Հարվածներ Կիևի երկու կամուրջներին․ երթևեկությունը դադարեցված է Այսօր Սևանա լիճ բաց է թողնվել Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 705 700 հատ մանրաձուկ Էստոնիան կոչ է անում Եվրոպայի մուտքն արգելել ռուսաստանցի մարտիկներին Ուկրաինայի բանակցություններում առաջընթաց կա, բայց դժվար որոշումներ են սպասվում․ Քուշներ 34 հազարով պակաս աշխատող․ Բրիտանիայում աշխատավարձերի աճն էլ է դանդաղել Սահմանադրությունը չեն փոխելու, մենք թույլ չենք տալու․ Սամվել Կարապետյան ԱՄՆ հետախուզությունը զգուշացնում է Վաշինգտոնում Իրանի հնարավոր աննախադեպ հարձակման մասին Patriot-ի նոր հրթիռներ՝ Ուկրաինային․ Բեռլինը հատկացնում է 300 միլիոն դոլար Ձայնագրության մեջ տեղի ունեցող խոսակցությունը լրիվ վերացական ու ենթադրական բնույթ ունի. Չալաբյան Եվրոպան պետք է ուղիղ խոսի Պուտինի հետ․ Ստուբի կոշտ ուղերձը Երեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված. Հայ դատ 4։1 հաղթանակ ու կիսաեզրափակչի ուղեգիր․ Կանադան հաղթահարել է Գվատեմալայի արգելքը 

ՔՊ-ականների հակասական հայտարարությունները. Նիկոլ Փաշինյան vs Ռուստամ Բադասյան

Վերլուծական

Հայաստանյան քաղաքական դաշտում հաճախ կարելի է հանդիպել մի իրավիճակի, երբ բարձրագույն իշխանության ներկայացուցիչների, մասնավորապես՝ վարչապետի հայտարարություններին հակասող հայտարարություններ են հնչում, իսկ հաճախ դրանք նույնիսկ հերքվում են: Ուշագրավն այն է, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները կամա թե ակամա կասկածի տակ առնող պաշտոնյաները հենց իր թիմակիցներն են:

Դիցուք՝  Ազգային ժողովում՝ մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում, 2023 թվականի պետական ​​բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հայտարարել էր, որ ընթացիկ տարում ՊԵԿ-ի գնահատմամբ մաքսատուրքերի շրջանակում լրացուցիչ որեւէ անոմալիաների բացակայության դեպքում պետք է ապահովվեր շուրջ 115 մլրդ դրամի մուտք: Այնուամենայնիվ, 2022 թվականին պետբյուջեն պակաս կլինի մոտ 84,8 մլրդ դրամով։ «Այս տարվա առաջին 9 ամիսներին ԱԱՀ-ի վերադարձը կազմել է մոտ 139,8 մլրդ դրամ, իսկ շահութահարկը՝ 30,8 մլրդ»,- միաժամանակ հավելել էր Բադասյանը։

Ակնհայտ է, որ ՊԵԿ նախագահը անոմալիա է անվանում Հայաստանի սահմաններին տեղի ունեցող պրոցեսները և հատկապես  մի շարք ռազմավարական, այդ թվում Գորիս-Կապան ճանապարհի հանձնումը ադրբեջանական կողմին, ինչից, բնականաբար, տուժել է հայկական տնտեսությունը: Այսօր այդ հատվածում իրանցի վարորդներից մաքսեր են հավաքում արդեն ադրբեջանցիները և ոչ թե մենք: 

Ուշագրավ է, որ նախորդ տարի, երբ իշխանությունները ծածուկ՝ հանրության մեջքի հետևում, հանձնում էին ռազմավարական ճանապարհը, Նիկոլ Փաշինյանը ինքնավստահ կերպով հայտարարում էր, որ այդ քյալը որևէ կերպ չի վնասի Հայաստանի տնտեսությանը, իսկ եթե լինեն բացասական հետևանքներ, ապա դրանք հնարավոր կլինի չեզոքացնել մետաղի արտահանման տուրքերի հաշվին:

Բայց արի ու տես, որ, ըստ ՊԵԿ նախագահի, ոչ միայն տնտեսությունն է հսկայական՝ 84 միլիարդ դրամի վնաս կրել, դեռ մի բան էլ ավել՝ մետաղի արտահանման տուրքից ստացված գումարը որևէ կերպ ի վիճակի չէ մինիմալիզացնել այդ վնասը: Ստացվում է, որ ՊԵԿ նախագահը կամա թե ակամա բացահայտեց Նիկոլ Փաշինյանի հրապարակավ արված կեղծիքը, իսկ նրա վարած ապաշնորհ քաղաքականության հետևանքներն էլ անվանեց ոչ ավել, ոչ պակաս՝ անոմալիա:

Կառավարության գրեթե յուրաքանչուր նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը առիթը բաց չի թողնում հպարտանալու՝ բյուջեի հավաքագրված եկամուտների կտրուկ աճով: Հավաքագրված հարկերի աճը հիմնականում ներկայացվում է այն համատեքստում, որ տնտեսությունը վերականգնվել ու լրացուցիչ հարկեր է գեներացրել: Երբ կառավարության նիստերին հայտարարվում է, որ հարկերը ավելացել են, բայց չի նշվում, որ դրա կարևոր մի մաս՝ մի քանի մլրդ դրամ դրոշմանիշային վճարի հաշվին է գոյացել, իրական պատկերը խեղաթյուրվում է: Եվ հարցը ոչ թե այդ գումարների կարևորությունն է, այլ այն, որ դրանք բյուջե չեն ուղղվում:

Բացի դա, կառավարության ղեկավարի կողմից առկա են մի շարք այլ մանիպուլյացիաներ, որոնց վրա լույս սփռեց անձամբ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը: Նա հարցազրույցիներից մեկի ժամանակ չհերքեց, որ բյուջեի եկամուտների աճին նպաստել  է նաև ռեկորդային գնաճը:

Դիցուք՝ ԱԱՀ-ի գծով աճին նպաստել է երկրում գրանցվող բարձր գնաճը։ Որքան թանկ են ապրանքները, այնքան ավելի բարձր ԱԱՀ է գանձվում դրանց գծով։ Հաշվի առնելով այն փաստը, որ այսօր բնակչության մի մասը գործազուրկ է՝ 17-18% է, և ունենք աղքատության բարձր՝ 27% մակարդակ, գնաճի ազդեցությունը շատ մեծ է լինում։ Թոշակառուները, սոցիալապես անապահով խավը գնաճը զգում են ոչ թե 7%-ով, այլ շատ ավելի բարձր։ Գնաճը գնողունակության անկում է ենթադրում, բայց երբ գները աճում են, միմիայն կարճաժամկետ հատվածում, ավելանում են հարկային եկամուտները։ Իսկ երկարաժամկետ հատվածում չեն ավելանում, որովհետև բնակչության գնողունակության անկման պատճառով մարդիկ սկսում են ավելի քիչ օգտվել տվյալ ապրանքից կամ ծառայությունից։ Կամ ձեռք են բերում փոխարինող ապրանքներ: Այսպիսով՝ չհերքելով գնաճի ազդեցության հանգամանքը, Բադասյանը, ըստ էության, բացահայտեց Նիկոլ Փաշինյանի բացահայտ մանիպուլյացիան:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պեսկովը Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի հանդիպումը ազդանշան է անվանել աշխարհինՀարվածներ Կիևի երկու կամուրջներին․ երթևեկությունը դադարեցված էԱյսօր Սևանա լիճ բաց է թողնվել Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 705 700 հատ մանրաձուկ Էստոնիան կոչ է անում Եվրոպայի մուտքն արգելել ռուսաստանցի մարտիկներինԼավրովը բացատրել է ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունների նպատակներըՈւկրաինայի բանակցություններում առաջընթաց կա, բայց դժվար որոշումներ են սպասվում․ Քուշներ34 հազարով պակաս աշխատող․ Բրիտանիայում աշխատավարձերի աճն էլ է դանդաղել Սահմանադրությունը չեն փոխելու, մենք թույլ չենք տալու․ Սամվել ԿարապետյանԱՄՆ հետախուզությունը զգուշացնում է Վաշինգտոնում Իրանի հնարավոր աննախադեպ հարձակման մասինPatriot-ի նոր հրթիռներ՝ Ուկրաինային․ Բեռլինը հատկացնում է 300 միլիոն դոլարԼավրովը նշել է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդների հանդիպումը օգտակար կլինի Ձայնագրության մեջ տեղի ունեցող խոսակցությունը լրիվ վերացական ու ենթադրական բնույթ ունի. ՉալաբյանԵվրոպան պետք է ուղիղ խոսի Պուտինի հետ․ Ստուբի կոշտ ուղերձըԵրեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված. Հայ դատ4։1 հաղթանակ ու կիսաեզրափակչի ուղեգիր․ Կանադան հաղթահարել է Գվատեմալայի արգելքըԿալիֆոռնիան դատական ​​հայց է ներկայացրել OpenAI-ի դեմ՝ հանրային անվտանգությանը սպառնալու համարՖրանսիայում գործադուլ է․ արհմիությունները մեծացնում են ճնշումը կառավարության վրա«Փելիկանսը» հաղթել է «Ուորիորզին»․ Ֆիրսը գրանցել է իր առաջին տրիպլ-դաբլըՆոյեմբերի սկզբին Պակիստանում ձերբակալվել է 796 աֆղան քաղաքացիԿանադային՝ 6։2․ ԱՄՆ-ի հոկեյիստուհիները կրկին աշխարհի չեմպիոն ենՌամաֆոսան կոչ է արել Մասկին հավատարիմ մնալ Հարավային Աֆրիկային «Խցանումները միայն տիկին Հակոբյանին չեն նյարդայնացնում»․Ավինյանը՝ Աննա ՀակոբյանինՄեդվեդևը հաղթել է Կոբոլիին․ հաջորդ մրցակիցն Ալկարասն էԲելգիան հայտարարել է Ռուսաստանի հետ հակամարտության նախապատրաստման մասին69 րոպեում՝ 6։2, 6։2․ Ալկարասը հզոր մեկնարկ է տվել ամփոփիչ մրցաշարինՕմանը և Իրանը քննարկել են ծովային ուղիների անվտանգությունը Արմեն Գրիգորյանի հայտարարության մի մասի հետ համաձայն չեմ, մի մասի հետ՝ համաձայն. ՌուբինյանՎերջին տեղից դուրս գալու առաքելությամբ․ Ֆրանկը գլխավորել է «Քրիսթալ Փելասը»Ինֆանտինոյի նոր մրցակիցը․ եվրոպական ֆեդերացիաները սատարում են Դիալոյին5 անպատասխան գոլ․ Գերմանիան ջախջախել է Նիդերլանդներին Սկանդալ ՔՊ-ում՝ Արմեն Գրիգորյանի շուրջ․ Զապն ու Օշականցի Գևորիկը դատվում ենPolitico. Կալասի բանակցություններից բացառումը արտացոլում է ԵՄ-ի ներսում ազդեցության ոլորտների շուրջ վեճըՊլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղում ամփոփվեց FPV դրոնների դասընթացը78 ձայն՝ Ոսկանյանին․ ձյուդոյի ֆեդերացիայի նախագահը վերընտրվել էՎրաստանում ավարտվել է դեպի Ռուսաստանի սահման տանող կամրջի շինարարությունըԱրզումանյանը միացել է Ղազարյանին․ նոր զարգացում ֆուտբոլի ֆեդերացիայի ընտրություններից առաջՄիզապարկի քաղցկեղ․ փորձարկման ընթացքում կրկնության ռիսկը նվազել է 68%-ով«Հրավիրում եմ քննարկման». Ռուբինյանը ընդդիմադիրներին քաղաքական «գործա՞րք» է առաջարկումՌուբիոն բանակցություններ է վարել Բահրեյնի արտաքին գործերի նախարարի հետ՝ երկրի վրա Իրանի կողմից հասցված հարվածից հետոԵրկարակեցության նոր հուշում՝ աղիքային մանրէներից Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. Թրամփի նոր քայլը, Իրանի սպառնալիքն ու ՈւկրաինանՍեմագլուտիդը փորձարկվել է 6–11 տարեկանների մոտ․ ի՞նչ են ցույց տվել արդյունքներըՇվեյցարիան պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը Միրզոյանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը անդրադարձել են Կոսովոյում խաղաղապահ առաքելությանը Հայաստանի մասնակցությանը և դրա շարունակականությանըԿրծքագեղձի քաղցկեղ․ ԱՄՆ-ում նոր դեղային համակցություն է հաստատվելԱՄՆ-ը հայտարարել է Թրամփի վարչակազմի օրոք ավելի քան 2000 ահաբեկչի ձերբակալման մասին Մենք Սահմանադրության հարցը ժողովրդի հետ կորոշենք՝ առանց ընդդիմության.ԲադալյանՈՒղիղ․ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը պատասխանում է լրագրողների հարցերինԱդրբեջանցի զինծառայողը Անիի ուղղությամբ 6 կրակոց է արձակել․ գործը դատարանում էԱրհեստական եղջերաթաղանթ․ նոր հույս՝ տեսողությունը վերականգնելու համար
Ամենադիտված