Պերուում քաղաքապետի ընտրություններում հաղթել է Հիտլերը Հորմուզի նեղուցում նավթատար է պայթել և հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստու Մասկը աջակցել է Ուկրաինայում նոր առաջնորդ ընտրելու Թրամփի կոչին․ «Զելենսկին չափն անցել է» Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը․ հայ արտադրողները խնդիրների առաջ են կանգնել Հանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվի Մասիսում էլեկտրական շչակ կգործարկվի Էր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվել Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Գավառում քննարկվել են բռնության կանխարգելման և իրավունքների պաշտպանության հարցեր Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով ԱԹՍ-ները հարվածել են «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին․ մի շարք ծառայություններ դադարեցրել են աշխատանքը 

«Քրիստափոր Կարա-Մուրզա 170» երգչախմբային համահայկական փառատոնին հնչել են անվանի կոմպոզիտորների ստեղծագործություններ

Գիտություն և Մշակույթ

Երաժշտական ցանկացած իրադարձություն տոն է երաժշտագետ և երաժշտասեր հասարակության համար։ Կոմպոզիտորների միությունը Արարատյան Հայրապետական Թեմի գործընկությամբ՝ օրերս կազմակերպել է Քրիստափոր Կարա-Մուրզայի 170-ամյակին նվիրված փառատոն, երգչախմբային Փառատոնի կազմակերպիչներից և համակարգողներից է նաև խմբավար Գրիգոր Հարությունյանը:

Փառատոնի մեկնարկը տրվել է սույն թվականի ապրիլի 28-ին, Կոմպոզիտորների միության համերգասրահում։ Փառատոնի բացումը տրվեց Արարատյան Հայրապետական Թեմի Առաջնորդական Փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ և աղոթքով, որից հետո Հովհաննես սարկավագ Ներսեսյանը լսարանին ներկայացրեց Կարա-Մուրզայի քառաձայն պատարագի մեկնությունը, այնուհետև ներածական խոսքով հանդես եկավ երաժշտագետ Նարինե Ավետիսյանը, որը փառատոնի ընթացքում ներկայացրեց Կարա-Մուրզայի կենսագրության և ժառանգության վերաբերյալ կարևոր փաստեր։

Փառատոնի մեկնարկային փուլը իրենց ներկայությամբ պատվեցին Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Հայաստանի Կոմպոզիտորների միության նախագահ, կոմպոզիտոր Արամ Սաթյանը, ՀՀ ԳԱԱ արվեստի ինտիտուտի տնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանը, կոմպոզիտորներ Ավետիս Բերբերյանը, Ստեփան Համերգաշրջանի այս փուլին մասնակցում էին «Աննա Մայիլյան» վոկալ տրիոն, դաշնակահար Էլեն Կիրակոսյանը, Երևանի Ղ.Սարյանի անվան արվեստի դպրոցի երգչախումբը (խմբավար Գրիգոր Հարությունյան), Երևանի Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի երգչախումբը (խմբավար Ռուբեն Կարասեֆերյան) և ԵրևանիՀ.Դանիելյանի անվան արվեստի դպրոցի երգչախումբը (խմբավար Հասմիկ Ամատունի-Թորգոմյան)։

Փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը հնչեցին Քրիստափոր Կարա-Մուրզայի, Ա. Բաբաջանյանի, Է. Հովհաննիսյանի, Ռ. Պետրոսյանի, Ս. Լուսիկյանի, Թ. Ալթունյանի, Ա. Սաթյանի, Ռ. Ամիրխանյանի, Մ. Մավիսակալյանի, Ս. Շաքարյանի, Գ. Հարությունյանի խմբերգային ստեղծագործություններն ու մշակումները։

Համերգի մեկնարկային օրը արդյունավետ էր Կարա-Մուրզայի անձի և գործունեության հանրայնացման, ինչպես նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների հնչեցման առումներով։ Փառատոնը եռափուլ համերգաշար է, որի երկրորդ փուլը կայացավ մայիսի 18-ին, կրկին Հայաստանի Կոմպոզիտորների միության համերգասրահում։ Այս անգամ ևս համերգը հանդիսապետում էր Արարատյան Հայրապետական Թեմի Առաջնորդական Փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը։

