Լոնդոնը ողջունում է հայ–ադրբեջանական խաղաղության առաջընթացը ԱՄՆ ռազմածովային ուժերը Մերձավոր Արևելքում կենտրոնացրել են ավելի քան 20 ռազմանավ Նոր հարված Ղրիմի կամրջին․ երթևեկությունը կրկին կասեցվել է Երևանում մեքենաների թիվը կրճատելու մեխանիզմներ, խստացված տուգանքներ․ Ավինյանը մանրամասնում է Հարվածներ Կիևի երկու կամուրջներին․ երթևեկությունը դադարեցված է Այսօր Սևանա լիճ բաց է թողնվել Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 705 700 հատ մանրաձուկ Էստոնիան կոչ է անում Եվրոպայի մուտքն արգելել ռուսաստանցի մարտիկներին Ուկրաինայի բանակցություններում առաջընթաց կա, բայց դժվար որոշումներ են սպասվում․ Քուշներ 34 հազարով պակաս աշխատող․ Բրիտանիայում աշխատավարձերի աճն էլ է դանդաղել Սահմանադրությունը չեն փոխելու, մենք թույլ չենք տալու․ Սամվել Կարապետյան ԱՄՆ հետախուզությունը զգուշացնում է Վաշինգտոնում Իրանի հնարավոր աննախադեպ հարձակման մասին Patriot-ի նոր հրթիռներ՝ Ուկրաինային․ Բեռլինը հատկացնում է 300 միլիոն դոլար 

ՔՊ-ական պաշտոնյաների հայտարարագրերի «մութ կետերը». ի՞նչ են թաքցնում «հպարտ քաղաքացիներից»

Վերլուծական

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հրապարակել է հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող այն պաշտոնատար անձանց ցուցակը, որոնք «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված ժամկետում չեն ներկայացրել համապատասխան հայտարարագրերը։

Սույն հղումով ներկայացված է հայտարարագրման պարտավորությունն օրենքով սահմանված ժամկետում չկատարած առաջին խումբ պաշտոնատար անձանց ցուցակը։ Հանձնաժողովի ծանուցման հիման վրա ծանուցմամբ նշված ժամկետներում հայտարարագրերը չներկայացնելու դեպքում, հարուցվելու են վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթներ, որոնց արդյունքում կարող է կիրառվել վարչական տույժ՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի (200 000 ՀՀ դրամի) չափով: Նշված հիմքերով վարույթներ կհարուցվեն հայտարարատու պաշտոնատար անձանց ընտանիքի անդամների («Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով ընտանիքի կազմի մեջ մտնող անձանց) նկատմամբ:

Իսկ այժմ տեսնենք, թե ինչ ուշագրավ անուններ կան այդ ցանկում: Եվ այսպես, հայտարարագիր չեն ներկայացրել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը, Շիրակի մարզպետի արդեն նախկին տեղակալ Պողոս  Աբրահամյանը, Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Սրմաքեշը, ԲԴԽ անդամ Արմեն Հայկյանցը, Արմավիրի մարզի դատախազության դատախազ Նշան Մաթևոսյանը, Նորք Մարաշ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Գագիկ Աբաջյանը և այլք: Խոսքը վերաբերվում է թե՛ դեռևս պաշտոնավարող, թե՛ արդեն պաշտոնին հրաժեշտ տված անձանց, ինչպես նաև թե՛ պաշտոնը ստանձնելու, թե՛ տարեկան հայտարարագրերին:

Բացի դա,  ՔՊ-ական պատգամավոր Թագուհի Ղազարյանը չի հայտարարագրել ոչ միայն ծախսերը, այլ նաև որևէ շարժական կամ անշարժ գույք։ Կարելի էր ենթադրել, որ պատգամավորն այդ դեպքում առնվազն վարձակալում է անշարժ գույք, իսկ դրան ուղղված ծախսն էլ հենց պետք է ներառվեր հայտարարագրի համապատասխան կետում, մի բան, ինչը Ղազարյանի դեպքում բացակայում է։

