Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչում Կառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետում Հայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ին Կապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումը Արդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ Մեսսի Թուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. Ֆիդան ԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ Եվկուրով Կիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համար Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ում Հայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել է Գերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարում 

Ովքեր են միմյանց դեմ հանցագործության մասին հաղորդումներ ներկայացրած ՔՊ-ական պաշտոնյաները

Վերլուծական
Որքան էլ, որ ՔՊ ներսում փորձում են տպավորություն ստեղծել, որ ներթիմային որևէ լարվածություն տեղ չունի հեղափոխականների շրջանում, մի բան ակնհայտ է՝ վերջին շրջանում ՔՊ-ական տարբեր պաշտոնյաներ չեն թաքցնում նույնիսկ միմյանց հանդեպ ունեցած անհարգալից վերաբերմունքը և բանը նույնիսկ հասնում է տողատակերով միմյանց դեմ հանցագործության մասին հաղորդումներ հնչեցնելուն:
 
ՏՄԱՀԳ Կրթության, առողջապահության և աշխատանքի ոլորտների համակարգման և մեթոդաբանության վարչության խորհրդական Տաթևիկ Սողոյանն 44-օրյա պատերազմից հետո աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին: Իր դիմումի մեջ վերջինս ուշագրավ մանրամասներ էր ներկայացրել՝ «Պատերազմի 44 օրերին ՀՀ վարչապետի աշխատակազմի էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգից ստացել եմ 3 շրջաբերական՝ ամեն օր 9:00-21:00-ն աշխատավայրում լինելու, ճաշարանի և ծառայողական ավտոբուսների աշխատանքի վերաբերյալ։ Պաշտոնապես ստացել և կատարել եմ 3 աշխատանք՝ հասարակական զուգարաններում վերահսկողություն իրականացնելու, պետական մարմնի վարչական շենքում ընթացիկ նորոգում իրականացնելու և ՀՀ-ում թրաֆիքինգի դեմ պայքարի հանձնաժողովի նիստին մասնակցելու վերաբերյալ։ Ուրիշ ոչ մի հանձնարարություն չեմ ստացել և չեմ կատարել»։ Այսինքն՝ ստացվում է, որ պատերազմի օրերին վարչապետի աշխատակազմը պարզապես հանցավոր անգործության է մատնված եղել և սա էլ իր հերթին պետք է դառնա քննության առարկա:
 
Բավական լարված էին Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի և պատգամավոր Արմեն Խաչատրյանի հարաբերությունները: Գորիսում կայացած վերջին ՏԻՄ ընտրություններում ՔՊ թեկնածուն Վլադիմիր Աբունցն էր: Նա Ագարակի մաքսատան նախկին պետն է եղել՝ 2019 թվականի մարտի 8-ից սկսած չի աշխատում, ժամանակին բավականին ջերմ հարաբերություններ է ունեցել ՀՀԿ-ականների հետ եւ ՃՈ պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանի մտերիմն է, ու վերջինիս շնորհիվ է ՔՊ-ում նրա թեկնածությունը հաստատվել։ Սյունիքի արդեն նախկին մարզպետը ցանկացել է իր տեղակալ Կարո Ավանեսյանին առաջ հրել, սակայն՝ ապարդյուն։ Ներթիմային պայքարին ներգրավվել են նաեւ ընտանիքների անդամները. փոխմարզպետի կինն օրերս Արմեն Խաչատրյանին ու նրա թեկնածուին քննադատող ստատուս էր գրել, ապա ջնջել:
 