Համերգին ներկա էր կոմպոզիտորների և արվեստագետների նույն հանձնախումբը, որին միացել էին նաև Հայաստանի Երաժշտական ընկերության նախագահ, պրոֆեսոր Դավիթ Ղազարյանը և բանաստեղծ Լևոն Բլբուլյանը։

Փառատոնի երկրորդ փուլի համերգին մասնակցում էին բացառապես Երևանի հանրակրթական դպրոցների երգչախմբերը. Լևոն Շանթի անվան №4 դպրոցի (խմբավար Գայանե Բարսեղյան), «Վարդանանց ասպետներ» №106 հիմնական դպրոցի (խմբավար Ներսես Մարգարյան), Գալինա Ստարովոյտովայի անվան №177 հիմնական դպրոցի (խմբավար Գայանե Սարգսյան), Հենրիկ Խաչատրյանի անվան №199 հիմնական դպրոցի (խմբավար Լիաննա Գևորգյան), Լեոնիդ Ազգալդյանի անվան №200 դպրոցի (խմբավար Անի Եղիազարյան), Երևանի №156 դպրոցի (խմբավար Շուշանիկ Վասակյան)։

Համերգի ընթացքում հնչեցին Քրիստափոր Կարա-Մուրզայի, Կոմիտաս վարդապետի, Կ. Օրբելյանի, Է. Միհրանյանի, Մ. Վարդազարյանի, Ս. Լուսիկյանի, Ռ. Պետրոսյանի, Մ. Մավիսակալյանի և Ժ. Բլբուլյանի ստեղծագործությունները։

Փառատոնի երրորդ փուլը կայացավ Երևանի Առնո Բաբաջանյան համերգասրահում, հունիսի 15-ին, որը մեկնարկեց Արարատյան

Հայրապետական Թեմի Առաջնորդական Փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի խոսքով և աղոթքով, փառատոնի եզրափակիչ փուլը իրենց ներկայությամբ պատվեցին նաև Հայաստանի Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, ՀՀ Երգչախմբային ընկերության նախագահ Դավիթ Ղազարյանը, կոմպոզիտորներ Կոստանտին Պետրոսյանը, Ավետիս Բերբերյանը և այլք։

Փառատոնի նպատակն է հանրայնացնել հայ խմբերգային արվեստի նախահայր Քրիստափոր Կարա-Մուրզայի թողած հսկայական ժառանգությունը, տարածել հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները, ինչպես նաև մանկական երգչախմբերի մեջ սեր արթնացնել դեպի հայ խմբերգային արվեստը։

Փառատոնի կազմակերպումը համարում ենք արդյունավետ և նպատակային։ Փառատոնը մի քայլ է՝ ուղղված երգչախմբերի համախմբմանը, արվեստի, երաժշտական և հանրակրթական դպրոցների համագործակցությանը՝ ի շահ հայ երաժշտական արվեստի և հայկական մշակույթի։

Գրիգոր Հարությունյան (խմբավար, փառատոնի համակարգող)

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պերուում քաղաքապետի ընտրություններում հաղթել է ՀիտլերըՀորմուզի նեղուցում նավթատար է պայթել և հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստուՄասկը աջակցել է Ուկրաինայում նոր առաջնորդ ընտրելու Թրամփի կոչին․ «Զելենսկին չափն անցել է»Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը․ հայ արտադրողները խնդիրների առաջ են կանգնելՀանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվիՄասիսում էլեկտրական շչակ կգործարկվիԷր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվելՀայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունումԳավառում քննարկվել են բռնության կանխարգելման և իրավունքների պաշտպանության հարցերՊարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոնԱյսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվովԱԹՍ-ները հարվածել են «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին․ մի շարք ծառայություններ դադարեցրել են աշխատանքըՊիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ. ՊապիկյանԱԹՍ-ների հարձակում՝ Սոչիի վրա․ անօդաչուների բեկորները ընկել օդանավակայանի և հյուրանոցների տարածքումԿրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել էՈր հասցեներում լույս չի լինիԻնչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինԱրքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետո
Ամենադիտված