Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչում Կառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետում Հայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ին Կապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումը Արդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ Մեսսի Թուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. Ֆիդան ԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ Եվկուրով Կիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համար Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ում Հայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել է Գերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարում 

Ինչ գործունեությամբ է աչքի ընկել Մոնակոյում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը

Վերլուծական

Շարունակելով հոդվածների շարքը, որոնցում փորձում ենք առավել մանրամասն անդրադառնալ արտեկրում ՀՀ դեսպանների աշխատանքին և ինչն էլ ավելի կարևոր է՝ այդ աշխատանքի արդյունավետությանը, այսօր կանդրադառնանք Մոնակոյում  ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանին: Վերջինիս կենսագրությունից տեղեկանում ենք, որ 2004-2008թթ․ նա եղել է ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչություն, երկրորդ, այնուհետև՝ առաջին քարտուղար: 2008 - 2014թթ․՝ ՀՀ Արտաքին գործերի նախարարի օգնական: 2014-2018թթ․՝ Շվեյցարիայում ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալ: 2018թ-ից՝ Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Փարիզ), իսկ 2020թ․ հուլիսի 16-ից՝ Մոնակոյի Իշխանությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Փարիզ):

Դեսպանի աշխատանքի արդյունավետության գնահատման համար հիմք ընդունենք Հայաստանի և Արցախի համար առանցքային նշանակություն ունեցող իրադարձությունների օրերին դեսպանի դրսևորած ակտիվությունը: Եվ այսպես, ինչով էր զբաղված Հասմիկ Տոլմաջյանը 44-օրյա պատերազմի օրերին:

Հոկտեմբերի 20-ին ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանն իր հավատարմագրերն է հանձնել Մոնակոյի իշխան Ալբեր Երկրորդին։ Կայացած հանդիպմանը դեսպան Տոլմաջյանը Իշխանին հանգամանալից ներկայացրեց Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի ռազմաքաղաքական աջակցությամբ և ահաբեկիչների ներգրավմամբ Արցախի դեմ սանձազերծված լայնամասշտաբ պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը և ագրեսիայի հումանիտար հետևանքները։ Այս հանդիպման ընթացքում, այո՛, դեսպանը օգտագործել է առիթը և կատարել է իր պարտականությունները հավուր պատշաճի՝ բարձրաձայնելով Ադրբեջանական ագրեսիայի և դրա հետևանքների մասին: Այնուհետև, մինչև 2021 թվականի մայիսի 19-ը դեսպանության պաշտոնական լրահոսում բացակայում է ընդհանրապես որևէ հիշատակում դեսպան Տոլմաջյանի գործունեության, ելույթների կամ հանդիպումների մասին:

2021 թվականի հոկտեմբերի 22-ին Տոլմաջյանը ծավալուն հարցազրույց է տվել Conflits պարբերականին, և անդրադարձ է կատարել այդ նույն տարվա մայիսին Սյունիքի և Գեղարքունիքի հատվածներում ադրբեջանական կողմի կազմակերպած ագրեսիային:

Միևնույն ժամանակ, դեսպանության պաշտոնական լրահոսից հասկանալի չէ, թե ինչ աշխատանքներ է կատարել դեսպան Տոլմաջյանը նախորդ տարվա սեպտեմբերյան ագրեսիայի օրերին, երբ թշնամին հասել էր ընդհուպ մինչև Ջերմուկի մատույցներ և ռմբակոծում էր հայկական քաղաքները: Միայն սեպտեմբերի 22-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը երկու տասնյակ ֆրանսիական խոշոր լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև հանդես եկան մամուլի համատեղ ասուլիսով՝ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի և դրանից երկու տարի անց՝ ընթացիկ տարվա սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի լայնածավալ հարձակման ու պատերազմական հանցագործությունների մասին ահազանգելու և միջազգային հանրության արդյունավետ հակազդեցության միջոցով Բաքվի զավթողական հավակնություններն ու հայ ժողովրդի դեմ էթնիկ նոր զտումները զսպելու անհրաժեշտությունն ընդգծելու նպատակով։  Մամուլի ասուլիսին ներկա էին ֆրանսիական խոշոր տպագիր մամուլի և հեռուստատեսությունների ներկայացուցիչներ («Agence France Presse», «Le Figaro», «Le Figaro Magazine», «Le Monde», «L’Express», «Le Point», «Marianne», «L’Opinion», «Valeurs actuelles», «La Revue des deux Mondes», «Le Pèlerin», «Le Conflit», «L’Incorrect», «France 24», «TV5Monde», «Arte», «RFI» և այլն)։

Դեսպանի կարևորագույն հանդիպումներից կարելի է առանձնացնել հետևյալները:  Տոլմաջյանը փետրվարի 9-ին մասնակցեց Մոնակոյի Վիզուալ արվեստների միջազգային սալոնի բացման հանդիսավոր արարողությանը, որին ներկա էր նաև Մոնակոյի իշխան Ալբեր Երկրորդը։ Բացի այդ, դեսպանը փետրվարի 9-ին հանդիպել է Մոնակոյի արտաքին գործերի և համագործակցության նախարար Իզաբել Բերրո-Ամադեյին, ինչպես նաև Մոնակոյի իշխան Ալբեր Երկրորդի աշխատակազմի ղեկավար Լորան Անսելմիին։

