Իրան․ պատերազմի ընթացքում ոչնչացվել է ԱՄՆ-ի և Իսրայելի 370 ինքնաթիռ և ԱԹՍ Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Ստուգումների քանակը նվազել է 29%-ով, հայտնաբերված պարտավորությունները կազմել են 33․9 մլրդ դրամ. ՊԵԿ ՊՆ-ում ԶԼՄ-ների հետ քննարկվել են հանրային հաղորդակցության և համագործակցության հարցերը Սեպտեմբերի 5-ին և 6-ին՝ ժամը 09:00-ից մինչև 17:00-ն, Ոսկերիչների փողոցը փակ է լինելու Դատարանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացրեց երկու ամսով Մարտի 1․ նախկին հրամանատարը՝ քրեական հետապնդման տակ Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագը հանդես կգա արաբական լիգայում Սեպտեմբերի 27–ին կայանալիք ՏԻՄ ընտրությունները կվերահսկեն 3 տեղական դիտորդական առաքելություններ Գալջյան․ «Երևանը կառուցելու փոխարեն իրենց համար տներ են կառուցել» Նոր կարգավորումներ առցանց տաքսու վարորդների համար Թուրքիան՝ գնաճի ցուցանիշով Եվրոպայում առաջինը, աշխարհում՝ հինգերորդը 

Զարեհ Սինանյանի տապալված 2022-ը. ինչ «տիտանական» աշխատանք է կատարել հանձնակատարը

Վերլուծական

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը որոշել է հաշվետու լինել նախորդ տարի կատարած իր աշխատանքների մասին: Պարզվում է՝ նրա գլխավոր ձեռքբերումը կայանում է անցկացված սկանդալային համաժողովը կազմակերպելու,  տասնյակ սփյուռքահայ ուսանողների ուսման վարձը փոխհատուցելու մեջ: Եվ, իհարկե, նրանում, որ 25 հազար հոգի է դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար: Այս վերջին կետը, թերևս, կարելի է մի կողմ դնել, պարզից էլ պարզ է, որ այդ անձանց մեծ մասը ՌԴ քաղաքացիներն էին, ովքեր հանգրվանել են Հայաստանում՝ Ուկրաինայում ծայր առած ռազմական գործողությունների ֆոնին:

Բուն համաժողովը, որով այդքան հպարտանում է Սինանյանը, այլ կերպ, քան սկանդալային չես անվանի: Սինանյանը, ով վերջերս առաջարկում էր Հայաստանը արաբների հայրենիքի վերածել, իր իսկ կողմից կազմակերպված համաշխարհային հայկական համաժողովի ընթացքում էլ ավելի դարակազմիկ միտք է արտահայտել՝ ոչ ավել, ոչ պակաս պատերազմի պարտության մեջ մեղադրելով աշխարհի բոլոր հայերին: Նրա կարծիքով՝ եթե սփյուռքը լուռ է եղել, տեսել է, որ կոռուպցիա է եղել, տեսել են, որ մարդիկ միլիոնով հեռանում են երկրից, կարող կադրերը հեռանում են երկրից, տեսնում են, որ բանակում անասելի պայմաններ են, չի կարող նման բանակը դիմագրավել 21-րդ դարի մարտահրավերին, տեսել ու լռել են, ու եթե այս ամենը տեսնելով՝ գնացել են նկարվել են, հանդիպել, ուրախացել են, հետո վերադարձել են սփյուռք եւ հայհոյել նույն ղեկավարներին, ուրեմն մեղք ունեն։ Թե որքանով սփյուռքի հայկական կառույցները պետք է տեղյակ լինեին բանակում տիրող իրական վիճակին, պետական համակարգում առկա կոռուպցիային՝ իհարկե մեծ հարց է, եթե անգամ Սինանյանի քաղաքական ղեկավար Նիկոլ Փաշինյանն է պնդում, որ մինչև պատերազմը վստահ էր, որ բանակում ոչնչի կարիք չկա, բանակն էլ տարածաշրջանում մշտապես, կրկնում էր՝ մշտապես, ամենամարտունակն է եղել:  Սակայն, նման դարակազմիկ մտքեր լսելուց հետո անգամ զարմանալու էլ չէր, որ սփյուռքի մի շարք առանցքային կառույցներ և անգամ կաթողիկոսները նախընտրել էին մաս չկազմել այդ համաժողովին:

Բացի վերը նշված անչափ կասկածելի ձեռքբերումներից, 2022 թվականին շարունակվել են սփյուռքի մարդկային ներուժի վերաբերյալ ուսումնասիրությունները, հավաքագրվել է ավելի քան 20 ոլորտում ներգրավված սփյուռքահայ 25.000 բարձրակարգ մասնագետների եւ գործիչների վերաբերյալ տեղեկատվություն: Թե ինչ նպատակով է այդ տեղեկությունը հավաքագրվել և ինչ պրակտիկ նշանակություն է ունենալու՝ նույնպես հասկանալի չէ:

Այս տիտանական աշխատանքներին զուգահեռ՝ Սինանյանը հասցրել է օրենքի նախագիծ էլ մշակել: Մշակվել է «Հայրենադարձության մասին» օրենքի նախագիծը, որի վերաբերյալ երկու քննարկում է կազմակերպվել ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում: Օրինագիծը լրամշակվել է՝ համաձայն ստացված առաջարկությունների: Նախատեսվում է առաջիկայում շրջանառել օրենքի նախագծի լրամշակված տարբերակը:

Զարմանալի է, որ հանձնակատարն իր նախորդ տարվա կատարած աշխատանքի հաշվետվության մեջ չի ներառել տասնյակ գործուղումները, որոնց տված պտուղների մասին այդպես էլ հանրությունը չտեղեկացվեց, գուցե այն պարզ պատճառով, որ այդ պտուղները պարզապես չկային: 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրան․ պատերազմի ընթացքում ոչնչացվել է ԱՄՆ-ի և Իսրայելի 370 ինքնաթիռ և ԱԹՍՀաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդումԳիտնականներն Արեգակի ակտիվության կտրուկ աճ են արձանագրելՊետդումայում արձագանքել են Գերմանիայից Ուկրաինային հեռահար ԱԹՍ-ների մատակարարմանըՍտուգումների քանակը նվազել է 29%-ով, հայտնաբերված պարտավորությունները կազմել են 33․9 մլրդ դրամ. ՊԵԿՊՆ-ում ԶԼՄ-ների հետ քննարկվել են հանրային հաղորդակցության և համագործակցության հարցերըՍեպտեմբերի 5-ին և 6-ին՝ ժամը 09:00-ից մինչև 17:00-ն, Ոսկերիչների փողոցը փակ է լինելուՌումինիայում ՌԴ դեսպանը հերքել է անօդաչուի միջադեպին Ռուսաստանի մասնակցության մասին մեղադրանքներըԴատարանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացրեց երկու ամսովՌԴ ԱԳՆ-ում կանխատեսել են, որ ՆԱՏՕ-ն կհրաժարվի աջակցել ԹուրքիայինՄարտի 1․ նախկին հրամանատարը՝ քրեական հետապնդման տակՓոթորիկը ավերել է մարզադաշտը AC/DC-ի համերգից առաջԵվրահանձնաժողովի ներկայացուցիչը շփոթել է Ռուսաստանի դեմ ընդունված պատժամիջոցների փաթեթների թիվըՀայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագը հանդես կգա արաբական լիգայումՄոսկվայի դատարանն արգելել է բնակարան վարձակալության հանձնել միայն սլավոններինՆեպալում գնահատել են ավերիչ ջրհեղեղի պատճառած վնասըՍեպտեմբերի 27–ին կայանալիք ՏԻՄ ընտրությունները կվերահսկեն 3 տեղական դիտորդական առաքելություններԵվս մեկ երկիր ցանկացել է օգնել ԱՄՆ-ին Իրանի վրա ճնշում գործադրելու հարցումԳալջյան․ «Երևանը կառուցելու փոխարեն իրենց համար