Հարվածներ Կիևի երկու կամուրջներին․ երթևեկությունը դադարեցված է Այսօր Սևանա լիճ բաց է թողնվել Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 705 700 հատ մանրաձուկ Էստոնիան կոչ է անում Եվրոպայի մուտքն արգելել ռուսաստանցի մարտիկներին Ուկրաինայի բանակցություններում առաջընթաց կա, բայց դժվար որոշումներ են սպասվում․ Քուշներ 34 հազարով պակաս աշխատող․ Բրիտանիայում աշխատավարձերի աճն էլ է դանդաղել Սահմանադրությունը չեն փոխելու, մենք թույլ չենք տալու․ Սամվել Կարապետյան ԱՄՆ հետախուզությունը զգուշացնում է Վաշինգտոնում Իրանի հնարավոր աննախադեպ հարձակման մասին Patriot-ի նոր հրթիռներ՝ Ուկրաինային․ Բեռլինը հատկացնում է 300 միլիոն դոլար Ձայնագրության մեջ տեղի ունեցող խոսակցությունը լրիվ վերացական ու ենթադրական բնույթ ունի. Չալաբյան Եվրոպան պետք է ուղիղ խոսի Պուտինի հետ․ Ստուբի կոշտ ուղերձը Երեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված. Հայ դատ 4։1 հաղթանակ ու կիսաեզրափակչի ուղեգիր․ Կանադան հաղթահարել է Գվատեմալայի արգելքը 

Սյունիքում ՔՊ-ականների միջև «մենամարտերը» շարունակվում են

Վերլուծական

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը վերջին հարցազրույցներից մեկում անդրադարձ է կատարել մեկ տարվա կատարված աշխատանքին և ներկայացրել համառոտ հաշվետվություն: Սակայն, այսօր կցանկանանք կանգ առնել ոչ այնքան մարզպետի աշխատանքային գործունեության վրա, որքան մարզպետարանի կողմից՝ մեկ անձից կատարված գնումների և իհարկե ամենաակտուալ հարցի՝ Սյունիքում ՔՊ-ականների միջև շարունակվող մենամարտերի վրա:

Դիցուք՝ Սյունիքի մարզպետարանը 2,430,000 դրամի դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում և տրանսպորտային ծախսերի փոխհատուցման ծառայություններ է ձեռք բերել «ԿԱՐԵՆ-ԳԱՐԻԿ» ՍՊԸ-ից: 350,000 դրամի ավտոմեքենայի վերանորոգման ծառայություն է ձեռք բերվել Ա/Ձ ՎԱԼԵՐԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ-ից: 1,494,000 դրամի դրոշներ են ձեռք բերվել Ա/Ձ Թամարա Պողոսյանից: 135,000 դրամի հուշանվերներ են ձեռք բերվել «Վեգա Ուորլդ» ՍՊԸ-ից։ 991,000 դրամի պաշտոնական պատվիրակության ընդունելության շրջանակում ճաշկերույթի կազմակերպման ծառայություններ են գնվել «ՍԻԼԿ ՌՈՈՒԴ-ՍՊԸ»-ից: 438,000 դրամի ծառայություն է գնվել «ՍՅՈՒՆԷԴ» ՍՊԸ-ից: 468,435 դրամի տնտեսական ապրանք է գնվել  Ա/Զ Ծովինար Գևորգյան Լենդրուշից: 

Ամիսներ առաջ մամուլը գրել էր, որ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի եւ մարզից ընտրված ՔՊ-ական 5 պատգամավորների միջեւ կապը չի ստացվում։ Պատգամավորները չեն հաշտվում Փաշինյանի որոշման հետ, որ մարզպետի պաշտոնին կարգել է իր խորհրդականին, որը ՔՊ-ական չէ։

Ինչպես երևում է` Սյունիքից ընտրված ՔՊ-ական պատգամավորները որոշել էին կոալիցիա կազմել ընդդեմ Ղուկասյանի, իսկ դա իր հերթին նշանակում էր ընդդիմանալ ոչ թե Ղուկասյանին, այլ նրան նշանակող Նիկոլ Փաշինյանի կամքին և քաղաքական որոշմանը: Փաստացի, քաղաքական պայքարը տարատեսակ լծակների համար ՔՊ-ի ներսում այնքան է սրվել, որ բանը հասել է անգամ Փաշինյանի նշանակած կադրերի ոտքի տակ փորելուն:  Վերը նշված խորհրդարանականների կոալիցիան, ըստ էության, ղեկավարում է Սյունիքի նախկին մարզպետ Արմեն Խաչատրյանը, ով չի հաշտվել մարզպետի պաշտոնը կորցնելու մտքի հետ:

Նրա հարաբերությունները այնքան էլ հարթ չէին Սյունիքի նախորդ ՔՊ-ական մարզպետների հետ և արդյունքում՝ Փաշինյանը փոխարինեց նրանցից վերջինին՝ Մելիքսեթ Պողոսյանին ոչ ՔՊ-ական Կալավանցի Ռոբերտ Ղուկասյանով, սակայն այստեղ էլ ՔՊ-ականները համաձայն չեն, քանի որ Ղուկասյանը որոշել է վարել ինքնուրույն քաղաքականություն և չի համաձայնեցնում իր որոշումները սյունեցի պատգամավորների հետ: Արդյունքում՝ էականորեն տուժում է մարզը:   Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի ֆինանսավորման հարցը երկար ամիսներ օդում կախված էր մնացել:

Սա միակ թեժ պայքարը չէ Սյունիքում՝ ՔՊ տարբեր թևերի միջև: Մամուլը վերջերս գրել էր, որ «Քաղպայմանագրի» Սիսիանի կառույցում երկու թեւի են բաժանվել եւ, կարելի է ասել, պատերազմում են իրար դեմ: Մի թեւը համակարգում է Ներսես Խաչատրյանը, ակտիվ կուսակցական Արսեն Ավագյանը եւ ուղնուծուծով այլ ՔՊ-ականներ: Մյուս թեւը՝ նախկինների ճամբարից հեռացած Կարեն Համբարձումյանը՝ իր թիմով: 

ՔՊ-ականների շրջանում խորհրդի նախագահի պաշտոնի համար ևս շաբաթներ առաջ թեժ մրցակցություն կար։ ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանը, որ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի մտերիմն ու սանիկն է, հավակնում էր ոչ միայն այդ պաշտոնին, այլեւ՝ առաջնորդել մարզի կուսակտիվին։ Ըստ մամուլի՝ նա մարզպետական հավակնություններ էլ ունի։ Ի դեպ, նրա մրցակիցը հարազատ զարմիկն էր՝ Նարեկ Բաբայանը, որը նախկինում Սյունիքի փոխմարզպետ էր նշանակվել, իսկ ամիսներ առաջ գործուղվեց ԶՊՄԿ։  Բանն այն է, որ կուսակցության բարձրագույն մարմնից՝ վարչությունից հետո խորհուրդն է լինելու այն կառույցը, որի անդամները հնարավորություն կունենան, թեկուզ ձեւականորեն, մասնակցել որոշումների կայացմանը կամ գոնե մոտիկ գտնվել վերեւներին, կարճ ասած՝ համարում են կարեւոր լծակ։ Բացի այդ, խորհրդի նախագահի կարգավիճակը կշիռ ու ազդեցություն է տալիս տվյալ տարածքում։ Արդյունքում, սակայն, անակնկալ գրանցվեց և խորհրդի նախագահ ընտրվեց Նարեկ Հարությունյանը:

Ի դեպ, կալավանցի Ռոբերտ Ղուկասյանն իր հերթին կոնտր քայլեր է անում, դիցուք նա փոխմարզպետի պաշտոնը տվել է ոչ թե ՔՊ-ականներից մեկին, այլ լրագրող Նարե Ղազարյանին, ով հայտնի է Նիկոլ Փաշինյանին քննադատելով: Ղուկասյանը նաև ամեն կերպ փորձում է ընդգծել, որ եթե Փաշինյանի ընտրությունը կանգ է առել իր վրա, ապա ՔՊ-ականները պետք է այդ փաստի հետ հաշտվեն:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պեսկովը Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի հանդիպումը ազդանշան է անվանել աշխարհինՀարվածներ Կիևի երկու կամուրջներին․ երթևեկությունը դադարեցված էԱյսօր Սևանա լիճ բաց է թողնվել Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 705 700 հատ մանրաձուկ Էստոնիան կոչ է անում Եվրոպայի մուտքն արգելել ռուսաստանցի մարտիկներինԼավրովը բացատրել է ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունների նպատակներըՈւկրաինայի բանակցություններում առաջընթաց կա, բայց դժվար որոշումներ են սպասվում․ Քուշներ34 հազարով պակաս աշխատող․ Բրիտանիայում աշխատավարձերի աճն էլ է դանդաղել Սահմանադրությունը չեն փոխելու, մենք թույլ չենք տալու․ Սամվել ԿարապետյանԱՄՆ հետախուզությունը զգուշացնում է Վաշինգտոնում Իրանի հնարավոր աննախադեպ հարձակման մասինPatriot-ի նոր հրթիռներ՝ Ուկրաինային․ Բեռլինը հատկացնում է 300 միլիոն դոլարԼավրովը նշել է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդների հանդիպումը օգտակար կլինի Ձայնագրության մեջ տեղի ունեցող խոսակցությունը լրիվ վերացական ու ենթադրական բնույթ ունի. ՉալաբյանԵվրոպան պետք է ուղիղ խոսի Պուտինի հետ․ Ստուբի կոշտ ուղերձըԵրեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված. Հայ դատ4։1 հաղթանակ ու կիսաեզրափակչի ուղեգիր․ Կանադան հաղթահարել է Գվատեմալայի արգելքըԿալիֆոռնիան դատական ​​հայց է ներկայացրել OpenAI-ի դեմ՝ հանրային անվտանգությանը սպառնալու համարՖրանսիայում գործադուլ է․ արհմիությունները մեծացնում են ճնշումը կառավարության վրա«Փելիկանսը» հաղթել է «Ուորիորզին»․ Ֆիրսը գրանցել է իր առաջին տրիպլ-դաբլըՆոյեմբերի սկզբին Պակիստանում ձերբակալվել է 796 աֆղան քաղաքացիԿանադային՝ 6։2․ ԱՄՆ-ի հոկեյիստուհիները կրկին աշխարհի չեմպիոն ենՌամաֆոսան կոչ է արել Մասկին հավատարիմ մնալ Հարավային Աֆրիկային «Խցանումները միայն տիկին Հակոբյանին չեն նյարդայնացնում»․Ավինյանը՝ Աննա ՀակոբյանինՄեդվեդևը հաղթել է Կոբոլիին․ հաջորդ մրցակիցն Ալկարասն էԲելգիան հայտարարել է Ռուսաստանի հետ հակամարտության նախապատրաստման մասին69 րոպեում՝ 6։2, 6։2․ Ալկարասը հզոր մեկնարկ է տվել ամփոփիչ մրցաշարինՕմանը և Իրանը քննարկել են ծովային ուղիների անվտանգությունը Արմեն Գրիգորյանի հայտարարության մի մասի հետ համաձայն չեմ, մի մասի հետ՝ համաձայն. ՌուբինյանՎերջին տեղից դուրս գալու առաքելությամբ․ Ֆրանկը գլխավորել է «Քրիսթալ Փելասը»Ինֆանտինոյի նոր մրցակիցը․ եվրոպական ֆեդերացիաները սատարում են Դիալոյին5 անպատասխան գոլ․ Գերմանիան ջախջախել է Նիդերլանդներին Սկանդալ ՔՊ-ում՝ Արմեն Գրիգորյանի շուրջ․ Զապն ու Օշականցի Գևորիկը դատվում ենPolitico. Կալասի բանակցություններից բացառումը արտացոլում է ԵՄ-ի ներսում ազդեցության ոլորտների շուրջ վեճըՊլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղում ամփոփվեց FPV դրոնների դասընթացը78 ձայն՝ Ոսկանյանին․ ձյուդոյի ֆեդերացիայի նախագահը վերընտրվել էՎրաստանում ավարտվել է դեպի Ռուսաստանի սահման տանող կամրջի շինարարությունըԱրզումանյանը միացել է Ղազարյանին․ նոր զարգացում ֆուտբոլի ֆեդերացիայի ընտրություններից առաջՄիզապարկի քաղցկեղ․ փորձարկման ընթացքում կրկնության ռիսկը նվազել է 68%-ով«Հրավիրում եմ քննարկման». Ռուբինյանը ընդդիմադիրներին քաղաքական «գործա՞րք» է առաջարկումՌուբիոն բանակցություններ է վարել Բահրեյնի արտաքին գործերի նախարարի հետ՝ երկրի վրա Իրանի կողմից հասցված հարվածից հետոԵրկարակեցության նոր հուշում՝ աղիքային մանրէներից Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. Թրամփի նոր քայլը, Իրանի սպառնալիքն ու ՈւկրաինանՍեմագլուտիդը փորձարկվել է 6–11 տարեկանների մոտ․ ի՞նչ են ցույց տվել արդյունքներըՇվեյցարիան պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը Միրզոյանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը անդրադարձել են Կոսովոյում խաղաղապահ առաքելությանը Հայաստանի մասնակցությանը և դրա շարունակականությանըԿրծքագեղձի քաղցկեղ․ ԱՄՆ-ում նոր դեղային համակցություն է հաստատվելԱՄՆ-ը հայտարարել է Թրամփի վարչակազմի օրոք ավելի քան 2000 ահաբեկչի ձերբակալման մասին Մենք Սահմանադրության հարցը ժողովրդի հետ կորոշենք՝ առանց ընդդիմության.ԲադալյանՈՒղիղ․ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը պատասխանում է լրագրողների հարցերինԱդրբեջանցի զինծառայողը Անիի ուղղությամբ 6 կրակոց է արձակել․ գործը դատարանում էԱրհեստական եղջերաթաղանթ․ նոր հույս՝ տեսողությունը վերականգնելու համար
Ամենադիտված