Ինչ վերաբերվում է համայնք-դեսպանատուն համագործակցությանը, ապա նշենք, որ դեսպանի հանդիպումները հայկական կառույցների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ հաճախակի բնույթ չեն կրում: Մարտի 27-ին Ֆրանսիայում և Մոնակոյում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը Մոնակո կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Մոնակոյի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Նշվում է, որ հանդիպման ընթացքում դեսպանը պատասխանել է Մոնակոյի հայ համայնքի ներկայացուցիչներին հուզող հարցերին և ներկայացրել Հայաստանի ու Արցախի շուրջ տիրող իրավիճակը և առկա մարտահրավերները: Բացի այդ նախորդ տարի Մոնակոյում առաջին անգամ նշվեց Հայաստանի անկախության օրը՝ գործարար Վրույր Փենեսյանի նախաձեռնությամբ եւ ջանքերի շնորհիվ։ Օրվա գլխավոր միջոցառումը տեղի ունեցավ Մոնակոյի Notre Dame Մայր տաճարում։  Միջոցառումը անցկացվեց Ֆրանսիայում ՀՀ դեսպանության բարձր հովանու ներքո:

Ինչպես տեսնում ենք՝ դեսպանի գործունեությունը Մոնակոյում՝ նրա կոմունիկացիան հայկական համայնքի ներկայացուցիչների և տեղի քաղաքական իսթեբլիշմենթի հետ, հիմնականում կրում է արարողակարգային բնույթ:  Փաստենք, որ 3 միլիոնից պակաս բնակչություն ունեցող Հայաստանն ավելի շատ դեսպանատուն ունի, քան աշխարհի ամենահզոր երկրները։ Եվ այդ դեսպանություններն ավելի շատ ցանկալի աշխատատեղ են եւ ազգային սնապարծությունը շոյելու միջոց, քան կոնկրետ գործիքակազմ, որով պետությունը լուծում է իր խնդիրներն արտերկրում եւ ակտիվ արտաքին քաղաքականություն իրականացնում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԿառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետումՀայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ինԿապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումըԱրդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ ՄեսսիԹուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. ՖիդանԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ ԵվկուրովԿիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համարԹրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ումՀայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել էԳերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարումՌուսաստանը համաձայն է Ռուբիոյի՝ Ուկրաինայում կարգավորման հեռանկարների գնահատականի հետ. Պեսկով Ոսկե մեդալ՝ ԱՊՀ երկրների Դելֆյան խաղերիցԵրևանում «BENTLEY»-ով հայտնաբերվել և ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ մեքենայի մեջ եղել է «Մակարով» տիպի ատրճանակԹրամփի վարչակազմը դադարեցրել է Microsoft-ի մասնակցությունը գրին քարտերի տրամադրման ծրագրին ՀՀ դեսպանն ու Ֆրանս-Հայկական առևտրաարդյունաբերական պալատի նախագահը քննարկել են արտահանման խթանումըFirebird AI-ն հերքել է ընկերության տվյալների կենտրոնի վերաբերյալ ՌԴ պաշտոնյայի պնդումներըՀԷՑ-ը պատրաստվում է ընդլայնել համագործակցությունը բանկային ոլորտի հետՄադուրոյին և նրա կնոջը մեղադրել են խոշտանգումներ իրականացնելու նպատակով դավադրության մեջՈստիկանության ստուգումների արդյունքում բաժին է ներկայացվել 77 անձԹրամփը խոստացել է մինչև նոյեմբերի 3-ը չհարձակվել Իրանի վրաՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ինԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԹուրք-վրացական սահմանի մոտ գտնվող մայրուղում սողանք է տեղի ունեցել․ մեկ մարդ է զոհվել, վնասվել է ութ բեռնատարԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիԳորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ) Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոնՈղբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվելՍիրիան կարող է զորք ուղարկել Եմեն, ՆԱՏՕ-ն՝ փակել Ռուսաստանի ելքը Բալթիկ ծովՀարավային Կորեան Ուկրաինայից հետ է կանչել դեսպանին՝ ռազմագերիների շուրջ սկանդալի պատճառովԸնդդիմությունը նոր հարցման մեջ Իսրայելում ընտրություններից առաջ շրջանցել է Նեթանյահուի դաշինքին Էս ամենը ողբերգական հետևանք կարող էր ունենալ․ Փաշինյանի շանտաժն իր արդյունքը տալիս է․ՎարդանյանԴատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքըՊուտինը մեկնել է Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին Բացահայտվել է հանքարդյունահանման ապօրինի դեպքԵրևանն ու Լայպցիգը հռչակվել են քույր քաղաքներՀայաստանի տաղավարը՝ ԱՊՀ պետությունների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնին (տեսանյութ) Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՄեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության ձգտել Չարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարԴանիան առանց մարդկանց համաձայնության դիպֆեյքերի տարածման դեմ օրենք է մշակում Լիտվան կառաջարկի ԵՄ-ին արգելել ռուսական հացահատիկի տարանցումըԻրանը մտադիր է քննարկել էներգետիկ համագործակցությունը ԱՊՀ գագաթնաժողովումՓաշինյանը կհանդիպի Ալիևին և Պուտինին. ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի ևս մեկ բնակավայրի գրավման մասինԱՄՆ-ի առաջարկը Թեհրանի սեղանին է․ Արաղչին մանրամասներ է հայտնել Ուկրաինական կարգավորման գործընթացը փակուղու մեջ է․ ՌուբիոԿաշպիրովսկու մարմինը կարող են Ուկրաինա հասցնել ԵՄ երկրների տարածքով. Shot
Ամենադիտված