2010-ից ցածր մեքենաներ ունեցողները չեն կարող Երևան մուտք գործել․ ավագանու անդամ Իրանը հայտնում է Հորմուզի մոտ ականի պայթյունի մասին․ նավթն էժանացել է ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի նախագահների հրավերով Վլադիմիր Վարդանյանը կմեկնի Ստրասբուրգ Կիևի և Օդեսայի մարզերում երեք մարդ է զոհվել, այդ թվում՝ 17-ամյա պատանի Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 25 ԱՄՆ-ը հետաձգել է Մոսկվային առաջարկած գործարքները՝ ըստ «Ֆայնենշլ թայմսի» Ուկրաինան հարվածել է Սամարայի մարզում «Ռոսնեֆտի» երկու խոշոր նավթավերամշակման գործարանների Ինչ իրավիճակ է Լարսում Ապօրինի զենք-զինամթերք պահելու և իրացնելու կասկածանքով Երևանում երեք անձ է ձերբակալվել Մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են Ով է ուղեկցելու Փաշինյանին Ստեփանավանի ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից 

Բարոնուհի Ք.Քոքսի վկայությունները Արցախյան պատերազմի և պաշտոնական Բաքվի մասին

Վերջին լուրեր

Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը Պալատում Միացյալ Թագավորության և Ադրբեջանի միջև հարաբերությունների վերաբերյալ քննարկումների ընթացքում տեղի ունեցած բանավեճի ժամանակ, ևս մեկ անգամ քննադատելով պաշտոնական Բաքվին, իր ելույթում բացահայտել է Ադրբեջանի Հանրապետության իրական շարժառիթները Մեծ Բրիտանիայի հետ ունեցած իր հարաբերություններում և Հարավային Կովկասում:

Asbarez.com էլեկտրոնային կայքէջում տեղադրված հոդվածի համաձայն՝ բարոնուհին ընդգծել է, որ ինքը 78 անգամ այցելել է տարածաշրջան, հիմնականում այցերը եղել են ԼՂ –ում ընթացող պատերազմական իրավիճակում: Ըստ Ք.Քոքսի՝ հաշվի առնելով իր ջանքերը ԼՂ հակամարտության խնդրում, իր պարտքն է համարում ուղղակիորեն բացահայտել Ադրբեջանի՝ նշյալ խնդրում առկա իրական նպատակների մասին տեղեկատվությունը մանրամասնել առաջին ձեռքից: Վերջինս խոսքերով՝ տարածաշրջան է այցելել դեռևս 1991թ.-ից և այդ ընթացքում հանդիպել է Ադրբեջանի նախագահի և պատկան մարմինների հետ՝ ԼՂ-ում սանձազերծված ռազմական հակամարտության և էթնիկ զտման խնդիրների առնչությամբ: Այցելելով ԼՂ՝ վերջինս փաստել և ականատես է եղել այն բազմահազարավոր փախստականների, ովքեր Ադրբեջանից վտարվել են՝ առանց անձը հաստատող որևէ փաստաթղթի, ովքեր դեռ ցնցված են եղել Ադրբեջանի հատուկ ջոկատայինների, ոստիկանական ուժերի կողմից հասցված խոշտանգումներից ու չարչարանքներից:

Շարունակելով իր խոսքը՝ վերջինս նշել է, որ կարող է բազմաթիվ փաստեր առաջ քաշել. որ անգամ այդ ընթացքում, երբ փախստականի կարգավիճակով հայերը հայտնվել էին ԼՂ-ում, վերջիններիս կյանքը դեռևս վտանգի տակ էր: Հիմնական զոհերը՝ Բաքվի ու Սումգայիթի հայ բնակիչները, իրենց խաղաղությունը չեն գտել նաև հայրենի հողում, քանի որ Ադրբեջանը պատերազմ է սկսել ԼՂ-ի դեմ՝ իրականացնելով «Կոլցո» օպերացիան:

