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս

2014-2018թթ․ Իրաքում  Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

2018-2021թթ. Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Կահիրե)

2019-2021թթ. Սուդանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Կահիրե) 

2021-2022թթ. Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար

2022թ. հոկտեմբերի 6-ից Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աբու Դաբի)։

Արտերկրում հավատարմագրված Հայաստանի ցանկացած դեսպանի հաջողության թիվ մեկ գրավականը տեղի հայ համայնքի, հայկական կազմակերպությունների, էթնիկ լոբբիստական կառույցների և ավանդական կուսակցությունների հետ տարվող աշխատանքներն ու անխափան համագործակցությունն է: Համայնքի գործադիր մարմինը Ազգային վարչությունն է, որն ընտրվում է Թեմական մարմնի կողմից` 2 տարի ժամկետով: Գործադիր մարմինն ի պաշտոնե նախագահում է քահանա հայրը: Եկեղեցին ունի հոգեւոր մնայուն հովիվ, որը ծառայում է ԱՄԷ հայ համայնքին, ինչպես նաեւ պարբերաբար այցելում է Կատար եւ Բահրեյն: Իր հերթին Ազգային վարչությունը նշանակում է Թաղական խորհուրդ եւ դպրոցի հոգաբարձություն, ինչպես նաեւ տարբեր հանձնախմբեր, ըստ կարիքի: Պաշտոնական որևէ տեղեկություն հնարավոր չեղավ գտնել, թե նշանակման պահից ի վեր դեսպանատուն - համայնք համագործակցության ինչ օրինակներ և դրվագներ են առկա:

Ընդունող պետության գործադիր իշխանության հետ աշխատանքը ցանկացած դեսպանի համար կարևորագույն առաջնահերթություն է։ Այս մասով պետք է նշել, որ հունվարի 24-ին տեղի է ունեցել դեսպան Կարեն Գրիգորյանի հանդիպումը ԱՄԷ մշակույթի և երիտասարդության նախարար Նուռա ալ-Քաաբիի հետ: Քննարկվել են երկկողմ մշակութային համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Բացի այդ, Գրիգորյանը հանդիպում է անցկացրել ԱՄԷ կրթության նախարար Ահմեդ Բելհուլ ալ-Ֆալասիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են գիտակրթական ոլորտում երկկողմ փոխգործակցության վերաբերյալ մի շարք հարցեր: Փետրվարի 6-ին ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը իր հավատարմագրերն է հանձնել ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, Պաշտպանության նախարար և Դուբայի էմիրության կառավարիչ Մուհամմեդ բին Ռաշիդ ալ-Մաքթումին:

Ինչ վերաբերվում է հանրային դիվանագիտությանը, ապա այստեղ բացերն ավելի քան ակնհայտ են: Դեսպանատան պաշտոնական ֆեյսբուքյան էջում որպես կանոն ԱԳՆ տարածած ռելիզներն են, փաստացի այս ընթացքում դեսպան Գրիգորյանը հանդես չի եկել և ոչ մի հարցազրույցով, անդրադարձ չի կատարվել նաև Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակմանը: Փոխարենը՝ լայնորեն  լուսաբանվում են ՀՀ պետական պաշտոնյաների այցերը Միացյալ Էմիրություններ:

Թեև դեսպան Գրիգորյանն ընդամենը ամիսներ առաջ է նշանակվել տվյալ պաշտոնում, պետք է արձանագրենք, որ նրա կողմից դեռևս տեսանելի քայլեր չեն կատարվել: Համայնք-դեսպանատուն համագործակցությունը գտնվում է սաղմնային փուլում, իսկ քաղաքական իսթեբլիշմենթի հետ հանդիպումները կրում են որպես կանոն արարողակարգային բնույթ:

Շարունակելի...

