Հռոմի պապը խոսել է Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ կապված Վատիկանի «որոշակի քայլերի» մասին
ԱշխարհՀռոմի պապ Ֆրանցիսկոսը La Nacion թերթին տված հարցազրույցում ասել է, որ Վատիկանը դիվանագիտական բնույթի որոշակի քայլեր է ձեռնարկում Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված։
«Հիմա Վատիկանը ավելի շատ դիվանագիտական բաներ է անում՝ տեսնելու, թե արդյոք ինչ-որ բանի կարելի է հասնել», - ասել է նա:
Միաժամանակ Պապն ընդգծել է, որ Վատիկանը չունի խաղաղության ծրագիր, սակայն կա «աշխարհին ծառայելու ցանկություն»։
Պոնտիֆիկոսը նաև նշել է, որ պատրաստ է մեկնել Կիև, բայց պայմանով, որ նաև կգնա Մոսկվա։