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը 2021 թվականին ձեռք է բերել Mitsubishi մակնիշի ավտոմեքենան, ինչպես հասկանում ենք՝ դրա դիմաց կլորիկ գումար վճարելով, որը ակնհայտորեն գերազանցում է 1 միլիոն դրամը։ Սակայն, ծախսերի հատվածում Ղալումյանի հայտարարագրում կրկին դատարկություն է։
 
ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանի մոտ էլ մի փոքր այլ իրավիճակ է, վերջինս թեև բարեհաճել է հայտարարագրել 50 հազար ԱՄՆ դոլարի ծախս, սակայն չի բարեհաճել նշել, թե այդ ինչ ճոխ ծախս է և ինչին է ուղղվել։
 
Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը չի հայտարարագրել ո՛չ անշարժ, ո՛չ շարժական գույք, ոչ էլ դրամական միջոցներ:
 
ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանի 2019 թվականի հայտարարագրում նշվում է 35,000,000.00 չափով ստացած վարկը, որի մարմանն ուղղված գումարները պետք է դիտարկվեին որպես ծախս և հայտարարագրվեին, սակայն, ոչ 2020 թվականի, ոչ էլ 2021 թվականի հայտարարագրերում այդ մասին չի հիշատակվում։ Մնում է ենթադրել, որ Պետրոսյանի վարկն այդպես էլ մնացել է չմարված, միայն թե հարց է` ինչպես են այդպիսի անպատասխանատու վարկառուին 2021-ին կրկին վարկ տվել։
 
