Brent նավթը թանկացել է՝ մեկ բարելը 79,96 դոլար Փորձագետը բացատրել է, թե ինչու մրցավարը չհեռացրեց Մեսսիին խաղադաշտից՝ կոպիտ խաղի համար Իրանում կարծում են՝ ԱՄՆ-ի հետ պայմանավորվածությունները կմնան թղթի վրա, Թրամփը դրանք չի կատարի (տեսանյութ) Դիտավորյալ վրաերթ․ Մարիխուանայի մաքսանենգություն․ գողացել են 35 ոսկյա զարդ (տեսանյութ) ՀՀ կառավարությունը Գեղարքունիքի մարզի սուբվենցիոն երեք ծրագրի համար հատկացրել է 64 միլիոն 265 հազար դրամ Ինչ է Փաշինյանը խոստանում Ալիևին Սահմանադրությունը չփոխելու դիմաց (տեսանյութ) Սահմանվել են ՀՀ-ից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր սահմանափակում կիրառելու պայմանները Մաhաgել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռիտա Շառոյանը Աստղագիտական ամռան նախօրեին՝ հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները Ոսկու ֆյուչերսի արժեքն իջել է 4 200 դոլարից՝ առաջին անգամ հունիսի 12-ից ի վեր Հայաստան 3-0 Ալբանիա. Ադրբեջանին ջախջախելուց հետո մեր հավաքականը համոզիչ հաղթանակ տարավ Ալբանիայի նկատմամբ ԱԱ-2026-ի առաջին տուրի խորհրդանշական հավաքականը 

Օրինախախտ «հեղափոխական» պաշտոնյաների 10-յակը

Վերլուծական

Վերջին ամիսներին կտրուկ ավելացել  է օրինախախտ պաշտոնյաների թիվը, ինչը թերևս նոնսենս է, քանի որ հեղափոխությունից հետո հանրությանը խոստանում էին տրամագծորեն հակառակ պատկերը, երբ պաշտոնյաներն իրենք էին լինելու օրենքի տառի և ոգու թիվ մեկ պաշտպանները: Այսօր մենք տեսնում ենք, որ պաշտոնյաները իրենց արտոնյալ են զգում նույնիսկ այս հարցում, հետևաբար ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում օրինախախտ պաշտոնյաների տասնյակը:

Դիցուք՝ Գյումրիում ամիսներ առաջ տեղի ունեցած խուլիգանության ու հափշտակության գործով կալանավորվածներից մեկը ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Աղասի Մաթևոսյանն է։ Տեղեկությունը հաստատել էր ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը։ 

Հիշեցնենք` ոստիկանությունը հաղորդել էր, որ փետրվարի 3-ին գյումրեցի մի քանի տղամարդիկ կողոպտել են ՌԴ 2 քաղաքացիների, վերցրել անձնագրերը։ Ոստիկանության բաժնում կատարված անձնական խուզարկությամբ ձերբակալվածներից մեկի մոտ հայտնաբերվել էր 710 եվրո և 17 000 դրամ, մյուսի մոտ՝ 200 եվրո: Հետո հայտնի դարձավ, որ ՌԴ քաղաքացիներին կողոպտած և դրա հետևանքով ձերբակալված տղամարդկանցից մեկը Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության անդամ Աղասի Մաթևոսյանն է։ Փետրվարի 9–ին Աղասի Մաթևոսյանն ու ևս 3 անձ երկու ամսով կալանավորվեցին։

Ամիսներ առաջ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու մեկ այլ անդամ՝ Երվանդ Խանամիրյանն էր աղմկահարույց պատմության կենտրոնում հայտնվել, երբ Գյումրիի կենտրոնական փողոցներից մեկում ապօրինի շինարարութուն էր սկսել։ Առանց շինթույլտվության կառուցված շենքը հենց քաղաքապետարանն էլ ապամոնտաժեց։ Ի դեպ, Խանամիրյանին էլ այսօր տնային կալանքի ենթարկեցին, սակայն, ոչ թե ապօրինի կառուցապատման, այլ քաղաքացուն ծեծի ենթարկելու պատճառով:

Կենտրոնի նախկին փոխթաղապետ Արմեն Ազիզյանը թաղապետարանի շենքում ևս մեկ հոգու հետ վերջերս ծեծի էր ենթարկել հողօգտագործման բաժնի պետ Մանուել Մարգարյանին, ինչի հետևանքով Մարգարյանը տեղափոխվել էր հիվանդանոց։ Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով) և 258-րդ հոդվածի 4-րդ մասի (խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ) հատկանիշներով։

Օրեր առաջ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սպիտակի բաժին է դիմել Լոռու մարզի Սարամեջ բնակավայրի բնակիչ, 37-ամյա Թամարա Մինասյանը և հայտնել, որ Սպիտակ համայնքում անհայտ անձը ծեծի է ենթարկել իր ամուսնուն՝ Սարամեջ բնակավայրի բնակիչ, 42-ամյա Էդգար Հովհաննիսյանին, և վերջինս մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել Սպիտակ բժշկական կենտրոն։ Գ․ Նիկողոսյանի հայրը Սպիտակ խոշորացված համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանն է, իսկ ծեծվածի կինը՝ Թ․ Մինասյանը, Սարամեջ բնակավայրի վարչական ղեկավարն է։ Քաղաքապետի որդին ձերբակալվել էր, այնուհետև՝ ազատ արձակվել:

Շիրակի մարզպետի տեղակալ  Ալբերտ Այվազյանը, որը նաև Ախուրյան խոշորացված համայնքի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամ է և խմբակցության ղեկավարը, պաշտոնավարում է «Հանրային ծառայության մասին» մասին օրենքի 31 հոդվածի խախտմամբ, նրա պաշտոններն անհամատեղելի են։

Ազգային ժողով-Կառավարություն երեկվա հարցուպատասխանի ժամանակ Գավառ համայնքի մանկապարտեզի վճարներին վերաբերող հարցով նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, 2021-ի դեկտեմբերի 5-ի Գավառի ՏԻՄ ընտրությունների ժամանակ հաղթանակ չտարած Նարեկ Գրիգորյանը հանդես եկավ: Նա տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին խնդրում էր պարզաբանել Գավառի ավագանու այն որոշումը, ըստ որի՝ համայնքի մի շարք մանկապարտեզներ վճարովի են դարձել, իսկ վճարովիների ամսավճարն էլ կրկնակի կամ եռակի անգամ թանկացել է; Մի կողմ թողնելով Գորիգորյանի կողմից մատնանշված հարցի սահամանադրականությունը՝ արձանագրենք՝ պատգամավորի՝ խորհրդարանում հնչեցրած հարցն էթիկական առումներով կարծես թե ոչ այդքան տեղին է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ըստ «Պատգամավորի գործունեության երաշխիքների մասին օրենք»-ի 3-րդ հոդվածի 4-րդ ու 5-րդ կետերի՝ պատգամավորն իր լիազորություններն իրականացնելիս չի կարող առաջնորդվել իր կամ իր հետ փոխկապակցված անձանց անձնական շահերով, ինչպես նաև՝ իր պաշտոնի հեղինակությունն ի շահ իրեն կամ այլ անձի չի կարող օգտագործել:

Վայոց ձորի մարզի Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանն ընդհանուր 537 միլիոն դրամի պայմանագրեր է կնքել իր կնոջը պատկանող ընկերության հետ, ընդ որում՝ մինչև 2022 թվականն այդ ընկերությունը ղեկավարել է հենց ինքը՝ Մխիթար Մաթևոսյանը, սակայն համայնքի ղեկավար ընտրվելուց հետո ընկերության իր բաժնեմասն ու կառավարումը հանձնել է կնոջը՝ Մերի Մարգարյանին։ Պետական գնումների armeps.am համակարգի տվյալներով՝ 2022 թվականի ընթացքում Վայքի համայնքապետարանը՝ ի դեմս Մխիթար Մաթևոսյանի, 4 պայմանագիր է կնքել «Մավշին» ՍՊԸ-ի հետ։