Առողջապահության նախկին նախարար, այժմ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը համավարակի տարածման ամենաթեժ փուլում այն համոզմանն էր, որ «հատկապես կառավարությունն ու առողջապահության նախարարությունը պետք է տիտանական ջանքեր գործադրեն (պարզապես այլ բանով չզբաղվեն), որ պատվաստումների հարցը լուծեն: Այս մասին Թորոսյանն ասել էր լրատվականներից մեկին տված հարցազրույցում: Դա փաստացի քննադատություն էր Ավանեսյանի հասցեին: Թորոսյանի քննադատությունը, սակայն, Ավանեսյանն այսպես էր մեկնաբանում. «Մյուս բոլոր հիվանդությունները կամ, օրինակ, կապիտալ շինարարության ծրագրերը, նույնպես ուշադրություն են պահանջում»: Ուշագրավն այն է, որ Թորոսյան-Ավանեսյան հակամարտության մեջ Թորոսյանը, կարծես թե, արդեն բաց է խաղում: Նա Ավանեսյանին քննադատում է արդեն ոչ թե միջնորդավորված, տարբեր սորոսական խողովակների միջոցով, այլ իր իսկ անունից: Սա նշանակում է, որ նախկին նախարարը գնում է վա-բանկ: Մյուս կողմից` ուշագրավ է, որ Ավանեսյանը հիշատակում է կապիտալ շինարարության ծրագրերը: Դեկտեմբերի 1-ից ՊՎԾ-ն ընդլայնել է իր ներգրավվածությունը մեծածավալ շինարարական ծրագրերի վերահսկողության գործում, իսկ ԲԿ-ների կապիտալ շինարարությունն ավելի քան մեծածավալ է: Ստուգումները կարող են տարածվել նաև նախկին ղեկավարների օրոք իրականացրած ծախսերին:
 
Իր հերթին, երբ նախարար էր Արսեն Թորոսյանը, լարված էին նրա հարաբերությունները պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հետ: Զեյնալյան-Թորոսյան հարաբերությունների լարվածությունը երևան եկավ այն պահին, երբ հարցազրույցներից մեկում Զեյնալյանը մատնանշեց՝ համավարակի թեժ պահին Թորոսյանի արձակուրդ գնալու աննպատակահարմարությունը: «Կարծում եմ, որ արձակուրդ գնալն այս փուլում այնքան էլ նպատակահարմար չէր, քանի դեռ վարակակիրների՝ 100-ից ավելի հաստատված դեպքեր կան, հատկապես, որ առաջիկայում վերսկսվելու են բուհերի, դպրոցների աշխատանքը և նախապատրաստական աշխատանքները վերահսկելու անհրաժեշտություն է լինելու»,-ասել էր Զեյնալյանը։ Մամուլը անգամ գրում էր, որ Թորոսյանը ընտրություններից առաջ ծրագիր ուներ. նա ցանկանում էր, որպեսզի առողջապահության այն ժամանակվա նախարարի ԺՊ Ավանեսյանը խորհրդարանում զբաղեցնի ԱԺ առողջապահության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնը, և այս դեպքում Թորոսյանը մեկ զարկով երկու նապաստակ կխփեր. Նարեկ Զեյնալյանին կհեռացներ ճանապարհից և իր մարդը կունենար այդ հանձնաժողովում: Թե ինչու այդ ծրագիրը ձախողվեց՝ դժվար է ասել:
 
ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանը ամիսներ առաջ ուշագրավ հարցազրույց է տվել լրատվամիջոցներից մեկին, որում կամա թե ակամա հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել իր քաղաքական թիմի ղեկավար, վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ: Սկզբում Դանիելյանը փորձում էր ապացուցել, որ այն տարածքները, որոնք մենք կորցրել ենք մեկ տարի առաջ Հայաստանում և շաբաթներ առաջ Արցախում, մենք հեշտությամբ և առանց պայքարի չենք զիջել: Իսկ ահա պատասխանելով հարցին, թե ինչպես ստացվեց, որ Հայաստանի իշխանությունները այդպես հեշտությամբ զիջեցին Սև լճի մի մասը, որոշակի տարածքներ Սյունիքից, պատգամավորը պատասխանեց՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրավիճակը, Հայաստանում իրավիճակը, Հայաստանի մարտունակության աստիճանը եւ տարբեր ժամանակներում տարբեր փաստաթղթեր, այո՛, եղել են որոշակի պայմանավորվածություններ, փորձվել է Ադրբեջանի հետ գնալ այն ճանապարհով, որպեսզի կնքենք խաղաղություն։ Այս հայտարարությունը ուշագրավ է այնքանով, որ Նիկոլ Փաշինյանը մինչ օրս փորձում է բոլորին համոզել, որ նշված տարածքները ինքը չի հանձնել ո՛չ բանավոր, ո՛չ գրավոր ձևով, ավելին՝ դրանք օկուպացվել են և նա պահանջում է որպեսզի ՀՀ սուվերեն տարածքը օկուպացված ադրբեջանական զորամիավորումները դուրս գան Հայաստանից: Այժմ պարզվում է` մեր մարտունակությունը թույլ է եղել, բացի այդ եղել են որոշակի պայմանավորվածություններ, տարբեր փաստաթղթեր: Ինչի՞ մասին է խոսում պատգամավորը և արդյո՞ք սա բացահայտ հանցագործության մասին հաղորդում չէ, որով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները...
 
Վերջին ամիսներին մամուլում տեղեկություններ են տարածվում առ այն, որ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը իր նախկին տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի գործունեության մեջ չարաշահումներ, կոռուպցիոն դրսեւորումներ է հայտնաբերել եւ դրանք ներկայացրել է Նիկոլ Փաշինյանին։ Սակայն, քանի որ Շուշանիկ Ներսիսյանը հանդիսանում է Նիկոլ Փաշինյանի ընտանիքի մտերիմը՝ վարչապետը, բնականաբար, դեմ է արտահայտվել նրա նկատմամբ որևէ գործողություն իրականացնելուն և հրահանգել է յուրայինին ձեռք չտալ: Բադասյանը, իհարկե, իր հարցազրույցներում թեև հերքել է նման տեղեկատվությունը, սակայն մյուս կողմից էլ հայտարարել, որ, բնականաբար, խնդիրները շարունակում են շատ մնալ, այո, կան նաեւ կոռուպցիոն հնարավոր դրսեւորումներ, նման տեղեկություններ եւ նման ռիսկեր անընդհատ լինում են, դրա մասին խոսում են, դրանցով զբաղվում են: Հասկանալի է, որ Բադասյանը չէր կարող բաց տեքստով ասել, որ այդ խնդիրները մաքսային ոլորտում ի հայտ են գալիս իր տեղակալի ոչ կոմպետենտության պատճառով` հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Ներսիսյանը գտնվում է Փաշինյանի անձնական պաշտպանության տակ: Սակայն, պարզից էլ պարզ է, որ եթե առկա են խնդիրներ, ապա այդ խնդիրների թիվ մեկ մեղավորը և թիվ մեկ պատասխանատուն՝ ոլորտը կուռացիա անողն է, այս դեպքում՝ Ներսիսյանը: Ըստ այդմ, Բադասյանի այս հայտարարությունը ընդհանրապես կարելի է դիտարկել իբրև հանցագործության մասին հաղորդում՝ իր արդեն նախկին տեղակալի դեմ, որքան էլ որ դա ուռճացված չհնչի:
 
Շիրակի նախկին ՔՊ-ական մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբայրը՝ Գյումրիի ավագանու՝ կրկին ՔՊ-ական անդամ Արման Բաղդասարյանը վերջերս կրկին աչքի էր ընկել, մեղմ ասած, տարօրինակ վարքագծով՝ հերթական անգամ հրապարակայնորեն կոնֆլիկտի մեջ մտնելով Գյումրու քաղաքապետարանի ղեկավար կազմի հետ: Նա ոչ կոմպետենտության մեջ էր մեղադրել Գյումրիի փոխքաղաքապետ Արթուր Պապիկյանին՝ պնդելով, որ ավագանին իրեն դատարանի ու դատախազի ֆունկցիաներ է վերապահում։ Այս կոնֆլիկտը սկսվել էր այն բանից հետո, երբ ՔՊ ներսում երկար քննարկումներից հետո որոշվել էր փոխքաղաքապետ կարգել ոչ թե Բաղդասարյանին, այլ Պապիկյանին։
 
