Հարվածներ Կիևի երկու կամուրջներին․ երթևեկությունը դադարեցված է Այսօր Սևանա լիճ բաց է թողնվել Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 705 700 հատ մանրաձուկ Էստոնիան կոչ է անում Եվրոպայի մուտքն արգելել ռուսաստանցի մարտիկներին Ուկրաինայի բանակցություններում առաջընթաց կա, բայց դժվար որոշումներ են սպասվում․ Քուշներ 34 հազարով պակաս աշխատող․ Բրիտանիայում աշխատավարձերի աճն էլ է դանդաղել Սահմանադրությունը չեն փոխելու, մենք թույլ չենք տալու․ Սամվել Կարապետյան ԱՄՆ հետախուզությունը զգուշացնում է Վաշինգտոնում Իրանի հնարավոր աննախադեպ հարձակման մասին Patriot-ի նոր հրթիռներ՝ Ուկրաինային․ Բեռլինը հատկացնում է 300 միլիոն դոլար Ձայնագրության մեջ տեղի ունեցող խոսակցությունը լրիվ վերացական ու ենթադրական բնույթ ունի. Չալաբյան Եվրոպան պետք է ուղիղ խոսի Պուտինի հետ․ Ստուբի կոշտ ուղերձը Երեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված. Հայ դատ 4։1 հաղթանակ ու կիսաեզրափակչի ուղեգիր․ Կանադան հաղթահարել է Գվատեմալայի արգելքը 

Կոռուպցիայի դեմ պայքարող պաշտոնյաները խթանո՞ւմ են կոռուպցիոն ռիսկերի ավելացումը

Վերլուծական

Նոր Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ կոռուպցիայի դեմ պայքարելու կոչված պետական պաշտոնյաներն իրենք են նպաստում կոռուպցիոն ռիսկերի ավելացմանը:

Դիցուք՝ Սասուն Խաչատրայնի ղեկավարած Հակակոռուպցիոն կոմիտեն նախորդ տարի աչքի ընկավ, թերևս, միայն նրանով, որ ժամկետից շուտ սպառել էր իրեն հատկացված գումարն ու կառավարությունից կրկին գումար ուզել՝ մինչև տարեվերջ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի բնականոն գործունեության իրականացման հանգամանքով։ Նշենք, որ Ազգային ժողովի կողմից ընդունված «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 6-րդ հավելվածով, 2022 թվականի ժամանակահատվածում առաջնահերթությունների կարգով, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման և քննության համար նախատեսվել էր 1 մլրդ 269 մլն 400 հզր դրամ: Կոռուպցիայի դեմ պայքերելու նպատակով ստեղծված կոմիտեն նախորդ տարի 189 մլն 300 հզր դրամ (մոտ 455 հզր դոլար) է հատկացրել ավտոպարկի թարմացման համար: Սա միակ տարակուսելի ծախսը չէ:  Հակակոռուպցիոն կոմիտեն մարտի 21-ին պայմանագիր է կնքել «Տիգման Գրուպ» ՍՊ ընկերության հետ, ըստ որի` երկու անօդաչու թռչող սարք՝ դրոն, է ձեռք բերել։ Դրոններից յուրաքանչյուրի արժեքը 1․900․000 դրամ է եղել, ընդհանուր՝ 3․800․000 դրամ։ 790,000 դրամով ձեռք են բերվել հովացման համակարգերի սպասարկման ծառայություններ, այն էլ մեկ անձից գնման ընթացակարգով: Սա էլ դեռ բավարար չէր,  Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, «Ինֆոքոմ» կայքի հետաքննության համաձայն, 2021-ի փետրվարին ընդարձակ բնակարան է ձեռք բերել Երևանի կենտրոնում կառուցվող «Բյուրեղ» բնակելի թաղամասում՝ իր հարևանների համեմատ զգալիորեն ավելի ցածր գնով։ Հետաքննության հեղինակ Մկրտիչ Կարապետյանն ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում ասել էր, որ այս գործարքում առնվազն կոռուպցիոն ռիսկ կա. - «Առնվազն ռիսկ, որ պետք է ստուգվի իրավապահ մարմինների կողմից, մասնավորապես՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից, Դատախազության կողմից»:

ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, ով նույնպես կոչված է կոռուպցիայի դեմ պայքարելու, ևս հայտնվել է տարբեր պիկանտ պատմությունների կիզակետում: Դիցուք, ամիսներ առաջ հայտնի դարձավ, որ Սևանի ափամերձ տարածքների մաքրման աշխատանքները, որոնք, հիշեցնենք, մրցույթով են կազմակերպվելու, չի բացառվում՝ իշխանությունները շնորհեն իրենց սրտի օլիգարխ Նարեկ Նալբանդյանի ՍՊԸ-ին։ Այդպիսի սցենարի հավանականությունը չի հերքել Սևան ազգային պարկի տնօրենը, ում, հիշեցնենք, այդ պաշտոնին են նշանակել ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանի ջանքերի շնորհիվ։ Ուշագրավ է, որ ըստ մամուլի բազմաթիվ հրապարակումների` Պետրոսյանը մտերիմ է նաև Նարեկ Նալբանդյանի հետ։ Եվ այս տեսանկյունից` Սևանի ափամերձ տարածքներում մաքրման աշխատանքները նրան հանձնելը, ինչը, անշուշտ, յուղոտ պատառ է, նույնպես պատահական չէ և պարզ զուգադիպությունների շարքից չէ։

Մեկ տարի առաջ Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնը ստանձնած Ատոմ Ջանջուղազյանը ևս բավական ուշագրավ իրավիճակում է: Բանն այն է, որ մինչ օրս հայտնի չէ, թե Հայաստան հիմնադրամի կողմից կառավարությանը հատկացրած միլիոնները ի վերջո ինչպես են ծախսվել: 100 մլն դոլարի շուրջ քննություն իրականացրեց Հաշվեքննիչ պալատը, սակայն արդյունքները հրապարակված չեն։ Կան կարծիքներ, որ հիմնադրամին դրանք չեն տրվել՝ պատճառաբանելով, որ հաշվեքննության եզրակացությունների մեջ կան «գաղտնի բաներ»։ Իսկ այժմ ամենաուշագրավը՝ Հաշվեքննիչ պալատի ղեկավարը այսօր Ատոմ Ջանջուղազյանն է, այն պաշտոնյան, ով գլխավորում էր ֆինանսերի նախարարությունը և փաստացի հենց նրա ղեկավարած կառույցին են փոխանցվել հիմնադրամին հանգանակած գումարները:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ  Հայկուհի Հարությունյանը ընդհանրապես բավական ուշագրավ հայտարարագիր է ներկայացրել: Նա հայտարարագրել է բնակարան, 42,955,000.00 դրամի ստացված և հանձնված փոխառություն, բանկային ավանդները կազմել են 30,772,547.00 դրամ, բանկային հաշիվների մնացորդը 1,693,114.00 դրամ: Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 45,934,464.00 դրամ:

Այսինքն՝ ստացվում  է, որ առանցքային պաշտոնյաները որոնք պետք է պայքարեն պետական կառավարման համակարգում կոռուպցիոն դրսևորումների դեմ՝ իրենք են այս կամ այն չափով, կամա թե ակամա, նպաստում այդ կոռուպցիոն ռիսկերի առաջացմանը և այդ ռիսկերը որևէ կերպ չեն ուսումնասիրվում պատկան կառույցների կողմից, ինչն էլ իր հերթին հանրության մոտ բազմաթիվ հարցեր է առաջացնում՝ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության մասով...