ԿԸՀ արդեն ընտրված նախագահ Վահագն Հովակիմյանը, մասնակցելով ԿԸՀ նախագահի պաշտոնում իր իսկ թեկնածության քվեարկությանը, խախտել է պատգամավորի գործունեության երաշխիքների մասին օրենքը:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) գտել է, որ Շիրակի նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյանը շահերի բախում է թույլ տվել՝ հարազատ եղբորը նշանակելով «Ախուրյանի թիվ 1 դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի անդամ: Հիշեցնենք, որ Ն. Բաղդասարյանը մարզպետի պաշտոնը զբաղեցնում էր 2021 թ. նոյեմբերից մինչեւ 2023 թ. հունվար: Պաշտոնից ազատվելուց շատ չանցած՝ 2023-ի փետրվարին, նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, լինելով իրավաբան, ամենաշատն է հանդես գալիս այնպիսի հրամաններով, որոշումներով և նույնիսկ հանցավոր անգործությամբ, որոնք միանշանակ օրենքի տեսանկյունից կոպիտ խախտումներ են համարվում: Եվ երբ նախարարը վրդովվում է, որ իր նկատմամբ խախտվում է բժշկական գատնիքը և անձնական տվյալները հայտնվում են մամուլի ձեռքում, թերևս պետք է նաև հիշի, թե քանի օրենք է խախտել ինքը՝ իրավաբան լինելով հանդերձ: Ավանեսյանը իր հրամաններով և որոշումներով խախտել  է նաև  ՀՀ ԱՕ 3-րդ հոդվածի 2-րդ մասը, համաձայն որի աշխատանքային իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով, որը Ավանեսյանի՝ պատվաստումը պարտադիր դարձնելու որոշման դեպքում չկա:  Ավանեսյանի՝  թվականի N-65 հրամանով քաղաքացիների վրա է դրվել հակաիրավական պարտավորություն: Վերոնշյալ հրամանով խախտվում են ՀՀ սահմանադրության սահմանված համաչափության սկզբունքը (78-րդ հոդված), ինչպես նաև՝ Սահմանադրության 57-րդ հոդվածը (Աշխատանքի ընտրության ազատությունը և աշխատանքային իրավունքները) և ՀՀ աշխատանքային օրենսգրքի մի շարք էական դրույթներ։

Ինչպես տեսնում ենք՝ հանրությանը տված խոստումները առ այն, որ հեղափոխական պաշտոնյաները լինելու են օրենքի գերակայության թիվ մեկ պաշտպանները նույնպես միֆ էր, որը վերջին շրջանում առավել ակտիվ կերպով ցրվում է հենց իրենց՝ հեղափոխական պաշտոնյաների կողմից...