տներ են կառուցել»Նոր կարգավորումներ առցանց տաքսու վարորդների համարԹուրքիան՝ գնաճի ցուցանիշով Եվրոպայում առաջինը, աշխարհում՝ հինգերորդըԳագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում․ փաստաբաններԳլխավոր դատախազը «խիստ նկատողություն» և կարգապահական տույժ է նշանակել երկու դատախազի նկատմամբՏեր Վրթանես․ հայ ժողովուրդը փաստերի կարիք ունի, ոչ թե քաղաքական հեքիաթներիՓաշինյան․ Հայաստանում չկա բնակավայր, որը ջրի լուրջ խնդիրների չի բախվումՔաղաքագետ Ալեն Ղևոնդյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է Հալաբյան փողոցում հայտնաբերված երեխայի բուժումն ավարտվել է. ծնողները չեն գտնվել ԱՄՆ-ում դիզելի գինը հասել է պատմական առավելագույնին Գյումրիի ռուսական ռազմաբազան պե՞տք է Հայաստանին․ ինչ են ասում մայրաքաղաքումԱռանց աջակցության ՀՀ-ին կուլ կտան․ ՌԴ․ Թուրքիան ու Ադրբեջանը ԱՄՆ-ի կողքին են․ ՎենսՕտարերկրացիները ձերբակալվել են հերոին իրացնելու պահին ՀՀ նախագահը ելույթ է ունեցել Պրահայի ՑԵՎՌՈ համալսարանումՀրատարակչությունները 6 միլիարդ ռուբլի արժողությամբ 15 միլիոն գիրք են կորցրել՝ Ozon-ի և Wildberries-ի պահեստներին հասցված հարվածների հետևանքով Հարություն Կիվիրյանը՝ տիեզերք թռչելու նախաշեմինՌուսաստանը՝ ավելի քան 120 ԱԹՍ-ով հարձակման է ենթարկել Ուկրաինան․ Կիևը հարվածել է Սոչիի նավթի պահեստինՎերջապես ամեն ինչ ավելի հեշտ կլինի. կենդանակերպի այս նշանները դուրս են գալիս դժվարին շրջանից Պեսկովը զգուշացրել է․ Ուկրաինայում հրթիռների արտադրության օբյեկտները կդառնան ՌԴ-ի թիրախՊետք է ձևավորենք ջրային ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզ. ՓաշինյանՆեպալում ավերիչ ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 1287-իԻրանում հարսանիքի ժամանակ 4 մարդու կյանք խլած հարվածը, ամենայն հավանականությամբ, հասցվել է ամերիկյան զինամթերքով․ ReutersԻնչ է փոխվում. ինչ պիտի իմանան վարորդները Ռուբեն Ռուբինյանը ՀՀ–ում Կատարի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային խնդիրներն ու զարգացումները Ռուսական բանակը հարված է հասցրել Կիևի օդանավակայանինԱդրբեջանցի երեխաներին հավաքել են՝ պատմելու, որ Հայաստանն իբրև թե իրենց «պատմական հողն է»․ՀայրապետյանՖեդորովի համար Ուկրաինայում նոր պաշտոն են գտելԹրամփի ներկայացուցիչները առաջիկայում կայցելեն Կիև և Մոսկվա․ Զելենսկի Նոր մեկնարկ` մեծ նպատակներով. գիտելիքի օրը` Պլեխանովի անվան ՌՏՀ-ի Երևանի մասնաճյուղումՉկա տեղեկություն, որ ՀՀ-ն Բաքվին տվել է հայ գերիներին այցելության 3-րդ երկրի թեկնածություն․ ՍահակյանԿառավարությունը՝ ավելի քան 25 մլն դրամ Ստեփան Սարգսյանի անվան մրցաշարի համարԻսրայելը սպառնացել է հարվածել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին
Ամենադիտված