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պեսկովը Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի հանդիպումը ազդանշան է անվանել աշխարհինՀարվածներ Կիևի երկու կամուրջներին․ երթևեկությունը դադարեցված էԱյսօր Սևանա լիճ բաց է թողնվել Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 705 700 հատ մանրաձուկ Էստոնիան կոչ է անում Եվրոպայի մուտքն արգելել ռուսաստանցի մարտիկներինԼավրովը բացատրել է ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունների նպատակներըՈւկրաինայի բանակցություններում առաջընթաց կա, բայց դժվար որոշումներ են սպասվում․ Քուշներ34 հազարով պակաս աշխատող․ Բրիտանիայում աշխատավարձերի աճն էլ է դանդաղել Սահմանադրությունը չեն փոխելու, մենք թույլ չենք տալու․ Սամվել ԿարապետյանԱՄՆ հետախուզությունը զգուշացնում է Վաշինգտոնում Իրանի հնարավոր աննախադեպ հարձակման մասինPatriot-ի նոր հրթիռներ՝ Ուկրաինային․ Բեռլինը հատկացնում է 300 միլիոն դոլարԼավրովը նշել է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդների հանդիպումը օգտակար կլինի Ձայնագրության մեջ տեղի ունեցող խոսակցությունը լրիվ վերացական ու ենթադրական բնույթ ունի. ՉալաբյանԵվրոպան պետք է ուղիղ խոսի Պուտինի հետ․ Ստուբի կոշտ ուղերձըԵրեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված. Հայ դատ4։1 հաղթանակ ու կիսաեզրափակչի ուղեգիր․ Կանադան հաղթահարել է Գվատեմալայի արգելքըԿալիֆոռնիան դատական ​​հայց է ներկայացրել OpenAI-ի դեմ՝ հանրային անվտանգությանը սպառնալու համարՖրանսիայում գործադուլ է․ արհմիությունները մեծացնում են ճնշումը կառավարության վրա«Փելիկանսը» հաղթել է «Ուորիորզին»․ Ֆիրսը գրանցել է իր առաջին տրիպլ-դաբլըՆոյեմբերի սկզբին Պակիստանում ձերբակալվել է 796 աֆղան քաղաքացիԿանադային՝ 6։2․ ԱՄՆ-ի հոկեյիստուհիները կրկին աշխարհի չեմպիոն ենՌամաֆոսան կոչ է արել Մասկին հավատարիմ մնալ Հարավային Աֆրիկային «Խցանումները միայն տիկին Հակոբյանին չեն նյարդայնացնում»․Ավինյանը՝ Աննա ՀակոբյանինՄեդվեդևը հաղթել է Կոբոլիին․ հաջորդ մրցակիցն Ալկարասն էԲելգիան հայտարարել է Ռուսաստանի հետ հակամարտության նախապատրաստման մասին69 րոպեում՝ 6։2, 6։2․ Ալկարասը հզոր մեկնարկ է տվել ամփոփիչ մրցաշարինՕմանը և Իրանը քննարկել են ծովային ուղիների անվտանգությունը Արմեն Գրիգորյանի հայտարարության մի մասի հետ համաձայն չեմ, մի մասի հետ՝ համաձայն. ՌուբինյանՎերջին տեղից դուրս գալու առաքելությամբ․ Ֆրանկը գլխավորել է «Քրիսթալ Փելասը»Ինֆանտինոյի նոր մրցակիցը․ եվրոպական ֆեդերացիաները սատարում են Դիալոյին5 անպատասխան գոլ․ Գերմանիան ջախջախել է Նիդերլանդներին Սկանդալ ՔՊ-ում՝ Արմեն Գրիգորյանի շուրջ․ Զապն ու Օշականցի Գևորիկը դատվում ենPolitico. Կալասի բանակցություններից բացառումը արտացոլում է ԵՄ-ի ներսում ազդեցության ոլորտների շուրջ վեճըՊլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղում ամփոփվեց FPV դրոնների դասընթացը78 ձայն՝ Ոսկանյանին․ ձյուդոյի ֆեդերացիայի նախագահը վերընտրվել էՎրաստանում ավարտվել է դեպի Ռուսաստանի սահման տանող կամրջի շինարարությունըԱրզումանյանը միացել է Ղազարյանին․ նոր զարգացում ֆուտբոլի ֆեդերացիայի ընտրություններից առաջՄիզապարկի քաղցկեղ․ փորձարկման ընթացքում կրկնության ռիսկը նվազել է 68%-ով«Հրավիրում եմ քննարկման». Ռուբինյանը ընդդիմադիրներին քաղաքական «գործա՞րք» է առաջարկումՌուբիոն բանակցություններ է վարել Բահրեյնի արտաքին գործերի նախարարի հետ՝ երկրի վրա Իրանի կողմից հասցված հարվածից հետոԵրկարակեցության նոր հուշում՝ աղիքային մանրէներից Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. Թրամփի նոր քայլը, Իրանի սպառնալիքն ու ՈւկրաինանՍեմագլուտիդը փորձարկվել է 6–11 տարեկանների մոտ․ ի՞նչ են ցույց տվել արդյունքներըՇվեյցարիան պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը Միրզոյանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը անդրադարձել են Կոսովոյում խաղաղապահ առաքելությանը Հայաստանի մասնակցությանը և դրա շարունակականությանըԿրծքագեղձի քաղցկեղ․ ԱՄՆ-ում նոր դեղային համակցություն է հաստատվելԱՄՆ-ը հայտարարել է Թրամփի վարչակազմի օրոք ավելի քան 2000 ահաբեկչի ձերբակալման մասին Մենք Սահմանադրության հարցը ժողովրդի հետ կորոշենք՝ առանց ընդդիմության.ԲադալյանՈՒղիղ․ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը պատասխանում է լրագրողների հարցերինԱդրբեջանցի զինծառայողը Անիի ուղղությամբ 6 կրակոց է արձակել․ գործը դատարանում էԱրհեստական եղջերաթաղանթ․ նոր հույս՝ տեսողությունը վերականգնելու համար
Ամենադիտված