134 մլն դրամ՝ համայնքապետի տեղակալի հոր նորաստեղծ ընկերությանը․ «Հետք» Ինչ ա նշանակում տղամարդավարի չէ. Վահագն Ալեքսանյան Ռուսաստանը Հայաստանից նոր քայլեր է պահանջում. Լավրովը սպառնացել է Մեծ Բրիտանիային ԱԺ-ն ավարտեց հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումը․ քվեարկությունը՝ վաղը Պուտին․ Ռուսաստանին հարվածում են, բայց «կրիտիկական հետևանքներ չեն լինում» Թեհրանի կոշտ նախազգուշացումը Պարսից ծոցի երկրներին Սեպտեմբերի 27-ին կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ Դոլարի փոխարժեքը նվազել է․ տարադրամի փոխարժեքն այսօր Օգոստոսի 24-ից Երևանի Թումանյան փողոցի հատվածում կկիրառվեն երթևեկության սահմանափակումներ «Opel»-ը Գավառում վրաերթի է ենթարկել 10-ամյա աղջնակին. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Ժաննա Անդրեասյանը հետևել է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի շինարարական աշխատանքների ընթացքին Հունաստան–Թուրքիա նոր լարվածություն՝ ծովային տարածքների պատճառով 

Պետք է ուշադրություն դարձնել մարզերում կանանց իրավունքների խնդիրներին․ օրենսդրական լուծում է պետք․ ՄԻՊ

Իրավունք

Արագածոտնի մարզում այսօր՝ հունիսի 14-ին, անցկացվել է Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհրդի նիստը, տեղեկանում ենք ՄԻՊ գրասենյակից։ 

Ողջունելով ներկաներին՝ Պաշտպան Անահիտ Մանասյանը նշել է, որ այս միջոցառումը ևս մեկ առիթ է կանանց իրավունքների խթանման ու պաշտպանության կարևորությունն ընդգծելու ու այդ ուղղությամբ տարվող համատեղ ջանքերի մասին խոսելու համար։ Բացի այդ, նա ընդգծել է նիստի անցկացման վայրի ընտրության կարևորությունն այն տեսանկյունից, որ անհրաժեշտ է լուրջ ուշադրություն դարձնել նաև մարզերում խնդիրների հասցեավորմանն ու լուծմանը։ Այդ հանգամանքին Պաշտպանը տալիս է հատուկ կարևորություն։

«Հասարակական խորհրդի խնդիրներն են աջակցել Պաշտպանին՝ կանանց իրավահավասարության ապահովման, քաղաքական մասնակցության ակտիվացման, կանանց նկատմամբ բռնության և գենդերային բռնության կանխարգելման աշխատանքներում, նպաստել կանանց իրավունքների պաշտպանության արդյունավետության բարձրացմանը, վեր հանել խնդիրներն ու բացերը` առաջարկելով օրենսդրական լուծումներ: Աշխատանքների շրջանակներում արդեն իսկ քննարկվել են մի շարք կարևոր հարցեր և արդյունավետ համագործակցության հիմքեր են ստեղծվել»,- բացման խոսքում ասել է Պաշտպանը:

Միջոցառմանը ողջույնի խոսքով են հանդես եկել նաև Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը՝

կարևորելով Խորհրդի դերը կանանց իրավազորման, տնտեսական հզորացման, իրավահավասարության ապահովման, քաղաքական մասնակցության ակտիվացման, կանանց նկատմամբ բռնության և գենդերային բռնության կանխարգելման գործում։

Նիստի շրջանակում անցկացվել են պանելային քննարկումներ․ ամփոփվել են անդրանիկ նիստին հաջորդած աշխատանքները, ներկայացվել համայնքների կողմից արձանագրված խնդիրները, քննարկվել քրեակատարողական հաստատություններում ազատությունից զրկված կանանց վերարտադրողական առողջությանն առնչվող խնդիրների վերհանման և լուծման ուղիների մշակման առաջիկա տարվա ծրագիրն ու գործողությունները։

Խորհրդում ներգրավված հասարակական կազմակերպությունները բարձրացրել են մի շարք հարցեր, օրինակ՝ սեռական ոտնձգությունների, ատելության խոսքի տարածման, հասարակությունում առկա դերերի բաշխման կարծրատիպային մոտեցումների, խտրականության հետ կապված:

Ամփոփելով միջոցառումը` Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին ակտիվ ներգրավվածության համար և նշել է, որ այս հարթակը պետք է օգտագործել տեսանելի խնդիրները քննարկելու և լուծումներ գտնելու, պետական կառավարման մարմիններին դրանք ճիշտ ուղվածությամբ ներկայացնելու համար:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին առնթեր կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհրդի նիստն իրականացվել է «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի աջակցությամբ։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում ՄԱԶԾ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ԵԱՀԿ-ի կողմից։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի հետ բանակցելու պատրաստակամության մասին՝ միաժամանակ պատրաստվելով «վատագույն սցենարներին»Կենսաբանը նշել է՝ ինչպես երկար պահպանել կիտրոնի համն ու բույրըՈւկրաինայի ԱԳՆ նախկին ղեկավարը հիասթափեցնող եզրակացությունների է հանգել Արևմուտքի աջակցության վերաբերյալ134 մլն դրամ՝ համայնքապետի տեղակալի հոր նորաստեղծ ընկերությանը․ «Հետք»10 փորձնական դպրոցներում աշակերտներին կսկսեն գնահատել նաև վարքի համարԻնչ ա նշանակում տղամարդավարի չէ. Վահագն ԱլեքսանյանՈւկրաինայի մայրաքաղաքը կարող է տեղափոխվել ԼվովՌուսաստանը Հայաստանից նոր քայլեր է պահանջում. Լավրովը սպառնացել է Մեծ ԲրիտանիայինՎիկտորյա Բոնյան բացահայտել է, թե ինչ հարաբերություններ ունի Քսենիա Սոբչակի հետԱԺ-ն ավարտեց հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումը․ քվեարկությունը՝ վաղըԲժիշկները տղամարդու բրոնխից ատամնային պրոթեզ են հեռացրելԹրամփը դադարեցրել է մաքսատուրքերը Կանադայի նկատմամբGTA VI-ի խոշոր արտահոսք․ համացանցում հայտնվել են խաղի կադրերն ու աշխարհի քարտեզըՎերին Լարսում ուղևորահոսքի ռեկորդ է գրանցվել․ մեկ օրում սահմանը հատել է ավելի քան 20 հազար մարդՊուտին․ Ռուսաստանին հարվածում են, բայց «կրիտիկական հետևանքներ չեն լինում»Ղրղզստանը պատժամիջոցներից խուսափելու համար կփակի 19 ընկերություն Թեհրանի կոշտ նախազգուշացումը Պարսից ծոցի երկրներինՈւկրաինան նոր արտգործնախարար է ունիՍեպտեմբերի 27-ին կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀԶելենսկին պաշտոնից ազատել է իր գրասենյակի ղեկավարի տեղակալին՝ գաղտնալսման հրապարակումից հետոԴոլարի փոխարժեքը նվազել է․ տարադրամի փոխարժեքն այսօրReuters․ Վաշինգտոնում տեղակայված հազարավոր զինվորականները հազվադեպ են միջամտում հանցագործություններինՕգոստոսի 24-ից Երևանի Թումանյան փողոցի հատվածում կկիրառվեն երթևեկության սահմանափակումներ«Opel»-ը Գավառում վրաերթի է ենթարկել 10-ամյա աղջնակին. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցԺաննա Անդրեասյանը հետևել է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի շինարարական աշխատանքների ընթացքինՀունաստան–Թուրքիա նոր լարվածություն՝ ծովային տարածքների պատճառովԱդրբեջանով Հայաստան կուղարկվի ռուսական ցորենով բեռնված ևս 26 վագոնԱրարատի մարզի գյուղերից մեկում շտապօգնության բժիշկները հայտնաբերել են 8-ամյա տղայի մարմինը«Հյուսիսային հոսքերի» պայթեցման գործով ևս մեկ ուկրաինացի է ձերբակալվելԱՄՆ պետական պարտքը մինչև 2030 թվականը կարող է հասնել 50 տրիլիոն դոլարիԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով զիջել է Վրաստանի հասակակիցներինԲունդեսթագում զինվորական չկա, մեր Պառլամենտը ոնց որ կազարմա լինի. ուր գնում ես, զինվորական է.ՂազարյանՆԱՏՕ-ն հայտարարել է Իրանից հնարավոր հարվածներին դիմակայելու պատրաստակամության մասինԻմ գործընկերոջն ապօրինի հեռացրեցին նիստերի դահլիճից. Արամ ՎարդևանյանԱմեն խոսքից հետո սադրիչ քոմենթներ են անում. մեռանք ասելով՝ մի՛ արեք. Դավիթ ՂազինյանԶելենսկու գրասենյակում Կլիմենկոյի հնարավոր վերանշանակումը հայհոյանքով են մեկնաբանել«Երբ հանդիպեմ, խոսեմ, կհայտնեմ». Մանավազյանը` Աննա Հակոբյանի հետ հանդիպման մասինՈւկրաինական գերությունից վերադարձած ռուս զինծառայողները գտնվում են ԲելառուսումԱնապայի փողոցներում վառ վարդագույն աղավնիներ են հայտնվել․ ոստիկանությունը ստուգում է՝ ով է ներկել թռչուններինԱզարովը ԵՄ-ին մեղադրել է Ուկրաինայի մետալուրգիան «վերջնականապես կործանելու» մեջՌուսաստանը դադարեցրել է Վրաստանից կարտոֆիլի ներմուծումըԹրամփը Սեուլին քաշում է Իրանի պատերազմի մեջ. Նստած ենք, բայց ծնկաչոք չենք․ Դավիթ ԲաբայանԷստոնիայում տղամարդը դատարանով չեղարկել է «Russia» գրությամբ շորտերի համար նշանակված տուգանքը Իրավիճակը սրվեց. Ալեքսանյանը պահանջեց, որ Ղազինյանը հեռանա դահլիճից, ներս կանչեց ՊՊԾ-ինNABU-ն հրապարակել է Զելենսկու գրասենյակի պաշտոնյաների՝ Sense Bank-ի շուրջ զրույցների ձայնագրություններըՌԴ ՊՆ․ ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել ՎոդյանսկոյենՈւկրաինայում հակակոռուպցիոն մարմինները գործողություն են սկսել Զելենսկու շրջապատի դեմNASA-ն ցուցադրել է Լուսնի վրա Falcon 9-ի հարվածից առաջացած խառնարանըՊարոն Կարապետյան, ո՞նց եք. տպավորություն է՝ Լորդերի պալատից եք եկել, օսլայած օձիքովԱԽ քարտուղարը Եգիպտոսի դեսպանի հետ տարածաշրջանային զարգացումներն է քննարկել
Ամենադիտված