Ինչպես տեսնում ենք` ՔՊ-ական պաշտոնյաներն այնքան էլ համաձայն չեն Նիկոլ Փաշինյանի այն մտքի հետ, որ Հայաստանում պետք է հաստատվի հայտարարագրման աշխարհի ամենակատարյալ համակարգը և նախընտրում են աշխատել հին մեթոդներով....
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լոնդոնը ողջունում է հայ–ադրբեջանական խաղաղության առաջընթացըԱՄՆ ռազմածովային ուժերը Մերձավոր Արևելքում կենտրոնացրել են ավելի քան 20 ռազմանավՆոր հարված Ղրիմի կամրջին․ երթևեկությունը կրկին կասեցվել էԵրևանում մեքենաների թիվը կրճատելու մեխանիզմներ, խստացված տուգանքներ․ Ավինյանը մանրամասնում է Պեսկովը Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի հանդիպումը ազդանշան է անվանել աշխարհինՀարվածներ Կիևի երկու կամուրջներին․ երթևեկությունը դադարեցված էԱյսօր Սևանա լիճ բաց է թողնվել Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 705 700 հատ մանրաձուկ Էստոնիան կոչ է անում Եվրոպայի մուտքն արգելել ռուսաստանցի մարտիկներինԼավրովը բացատրել է ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունների նպատակներըՈւկրաինայի բանակցություններում առաջընթաց կա, բայց դժվար որոշումներ են սպասվում․ Քուշներ34 հազարով պակաս աշխատող․ Բրիտանիայում աշխատավարձերի աճն էլ է դանդաղել Սահմանադրությունը չեն փոխելու, մենք թույլ չենք տալու․ Սամվել ԿարապետյանԱՄՆ հետախուզությունը զգուշացնում է Վաշինգտոնում Իրանի հնարավոր աննախադեպ հարձակման մասինPatriot-ի նոր հրթիռներ՝ Ուկրաինային․ Բեռլինը հատկացնում է 300 միլիոն դոլարԼավրովը նշել է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդների հանդիպումը օգտակար կլինի Ձայնագրության մեջ տեղի ունեցող խոսակցությունը լրիվ վերացական ու ենթադրական բնույթ ունի. ՉալաբյանԵվրոպան պետք է ուղիղ խոսի Պուտինի հետ․ Ստուբի կոշտ ուղերձըԵրեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված. Հայ դատ4։1 հաղթանակ ու կիսաեզրափակչի ուղեգիր․ Կանադան հաղթահարել է Գվատեմալայի արգելքըԿալիֆոռնիան դատական ​​հայց է ներկայացրել OpenAI-ի դեմ՝ հանրային անվտանգությանը սպառնալու համարՖրանսիայում գործադուլ է․ արհմիությունները մեծացնում են ճնշումը կառավարության վրա«Փելիկանսը» հաղթել է «Ուորիորզին»․ Ֆիրսը գրանցել է իր առաջին տրիպլ-դաբլըՆոյեմբերի սկզբին Պակիստանում ձերբակալվել է 796 աֆղան քաղաքացիԿանադային՝ 6։2․ ԱՄՆ-ի հոկեյիստուհիները կրկին աշխարհի չեմպիոն ենՌամաֆոսան կոչ է արել Մասկին հավատարիմ մնալ Հարավային Աֆրիկային «Խցանումները միայն տիկին Հակոբյանին չեն նյարդայնացնում»․Ավինյանը՝ Աննա ՀակոբյանինՄեդվեդևը հաղթել է Կոբոլիին․ հաջորդ մրցակիցն Ալկարասն էԲելգիան հայտարարել է Ռուսաստանի հետ հակամարտության նախապատրաստման մասին69 րոպեում՝ 6։2, 6։2․ Ալկարասը հզոր մեկնարկ է տվել ամփոփիչ մրցաշարինՕմանը և Իրանը քննարկել են ծովային ուղիների անվտանգությունը Արմեն Գրիգորյանի հայտարարության մի մասի հետ համաձայն չեմ, մի մասի հետ՝ համաձայն. ՌուբինյանՎերջին տեղից դուրս գալու առաքելությամբ․ Ֆրանկը գլխավորել է «Քրիսթալ Փելասը»Ինֆանտինոյի նոր մրցակիցը․ եվրոպական ֆեդերացիաները սատարում են Դիալոյին5 անպատասխան գոլ․ Գերմանիան ջախջախել է Նիդերլանդներին Սկանդալ ՔՊ-ում՝ Արմեն Գրիգորյանի շուրջ․ Զապն ու Օշականցի Գևորիկը դատվում ենPolitico. Կալասի բանակցություններից բացառումը արտացոլում է ԵՄ-ի ներսում ազդեցության ոլորտների շուրջ վեճըՊլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղում ամփոփվեց FPV դրոնների դասընթացը78 ձայն՝ Ոսկանյանին․ ձյուդոյի ֆեդերացիայի նախագահը վերընտրվել էՎրաստանում ավարտվել է դեպի Ռուսաստանի սահման տանող կամրջի շինարարությունըԱրզումանյանը միացել է Ղազարյանին․ նոր զարգացում ֆուտբոլի ֆեդերացիայի ընտրություններից առաջՄիզապարկի քաղցկեղ․ փորձարկման ընթացքում կրկնության ռիսկը նվազել է 68%-ով«Հրավիրում եմ քննարկման». Ռուբինյանը ընդդիմադիրներին քաղաքական «գործա՞րք» է առաջարկումՌուբիոն բանակցություններ է վարել Բահրեյնի արտաքին գործերի նախարարի հետ՝ երկրի վրա Իրանի կողմից հասցված հարվածից հետոԵրկարակեցության նոր հուշում՝ աղիքային մանրէներից Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. Թրամփի նոր քայլը, Իրանի սպառնալիքն ու ՈւկրաինանՍեմագլուտիդը փորձարկվել է 6–11 տարեկանների մոտ․ ի՞նչ են ցույց տվել արդյունքներըՇվեյցարիան պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը Միրզոյանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը անդրադարձել են Կոսովոյում խաղաղապահ առաքելությանը Հայաստանի մասնակցությանը և դրա շարունակականությանըԿրծքագեղձի քաղցկեղ․ ԱՄՆ-ում նոր դեղային համակցություն է հաստատվելԱՄՆ-ը հայտարարել է Թրամփի վարչակազմի օրոք ավելի քան 2000 ահաբեկչի ձերբակալման մասին
Ամենադիտված