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լոնդոնը ողջունում է հայ–ադրբեջանական խաղաղության առաջընթացըԱՄՆ ռազմածովային ուժերը Մերձավոր Արևելքում կենտրոնացրել են ավելի քան 20 ռազմանավՆոր հարված Ղրիմի կամրջին․ երթևեկությունը կրկին կասեցվել էԵրևանում մեքենաների թիվը կրճատելու մեխանիզմներ, խստացված տուգանքներ․ Ավինյանը մանրամասնում է Պեսկովը Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի հանդիպումը ազդանշան է անվանել աշխարհինՀարվածներ Կիևի երկու կամուրջներին․ երթևեկությունը դադարեցված էԱյսօր Սևանա լիճ բաց է թողնվել Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 705 700 հատ մանրաձուկ Էստոնիան կոչ է անում Եվրոպայի մուտքն արգելել ռուսաստանցի մարտիկներինԼավրովը բացատրել է ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունների նպատակներըՈւկրաինայի բանակցություններում առաջընթաց կա, բայց դժվար որոշումներ են սպասվում․ Քուշներ34 հազարով պակաս աշխատող․ Բրիտանիայում աշխատավարձերի աճն էլ է դանդաղել Սահմանադրությունը չեն փոխելու, մենք թույլ չենք տալու․ Սամվել ԿարապետյանԱՄՆ հետախուզությունը զգուշացնում է Վաշինգտոնում Իրանի հնարավոր աննախադեպ հարձակման մասինPatriot-ի նոր հրթիռներ՝ Ուկրաինային․ Բեռլինը հատկացնում է 300 միլիոն դոլարԼավրովը նշել է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդների հանդիպումը օգտակար կլինի Ձայնագրության մեջ տեղի ունեցող խոսակցությունը լրիվ վերացական ու ենթադրական բնույթ ունի. ՉալաբյանԵվրոպան պետք է ուղիղ խոսի Պուտինի հետ․ Ստուբի կոշտ ուղերձըԵրեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված. Հայ դատ4։1 հաղթանակ ու կիսաեզրափակչի ուղեգիր․ Կանադան հաղթահարել է Գվատեմալայի արգելքըԿալիֆոռնիան դատական ​​հայց է ներկայացրել OpenAI-ի դեմ՝ հանրային անվտանգությանը սպառնալու համարՖրանսիայում գործադուլ է․ արհմիությունները մեծացնում են ճնշումը կառավարության վրա«Փելիկանսը» հաղթել է «Ուորիորզին»․ Ֆիրսը գրանցել է իր առաջին տրիպլ-դաբլըՆոյեմբերի սկզբին Պակիստանում ձերբակալվել է 796 աֆղան քաղաքացիԿանադային՝ 6։2․ ԱՄՆ-ի հոկեյիստուհիները կրկին աշխարհի չեմպիոն ենՌամաֆոսան կոչ է արել Մասկին հավատարիմ մնալ Հարավային Աֆրիկային «Խցանումները միայն տիկին Հակոբյանին չեն նյարդայնացնում»․Ավինյանը՝ Աննա ՀակոբյանինՄեդվեդևը հաղթել է Կոբոլիին․ հաջորդ մրցակիցն Ալկարասն էԲելգիան հայտարարել է Ռուսաստանի հետ հակամարտության նախապատրաստման մասին69 րոպեում՝ 6։2, 6։2․ Ալկարասը հզոր մեկնարկ է տվել ամփոփիչ մրցաշարինՕմանը և Իրանը քննարկել են ծովային ուղիների անվտանգությունը Արմեն Գրիգորյանի հայտարարության մի մասի հետ համաձայն չեմ, մի մասի հետ՝ համաձայն. ՌուբինյանՎերջին տեղից դուրս գալու առաքելությամբ․ Ֆրանկը գլխավորել է «Քրիսթալ Փելասը»Ինֆանտինոյի նոր մրցակիցը․ եվրոպական ֆեդերացիաները սատարում են Դիալոյին5 անպատասխան գոլ․ Գերմանիան ջախջախել է Նիդերլանդներին Սկանդալ ՔՊ-ում՝ Արմեն Գրիգորյանի շուրջ․ Զապն ու Օշականցի Գևորիկը դատվում ենPolitico. Կալասի բանակցություններից բացառումը արտացոլում է ԵՄ-ի ներսում ազդեցության ոլորտների շուրջ վեճըՊլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղում ամփոփվեց FPV դրոնների դասընթացը78 ձայն՝ Ոսկանյանին․ ձյուդոյի ֆեդերացիայի նախագահը վերընտրվել էՎրաստանում ավարտվել է դեպի Ռուսաստանի սահման տանող կամրջի շինարարությունըԱրզումանյանը միացել է Ղազարյանին․ նոր զարգացում ֆուտբոլի ֆեդերացիայի ընտրություններից առաջՄիզապարկի քաղցկեղ․ փորձարկման ընթացքում կրկնության ռիսկը նվազել է 68%-ով«Հրավիրում եմ քննարկման». Ռուբինյանը ընդդիմադիրներին քաղաքական «գործա՞րք» է առաջարկումՌուբիոն բանակցություններ է վարել Բահրեյնի արտաքին գործերի նախարարի հետ՝ երկրի վրա Իրանի կողմից հասցված հարվածից հետոԵրկարակեցության նոր հուշում՝ աղիքային մանրէներից Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. Թրամփի նոր քայլը, Իրանի սպառնալիքն ու ՈւկրաինանՍեմագլուտիդը փորձարկվել է 6–11 տարեկանների մոտ․ ի՞նչ են ցույց տվել արդյունքներըՇվեյցարիան պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը Միրզոյանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը անդրադարձել են Կոսովոյում խաղաղապահ առաքելությանը Հայաստանի մասնակցությանը և դրա շարունակականությանըԿրծքագեղձի քաղցկեղ․ ԱՄՆ-ում նոր դեղային համակցություն է հաստատվելԱՄՆ-ը հայտարարել է Թրամփի վարչակազմի օրոք ավելի քան 2000 ահաբեկչի ձերբակալման մասին
Ամենադիտված