Քոքսի խոսքերով՝ ինքն այդ ընթացքում ականատես է եղել ԼՂ-ի վրա ադրբեջանական օդային ավիացիայի կողմից իրականացվող 400 Grad տեսակի արկերի ռմբակոծությունների, երբ ավելի քան 500կգ-ոց ռումբեր են նետվել ԼՂ խաղաղ բնակիչների տների վրա: Վերջինս փաստել է Մարաղայի խաղաղ բնակիչների սպանդը։ Այն հարյուրավոր այրված, խոշտանգված դիակները, ադրբեջանական զորքերի կողմից իրականացված այդ ամենը, ըստ բարոնուհու, հստակ վկայությունն է իրավիճակի իրական պատկերի:

Բարոնուհին նշել է, որ ժամանակագիրն է եղել Խոջալուի ողբերգական իրադարձությունների, որը, սակայն, ոչ մի համեմատական չունի ադրբեջանցիների՝ հայերի նկատմամբ իրականացված սպանդի հետ: Բարոնուհին նշել է, որ իր կողմից առաջ քաշված փաստերը կարող են հաստատվել իրեն համակարծիք անկախ լրագրողների ու անձամբ Ադրբեջանի նախկին նախագահ Մութալիբովի կողմից: Նա նաև նշել է, որ հայկական ուժերը, վերահսկողության տակ առնելով Լեռնային Ղարաբաղը շրջապատող տարածքները, էապես իրականացրել են իրենց գոյապահպանման խնդիրը:

Ք.Քոքսի խոսքերով՝ 1994թ.-ին կնքված հրադադարի պայմանագիրը քիչ թե շատ կասեցրեց խնդրի գործողությունների առավել ծավալումը, որի ապակայունացնող գործոնը ձեռնտու չէր տարածաշրջանի ոչ մի երկրի: Սակայն, ըստ Քոքսի, այն իրականում չլուծեց դրա խորքային տարբերակը:

Վերջինիս խոսքերով՝ Ադրբեջանը մինչև հիմա շարունակում է իր թշնամական, ծավալապաշտական քաղաքականությունը՝ այդ կերպ վնաս հասցնելով հակամարտության խաղաղ լուծման գործընթացին։ Իր խոսքում անդրադառնալով նաև Բուդապեշտի կողմից ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի արտահանձնմանն ու Ադրբեջանի իշխանությունների կողմից նրա հերոսացմանը՝ Քոքսն ասել է. «ԱՄՆ-ն և Ռուսաստանն արձագանքել են այս միջադեպին՝ քննադատելով և Բաքվից ու Բուդապեշտից բացատրություններ պահանջելով։ Այժմ թույլ տվեք հարցնել՝ ինչպե՞ս է արձագանքել մարդասպանի ազատ արձակմանն ու հերոսացմանը Մեծ Բրիտանիան»։

Բացի այդ, բարոնուհին նաև կասկածի տակ է առել Եվրոպական միությանը վստահելու հարցը՝ նշելով, որ այն 19.5 մլն եվրո է տրամադրել նավթային պաշարներով հարուստ Ադրբեջանին՝ արդարադատության և միգրացիոն ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու նպատակով։ «Այստեղ ևս հարց է ծագում. ԵՄ-ն ինչպե՞ս կարդարացնի նման հարուստ երկրին 19.5 մլն եվրոյի տեսքով ֆինանսական օգնություն տրամադրելու որոշումը»,- ասել է նա։

Վերջինս նշել է, որ միջազգային հանրությանն և կառույցներին մտահոգում է Ադրբեջանի՝ տարեցտարի աճող սպառազինությունների վրա ծախսվող գումարները, ռազմական զինանոցը, որը 7 տարվա ընթացքում 20 անգամ աճ է գրանցել: Բացի այդ, այդ երկրի քաղաքացիների շրջանակներում լուրջ անհանգստություն կա, որ Ալիևի վարչակարգի կողմից հնարավոր է սանձազերծվի նոր պատերազմ, որը թերևս ոչ մի արդյունքի չի հասցնի երկու կողմերին՝ միաժամանակ խլելով հազարավոր կյանքեր:

Բարոնուհին իր ելույթը եզրափակել է՝ խոսելով Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման, մասնավորապես՝ մամուլի և կրոնական ազատության խնդիրների մասին։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
2010-ից ցածր մեքենաներ ունեցողները չեն կարող Երևան մուտք գործել․ ավագանու անդամԻրանը հայտնում է Հորմուզի մոտ ականի պայթյունի մասին․ նավթն էժանացել էՀուանգը Nvidia-ի ղեկավարի պաշտոնին վերադառնալուց հետո ներողություն է խնդրել աշխատակիցներից ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի նախագահների հրավերով Վլադիմիր Վարդանյանը կմեկնի ՍտրասբուրգԿիևի և Օդեսայի մարզերում երեք մարդ է զոհվել, այդ թվում՝ 17-ամյա պատանիՕրվա խորհուրդ. Նոյեմբերի 25ԱՄՆ-ը հետաձգել է Մոսկվային առաջարկած գործարքները՝ ըստ «Ֆայնենշլ թայմսի»Ուկրաինան հարվածել է Սամարայի մարզում «Ռոսնեֆտի» երկու խոշոր նավթավերամշակման գործարաններիԻնչ իրավիճակ է ԼարսումԱպօրինի զենք-զինամթերք պահելու և իրացնելու կասկածանքով Երևանում երեք անձ է ձերբակալվելՄի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի ենՈվ է ուղեկցելու ՓաշինյանինՍտեփանավանի ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն ՊապիկյանիցՈ՞վ է շուրջ 30 տարի դիվանագիտական համակարգում աշխատած և պաշտոնից հետ կանչված դեսպան Վիկտոր Բիյագովը Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառումԶինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել Կուսակիցները եւս անակնկալի են եկելԱնհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետՍկզբունքային դատավորն ու «վատ շրջապատը». ի՞նչ ընդհանուր բան ունեն Արթուր Դավթյանն ու դատավորըԼիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում Իրանի խորհրդարանում նախազգուշացրել են, որ նոր պատերազմը աշխարհին կստիպի հրաժեշտ տալ նավթինԿադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել ուրիշի անունով Վրաստանը վերջին մի քանի օրում արտաքսել է 83 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Թուրքիայում միջքաղաքային ավտոբուս է շրջվել․ տուժածների թիվը հասել է 22-իՊուտինը փոխվարչապետ Նիկիտինին նշանակել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հարցերով հատուկ ներկայացուցիչՌուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները Բրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդ Հարցումը ցույց է տվել, թե նախագահի որ թեկնածուն է ստացել Ֆրանսիայի ժողովրդի ամենամեծ աջակցությունը Ամերիկայի երկրներում տարեսկզբից ի վեր կարմրուկի ավելի քան 58 700 դեպք է գրանցվելԹրամփն ու Ռյուտեն բանակցություններ կվարեն նոյեմբերի 25-ինՄեկ օրում Հորմուզի նեղուցում ականապատված չորս տանկեր է պայթեցվել Նիկոլա Սարկոզին կրկին կանգնել է դատարանի առաջԵՄ-ն դեկտեմբերի 1-ից հիբրիդային ավտոմեքենաների ներմուծման քվոտաներ է սահմանում Իրանի շրջափակումը ցամաքից գործնականում անհնար է. Արաղչի Նեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայության ղեկավարի սպանության մասին Լեհաստանում ձերբակալվել է Կրակովի ահաբեկչական հարձակումը գովաբանած տղամարդը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել էԵվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենարԹեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքումԶելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է ԿիևինՈւմ չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ ԾառուկյանինԿրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնություններըՉինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունըՄոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համարԵվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումըՄիացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարումԼիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարությունԻրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններինՄերցը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ
Ամենադիտված