 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԿառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետումՀայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ինԿապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումըԱրդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ ՄեսսիԹուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. ՖիդանԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ ԵվկուրովԿիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համարԹրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ումՀայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել էԳերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարումՌուսաստանը համաձայն է Ռուբիոյի՝ Ուկրաինայում կարգավորման հեռանկարների գնահատականի հետ. Պեսկով Ոսկե մեդալ՝ ԱՊՀ երկրների Դելֆյան խաղերիցԵրևանում «BENTLEY»-ով հայտնաբերվել և ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ մեքենայի մեջ եղել է «Մակարով» տիպի ատրճանակԹրամփի վարչակազմը դադարեցրել է Microsoft-ի մասնակցությունը գրին քարտերի տրամադրման ծրագրին ՀՀ դեսպանն ու Ֆրանս-Հայկական առևտրաարդյունաբերական պալատի նախագահը քննարկել են արտահանման խթանումըFirebird AI-ն հերքել է ընկերության տվյալների կենտրոնի վերաբերյալ ՌԴ պաշտոնյայի պնդումներըՀԷՑ-ը պատրաստվում է ընդլայնել համագործակցությունը բանկային ոլորտի հետՄադուրոյին և նրա կնոջը մեղադրել են խոշտանգումներ իրականացնելու նպատակով դավադրության մեջՈստիկանության ստուգումների արդյունքում բաժին է ներկայացվել 77 անձԹրամփը խոստացել է մինչև նոյեմբերի 3-ը չհարձակվել Իրանի վրաՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ինԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԹուրք-վրացական սահմանի մոտ գտնվող մայրուղում սողանք է տեղի ունեցել․ մեկ մարդ է զոհվել, վնասվել է ութ բեռնատարԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիԳորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ) Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոնՈղբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվելՍիրիան կարող է զորք ուղարկել Եմեն, ՆԱՏՕ-ն՝ փակել Ռուսաստանի ելքը Բալթիկ ծովՀարավային Կորեան Ուկրաինայից հետ է կանչել դեսպանին՝ ռազմագերիների շուրջ սկանդալի պատճառովԸնդդիմությունը նոր հարցման մեջ Իսրայելում ընտրություններից առաջ շրջանցել է Նեթանյահուի դաշինքին Էս ամենը ողբերգական հետևանք կարող էր ունենալ․ Փաշինյանի շանտաժն իր արդյունքը տալիս է․ՎարդանյանԴատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքըՊուտինը մեկնել է Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին Բացահայտվել է հանքարդյունահանման ապօրինի դեպքԵրևանն ու Լայպցիգը հռչակվել են քույր քաղաքներՀայաստանի տաղավարը՝ ԱՊՀ պետությունների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնին (տեսանյութ) Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՄեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության ձգտել Չարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարԴանիան առանց մարդկանց համաձայնության դիպֆեյքերի տարածման դեմ օրենք է մշակում Լիտվան կառաջարկի ԵՄ-ին արգելել ռուսական հացահատիկի տարանցումըԻրանը մտադիր է քննարկել էներգետիկ համագործակցությունը ԱՊՀ գագաթնաժողովումՓաշինյանը կհանդիպի Ալիևին և Պուտինին. ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի ևս մեկ բնակավայրի գրավման մասինԱՄՆ-ի առաջարկը Թեհրանի սեղանին է․ Արաղչին մանրամասներ է հայտնել Ուկրաինական կարգավորման գործընթացը փակուղու մեջ է․ ՌուբիոԿաշպիրովսկու մարմինը կարող են Ուկրաինա հասցնել ԵՄ երկրների տարածքով. Shot
Ամենադիտված