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազը» կողաշրջվել է Brent նավթը թանկացել է՝ մեկ բարելը 79,96 դոլար Փորձագետը բացատրել է, թե ինչու մրցավարը չհեռացրեց Մեսսիին խաղադաշտից՝ կոպիտ խաղի համար Իրանում կարծում են՝ ԱՄՆ-ի հետ պայմանավորվածությունները կմնան թղթի վրա, Թրամփը դրանք չի կատարի (տեսանյութ)ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները Դիտավորյալ վրաերթ․ Մարիխուանայի մաքսանենգություն․ գողացել են 35 ոսկյա զարդ (տեսանյութ)Գեղհովիտ գյուղում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի Ավստրալիան ևս 70 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային զենք գնելու համարՀՀ կառավարությունը Գեղարքունիքի մարզի սուբվենցիոն երեք ծրագրի համար հատկացրել է 64 միլիոն 265 հազար դրամՀամայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել (տեսանյութ)Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀԿորեայի Հանրապետության նախագահը Հռոմի պապին խնդրել է այցելել ԿԺԴՀԻնչ է Փաշինյանը խոստանում Ալիևին Սահմանադրությունը չփոխելու դիմաց (տեսանյութ)Լոռու մարզում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄԲնության հատուկ պահպանվող տարածքներին առնչվող օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացությունԼիբանանում Իսրայելի կողմից իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 16 մարդ Օգոստոսի 8-ից հետո Ալիևն ավելի շատ է սկսել խոսել «Արևմտյան Ադրբեջանի» մասին, քան երբևէ. Վարդանյան (տեսանյութ)Սահմանվել են ՀՀ-ից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր սահմանափակում կիրառելու պայմանները Քոչարյան-Կարապետյան հանդիպման մասին ոչինչ ասել չեմ կարող, բայց կա առողջ քննարկում. Վարդանյան (տեսանյութ)Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի․ Արսեն Թորոսյանը տեսանյութ է հրապարակելՇվեյցարիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ հունիսի 19-ին Բյուրգենշտոկում կայանալիք ԱՄՆ-Իրան բանակցությունները չեն կայանաՄաhաgել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռիտա Շառոյանը Ինչ ուզենք՝ կանենք. Արթուր Հովհաննիսյան (տեսանյութ)Հայաստանը և Բուլղարիան ընդլայնում են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտումԱստղագիտական ամռան նախօրեին՝ հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները ԱԺ-ում ջախջախելու ենք ընդդիմությանը. Արթուր Հովհաննիսյան (տեսանյութ) ՔԿ-ն ընտրակաշառքի գործով նոր մանրամասներ է ներկայացրել «Ուժեղ Հայաստան»-ը դիմել է ՍԴ․ պահանջում են ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելՈսկու ֆյուչերսի արժեքն իջել է 4 200 դոլարից՝ առաջին անգամ հունիսի 12-ից ի վեր ԱԱ-2026. Մեքսիկան առաջինն է անցնում փլեյ-օֆֆ, իսկ Կանադան ոչնչացնում է Կատարին պատմական ու սկանդալային խաղումԱվտովթար՝ Կոտայքի մարզում. Ջրվեժում բախվել են «Mercedes»-ը և «Opel Zafira»-ն. կան վիրավորներ Փամբակ գետում շարունակվում են որոնողական աշխատանքները․ ներգրավված են ոստիկաններ և փրկարարներՀայաստան 3-0 Ալբանիա. Ադրբեջանին ջախջախելուց հետո մեր հավաքականը համոզիչ հաղթանակ տարավ Ալբանիայի նկատմամբ ԱԱ-2026-ի առաջին տուրի խորհրդանշական հավաքականը Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոցՈՒՂԻՂ. Խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցները«Հայաստան» դաշինքից Ռուսլան Բարսեղյանը կալանավորվեց 2 ամսով, Ասատուր Քոչարյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք Արտակարգ դեպք, վրաց-հայկական սահմանը հատելուց հետո հայտնաբերվել է ընտրակաշառքի համար 7 մլն 300 հազար ռուբլիՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածի թունելում աշխատանքները թևակոխում են նոր փուլԱյս պահին եկել են ինձ ձերբակալելու. Ռուբեն Հակոբյան Տպավորիչ հաղթանակ․ Շանթ Սարգսյանը առավելության է հասել Մագնուս Կարլսենի նկատմամբՄեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները COP17 Երևան 2026․ Վիեննայում ներկայացվել են համաժողովի նախապատրաստական աշխատանքներըԹրամփը զարմացրել է իր օգնականներին՝ Վերսալում ստորագրելով Իրանի հետ համաձայնագիրը Երևանի Էրեբունի վարչական շրջանում գազամատակարարման ընդհատումներ կլինեն․ հասցեներ Սպիտակ տուն. ԱՄՆ-ն և Իրանը դեռևս համաձայնության չեն եկել բանակցություններ սկսելու ծրագրերի շուրջՆարեկ Մկրտչյանն ու Պետքարտուղարության հատւկ բանագնաց Յեհուդա Կապլունը մտքեր են փոխանակել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին
Ամենադիտված